close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+5°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Շահած կտրոն. Ռուզան Խաչատրյան

Թուղթուգիր

19 Նոյեմբերի 2013, 16:24
 Շահած կտրոն. Ռուզան Խաչատրյան

Բառը, մինչեւ տեքստի, առավել եւս' մինչեւ գրական տեքստի մեջ իր տեղը գտնելը, ի՞նչ ճանապարհ պիտի անցնի: Եվ մի՞շտ է, որ պիտի անցնի որեւէ ճանապարհ: Ե՞րբ է, որ այսօրը, չհասցնելով դառնալ երեկ, ներկայանում է գրականության հանդերձներով,  որոնք, տես, ու արդեն սազում են...

Այս պատ մության մեջ մի բան կա, որ անկասկած ճշմարիտ է. ընթերցողին հետաքրքրողը  բուն տեքստն է, ոչ ավելին, հնարավորինս ավարտուն եւ արդեն ի՜ր դատին ներ կայացվող տեքստը:


Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ

 

 

Քիչ եմ գրում, բայց ինչ գրում եմ, որպես իբր թե գեղարվեստ, վավերականության շտամպը վրան է: Մի 15 տարի առաջ տպված  «Թաց քաղաք» առաջին ու վերջին վիպակս էլ կյանքից գրագողություն ստացվեց: Լրագրողական տարիների խարանն է երևի: Թե կան պատկերներ' իմ հորինվածքը չեն, գեներատորը ես չեմ, իրականությունն է:

Դրանք ժամանակին մնում են լրագրողական նյութերի լուսանցքներում, հետագայում մեկ էլ' ճըլըտ, մի տեղից դուրս են պլստում... Բայց մի բան ասե՞մ. գրականության մեջ իրականություն չկա: Գրականության ունեցած-չունեցածը պատկերն է, որն ավելի սիրուն է, քան իրականությունը: Դե հիմա արի ու որոշիր, գրածներս գրականությո՞ւն են, թե՞ իրականություն:

 

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

 

Շահած կտրոն.

 

Յա, շահել եմ: 1000 դրամ: Երկու կտրոնի վերջին երկու թիվն է բռնել: Որ շատ խորանամ, ես չեմ շահել: Երկուսն էլ գիշերվա 11-ից հետո առած մթերքի կտրոն է, ես էդ ժամերին խանութ չեմ գնում: Արմենի՞ առածներինն է: Հաստատ: Ուղիղ եթեր մտնել դուրս գալուց հետո, մինչև էս խանութներից մեկը հասնի, 11 ից հետո կլինի էլի: Վայ, խանդոտ կնկա էվրիկա, էս ի՞նչ լավ բան են էս կտրոնները: է, չամաչեցի՞ր: Հազիվ ես սկսել սեղանին ամեն օր տաք ճաշ ու սալաթեղեն դնել, դու շերեփդ աջ ու ձախ արա, հո դեդեկտի՞վ չես: Դպրոցում եղած ժամանակ երեխեքդ սաղին բողոքում էին՝ մենք մենակ կիրակի օրերին ենք հաց ուտում, մեր մաման մենակ էդ օրերին է ճաշ եփում: Բայց ամեն աշուն լիքը վարունգի թթու էիր փակում: Ընդդիմության երթը, երբ մի անգամ անելիք ու որոշակի երթուղի չէր ունեցել, լրագրողներից մեկը ձայնագրիչն անջատել ու ձայն էր տվել՝ ժողովուրդ, էս փողոցի ծայրին Ռուզանենց տունն է, լավ թթու ունի՝ չգնա՞նք: Լավ, էս կտրոններն ի՞նչ անեմ: Շահածը մի բան չի, բայց ոնց որ մանկությանս ժամանակ փողոցում ղուշի վրա գտած Լենինի գլուխ ռուբլիանոց լինի: Չեմ ուզում դեն նետել: Իր եկամուտներից առավոտից իրիկուն տրտնջացող ծանոթիս առաջարկեցի:  Չուզեց՝ ես 1000 դրամի համար հերթ կանգնողը չեմ: Փողոցում մուրացկանի տա՞մ: Բա որ էն ցուրտումութ տարիների ջահել, ամրակազմ ու լավ էլ հագնված, Թամանյանի արձանի մոտ ձեռքը պարզած մուրացկանի պես մեկը լինի՞:

 

Զատկի նախօրե էր, ձու չէր ճարվում. Սովետաշենի թռչնաֆաμրիկայում նախկին դիսիդենտներն էին իշխանության եկել, ու Սովետի հավերի ժառանգները չէին դիմա ցել: Բայց ես էդ օրն «Ար» թերթի մի ամսվա աշխատավարձով մի ամբողջ արկղ դրսից բերած ձու էի ճարել, մինչև մի քանի կոպեկ կհանեի էդ մուրացկանին տալու՝  նայեց բեռիս, աչքերը փայլեցին՝ էս ձվերը որտեղի՞ց  եք առել: Ու փողիս չսպասեց, վազեց իմ ցույց տված ուղղությամբ: Դե լավ, թող էդ 1000 դրամն էլ իմ նվերը լինի՝ պետμյուջեին: Բայց ինչո՞ւ, քի՞չ են հարկ պահել աշխատավարձիցս: Շաաատ վաղուց էր, միկրոֆոնը ձեռքիս՝ վազում էի մի նախարարի հետևից, չէր ուզում խոսել, փախչում էր: Մեկ էլ կտրուկ շուռ եկավ՝ չեմ խոսելու, հերիք է մեր հաշվին ընտանիք պահեք: Շունչս հավաքեցի ու նետեցի՝ դե գիտե՞ք ինչ կա, ես իմ աշխատավարձից ուղիղ այնքան եմ հարկ վճարում, ինչ քան դուք աշխատավարձ եք ստանում: Ոտքից գլուխ քննող հայացք գցեց վրաս, ոնց որ ասեր՝ հա՞ որ, հագածս քո հագածից հազար անգամ լավն է: Բայց ես հաշվել էի, ճիշտ էի ասում: Մի անգամ էլ երկու լրագրողով մի պատգամավորի էինք նեղը գցել՝ քաղաքական հարցերով: Մեկ էլ հանկարծ ասաց՝ ժամացույցդ տեսնեմ: Ցույց տվեցի: Քամահրանքով նայեց ու ասաց՝ դե հազիվ մի 150 դոլարանոց լինի, իսկ իմը՝ գիտե՞ք ինչ կա, 25 հազար դոլար արժի: Հիմա էս կտրոններն ի՞նչ անեմ: Ֆեյսբուքո՞ւմ առաջարկեմ. ով ինչ ասես՝ առաջարկում է՝ մի հատ էս մրցութային ֆիլմիս քվե տուր, պլակատիս քվե տուր... Իմ կտրոններին քվե տալու հարկ չկա, շահած են արդեն, շահած: Իսկ եթե մեկնումեկը հանկարծ ուզի՞, տա՞մ:

 

Այ, սենց ես արել, որ մեկդ երկու չի դարձել: Էդքան փող ես աշխատել, ինչի՞ տեր ես: Քո ունեցած սեփականությունը միայն ձեր տան կոմունալ գծերն են, մանավանդ՝ ամսվա վերջին մի ամբողջ գործարանի չափ ծախս ցույց տված՝ գազի խողովակներդ: Գոնե քո անունը վրան դնելու փոխարեն մի տպավորիչ անուն դնեին էդ գազատարին. ասենք՝  Նաբուկոյի, Բլու Սթրիմի, Բաքու Ջեյհանի: Չէ, էս վերջինը դուրըս չեկավ, պապայիս դուրն էլ չի գա, չի թողնի. գազն իմ անունով է, բայց տան տերն ինքն է: Ախր, շատ մազալու մարդ է, էս պապաս. 25 տարի կռիվ տվեց տան վրա իր անունը դնելու համար: Դես էին տանում, դեն էին տանում, չէին ուզում գրանցել սեփականությունը: Ասում էի՝ լավ էլի, պապ, չհոգնեցի՞ր, էդ ճանապարհիդ մասը թող պետությանը, տունդ գրանցիր, գլուխդ խախանդ ապրիր: Ասում էր՝ չէ, թուրքերն իմ  պապերի հողը խլել են, հերս եկել ստեղ, էս հողն առել, տուն է շինել, հենց էս հողի համար կռվի մեջ սպանվել է, մի թիզ էլ չեմ տալու:  Ամեն իրիկուն մտնում էր մեր տուն ու բողոքում, բողոքում, բողոքում՝ կադաստրից: Արմենը, որ վաղուց մեր տան անունը դրել էր «գրողների տուն», ու համարում էր, որ ինքն էլ գլխավոր գրողի ծոցն է քնում, «բողոքների տուն» անվանը, հաստատ, դեմ չէր լինի: Բայց դրա վերջն էլ եկավ, ու պապաս իր զուլալ հաղթանակի առիթով սեղան գցեց:

 

Կենաց ասելիս հորեղբորս կինը հայտարարեց.  «Հարութ ջան, 25 տարի առաջ քեզանից  ընդամենը 50 ռուբլի էին ուզել այս գործն անելու համար, չտվեցիր: Հաշվե՞լ ես, թե մենակ ինչքան կոշիկ ես մաշել դրա պատճառով»:  Հորս մի կեսը կեսարացի է, մյուս կեսը՝ էրզրումցի. որ կեսարացու՝ ուրիշին մի կոպեկ հենց այնպես չտալու գենն ու էրզրումցու՝ ուրիշի մի կոպեկն անգամ առանց քրտինք թափելու չվերցնելու գենը սելեկցիա անեն ու պատվաստեն հա մայն մարդկությանը, աշխարհում կոռուպցիան մի անգամից կվերանա: Էս կտրոնների շահումը որ չկար, շատ է եղել, որ նագլիավարի կտրոն եմ ուզել: Արդարության համար: Մի մեծ խանութի բացման օրը գնումներ արեցի ու՝  նայելով իր սիրուն երկար ոտքերն արդեն Եվրոպայի սրտում երևակայող գանձապահուհու նույնքան սիրուն աչքերի մեջ՝ հարցրի. «Բա չեք չե՞ք տալիս»:  Գիտե՞ք ի պատասխան ինչ հարց ստացա. «Ինչ չենք տալի՞ս»: Լավ, հիմա տվել են, ու շահել ենք, ո՞նց անեմ: Սաղացնելու պես բան է դառնում: Ախր ես ո՞ր օրվա սաղացնողն եմ, էն էլ՝ ընդամենը 1000 դրամ շահածի: Դպրոցական էինք, մոդա էր, սաղ ինչ որ բան վաճառում էին: Դասատուներ կային, բոլորը չէ՝ ոմանք, դասա միջոցներին իրար հյուր էին գալիս, դուռը փակում, սկսում էին յուբկա, շոր ու վերնաշապիկ փորձել: Մենք էլ, դուռը պահած, իբր վստահելի աշակերտուհու շնորհիվ՝ ծիկրակում էինք. տղերքը՝ ծիծիկ-միծիկ տեսնելու հույսով, մենք՝ սիրուն շորեր: Խանութներում չկար՝ կարգին շոր, կալգոտկի, լիֆ, տուշ, ծեն: Դասընկերուհիս տուշ ու ծեն տվեց, թե՝ տար, ձեր թաղում ծախի էլի, մի քիչ ավել գնով կծախես, էդ էլ՝ քեզ:  Հավեսս եկավ, բերեցի, թաղի ընկերուհին երիս էլ կանչեցի: Հա հա, հի-հի արե ցին, մի-երկու բան առան, գնացին: Երանի ինչ կար չկար՝ առնեին: Պապաս հոտն առել էր՝ բեր տեսնեմ, էդ ինչեր էիք նայում: Ճա՞րս ինչ, բերեցի: Էս ինչի՞ համար է: Էդ հիմիկվա ժամանակները չէին, երբ հորս հետ  նստում, ծխում ենք: Կարծում էի, թե կմտածի՝ ես եմ քսվելու, ավելի շատ կբարկանա, ճիշտն ասացի: Աջ ձեռքի չռփոցով երեսս մի կողմ թռավ, ձախ ձեռքի չռփոցով՝ պլաստմասսայե գույնզգույն տուփերը՝ առևտրակա՞ն ես, հա դարձել, արհեստավոր, ստեղծող մարդու աղջիկը՝ չարչի, հա՞: Հետո դրանց փողը տվեց, սուսուփուս տարա դպրոց՝ դասընկերուհուս տվեցի, բայց էդ կոտրված տուփերի պարունակությունը թաքուն օգտագործում էի: Այդպես՝ առևտրի դասերս՝ չսկսված, ընդհատվեցին: Ու էն օրի հասա, որ թաղի ընկերուհիս դիմացի մայթի խանութից տրուսիկ էր առնում, բերում, կրկնակի գնով վրաս սաղացնում էր. երեխեքս փոքր էին, խանութ-մանութ մտնելու և ամեն ինչի գինն իմանալու ժամանակ չունեի:  Հորս չռփոցի արդյունքում՝ չճարվող էլիտար շպարի մեծ պաշարին անսպասելիորեն տիրացածի պես, հիմա գնամ փոստատուն, էս շահումս ստանամ: Ինձ մի կարգին չեն էլ ճանաչում այնտեղ, չեմ ամաչի: Աղջկաս են ճանաչում, էլեկտրոնային փոստի ու իր ունեցած էլեկտրոնա յին բազմաթիվ հասցեների էս դա րում անընդհատ ծրարով նամակներ է ստանում: Պետությունն էդ փոստատարին երևի մենակ  իմ աղջկա համար է պահում, մեկ էլ՝ պապայիս, որ կադաստրի, դատարանների ու օմբուդսմենի նամակները բերի: Ուրեմն, շահումս թողնեմ իրենց՝ էդ փոստատարի աշխատավարձի դիմաց: Բայց փոստատարին դրա նից ի՞նչ օգուտ: Գուցե տղայի՞ս տամ. Մի անգամ ֆուտբոլ խաղալու դաշտի փողն է: Բայց իր համար՝ ի՞նչ տարբերություն, իմ դրամապանակից եմ տալիս, թե՞ շահածս կտրոններից: Թե՞ գիրքը առնեմ. պրեզենտացիային ուղիղ էդ քանով էլ վաճառելու է:

 

Ամոթ ինձ: Ուրեմն իմ երեխու առաջին գիրքը պիտի շահա՞ծ փողով առնեմ: Գնամ, հլա ստանամ, հետո կերևա՝ ի՞նչ անեմ: Բայց ես հերթ կանգնո՞ղ եմ. Սաղ կգան, վրայովս կանցնեն, ես կմնամ հերթի մշտական վերջինը: Չեմ հասկանում, թե հերթ կանգնողի էդ խեղճ ու օտար գենը տոհմածառիս որ փուլում է  ներս խցկվել:

 

Բա ես՝ թշնամու լեղին ճաքացրած Ճեպեճիների ծոռս, մի անզեն հերթի՞ց պիտի վախենամ: Գնացի:

 

Հերթ չկա: Ես եմ ու 5000 դրամ շահած մի, տեսքից դատելով՝ նկարիչ-մկարիչ: Ափսոս, չծանոթացանք, որովհետև անձնագրի պատճենը չուներ, իմով ստացավ իր շահումը, ու չիմացա, թե ում շահածի հետ մտա պատմություն: Էդ հեչ: Հիմա ես էս 1000 դրամն ի՞նչ անեմ: Օֆ, ամեն ինչ նորից սկսվեց. Սաղ անցած կյանքս նորից բերանս է գալիս:

 

 

 

 

 

 

 

 

 


yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica