close
Եղանակը Երևանում
25 Սեպտեմբերի 2018
+13°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Սեպ 2018
USD1482.27
GBP1632.79
EUR1567.63
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բելառուսի նուրբ ակնարկը. հարցազրույց Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղարի հետ

Հարցազրույց

19 Նոյեմբերի 2013, 14:15
 Բելառուսի նուրբ ակնարկը. հարցազրույց Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղարի հետ

Մաքսային միության վերաբերյալ Yerkir.am-ը փոքր զրույց է ունեցել Բելառուսի ԱԳ նախարարարության մամուլի քարտուղար Անդրեյ Սվինիխի հետ:

 

-Պարո'ն Սվինիխ,  հետաքրքիր է իմանալ պաշտոնական Մինսկի դիրքորոշումը Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու վերաբերյալ:

-Բելառուսը բազմիցս հայտնել իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ: Մենք դրական ենք վերաբերվում Մաքսային միության ընդլայնմանը, ինչպես նաև ապագայում Եվրասիական միության ձևավորմանը: Մենք համոզված ենք, որ մեր միությունը լուրջ ինտեգրացիոն գործընթաց է, որը կգրավի շատ երկրների:

 

- Այո, բայց դեռ Մինսկում կայացած նիստից առաջ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարեց, որ Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու հարցում պետք է հաշվի առնել Ադրբեջանի կարծիքը: Վաղ թե ուշ,  Ղարաբաղը ևս ՄՄ-ում ընդգրկելու հարց կարող է բարձրանալ:

- Դա փորձագետների քննարկան թեմա է, և կարծում եմ, որ այն անպայման կքննարկվի Հայաստանի՝ ՄՄ-ին հնարավոր միանալու դեպքում: Այստեղ, իհարկե, պետք է հաշվի առնվեն բոլոր տեսակետները և բոլոր երկրների շահերի հավասարակշռությունը: Այդ գործընթացը չպետք է ոչ ոքի վնասի:

 

- Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն էլ հայտարարեց Թուրքիայի՝ ՄՄ-ին միանալու ցանկության մասին: Ձեր կարծիքով` դա լո՞ւրջ է, թե՞ Թուրքիան միայն փորձում է կարծիք ստեղծել, թե կարող է շրջվել դեպի ՄՄ, Ռուսաստան:

-Դեռ վաղ է խոսել Թուրքիայի՝ ՄՄ-ին միանալու որևէ գործընթացի մասին: Եթե ուշադիր անդրադառնաք Նազարբաևի՝ Մինսկի նիստում ունեցած ելույթին, ապա կտեսնեք, որ նա խոսել է ոչ թե Թուրքիայի՝ ՄՄ-ին միանալու մասին, այլ նման հետաքրքրության: Իսկ Թուրքիայի պարագայում նման հետաքրքրությունը լիովին արդարացված է:

 

Զրուցեց Անի Սահակյանը

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica