close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+17°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՍԵՐԳԵՅ ԴՈՎԼԱԹՈՎ. Կոմպրոմիս երրորդ

Թուղթուգիր

13 Նոյեմբերի 2013, 16:20
 ՍԵՐԳԵՅ ԴՈՎԼԱԹՈՎ. Կոմպրոմիս երրորդ

Սերգեյ Դովլաթովի «Կոմպրոմիս» վիպակից մի հատված եւ թարգմանչի՝ Ներսես Աթաբեկյանի խոսքը ներկայացնելուց զատ, ասեմ նաեւ հետեւյալը: Եթե ընթերցող ես, եւ եթե քեզ հանկարծ տեսանելի է դարձել կյանքի՝ մինչ այդ կարծես «անուշադրության մատնված» մի շերտ եւս, ուրեմն՝ հայտնվել է գրողը:

«Պատմություն պատմողը գործում է ձայնի ու լսողության մակարդակում: Արձակագիրը՝ սրտի, մտքի եւ հոգու: Իսկ Գրողը՝ տիեզերական մակարդակում:  Պատմություն պատմողը խոսում է այն մասին, թե ինչպես են ապրում մարդիկ: Արձակագիրը՝ թե ինչպես պետք է ապրեն: Գրողը՝ թե հանուն ինչի են ապրում:  Սերգեյ Դովլաթովն է:  Սա էլ՝ «Իսկական խիզա-խությունը. սիրել կյանքը՝ նրա մասին իմանալով ամբողջ ճշմարտությունը»:

 

Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ

 

Վառլամ Շալամովն ասում է, որ միակ ճշմարիտը փաստի գրականությունն է, Բրոդսկին' գրա կանությունը տարածության ու ժամանակի մասին է, Սոլժենիցինը դիտում է մարդու տարածաժամանակային փոխակերպումները: Սերգեյ Դովլաթովի գրականությունն այս ամենն է, բայց դառը ծիծաղով թաթախված ու կնքված կյանքի անհեթեթության վերջնական համոզմունքով: Ականատես ավետարանիչների ցուրտ անաչառությամբ վավերագրում է իր ու մեր վարքը' օրինակ առնելով գրական հայրերի զուսպ սրատեսությունն ու ծայր ժլատ խոսքը, լրելով դովլաթովյան քմծիծաղով, որ թույլ է տալիս չվարակվել«բարձր բառերով» ու «բարձր բա ներով»: Դովլաթովի գրականությունը սպանիչ է, բայց եթե, համենայնդեպս, ողջ ես մնում, հայտնվում ես լրիվ ուրիշ չափման մեջ, որտեղ Մարդը որոշիչներ չունի և, իր խոսքով, գրականությունը շարունակվում է...

 

Ներսես ԱԹԱԲԵԿՅԱՆ

 

                       ԿՈՄՊՐՈՄԻՍ  ԵՐՐՈՐԴ                        

 

Այս պատմության մեջ չկան հրեշտակներ ու չարագործներ չկան...Չկան մեղսավորներ ու բարեպաշտներ: Ասենք, կյանքում էլ նրանք գոյություն չունեն: Քանի տարի է' հետեւում եմ...

Մի խմբագիր ինձ ասում էր. - Քո բոլոր գործող անձինք սրիկաներ են: Իսկ եթե հերոսը սրիկա է, պատմվածքի տրամաբանությամբ նրան պիտի հասցնես բարոյական ոչնչացման կամ արդար հատուցման: Քո սրիկաներն էլ մի տեսակ բնական են, ինչպես անձրեւը կամ ձյունը...

 

- Բայց ո՞ւր է էստեղ սրիկա,- հարցնում եմ: - Ո՞րն է, օրինակ, սրիկան: Խմբագիրն ինձ նայում էր ինչպես մեկին, որ վատ շրջապատ է ընկել ու փորձում է արդարացնել ընկերներին...

 

Վաղուց արդեն մարդկանց չեմ  բաժանում դրականների ու բացասականների: Գրական հերոսներին' առավել եւս: Բացի այդ, վստահ չեմ, որ կյանքում հանցագործությանն անխուսա փելիորեն հետեւում է զղջումը, իսկ սխրանքին' երանությունը: Մենք այնենք, ինչ մեզ զգում ենք: Մեր հատկությունները, արժանիքներն ու արատները Աստծո աշխարհ են եկել կյանքի հպումով...

 

«Խառնվա՜ծք, դու իմ աստվածուհին ես»: Եվ այլն, եւ այլն... Մի խոսքով...  

 

Միտյան մտավ մեր բաժին: Հետը մի աղջիկ կար: - Նստի էստեղ,- ասաց նրան,- վարիչիս քեֆը տեղը չի:  Սերժ, ոչի՞նչ, որ էս տեղ սպասի: Ես ասացի. - Ոչինչ:

 

Աղջիկը նստեց պատուհանի տակ: Հանեց դիմափոշու տուփը: Միտյան գնաց: Ես շարունակում էի  բանել, բայց առանց առանձնակի ոգեւորության: Ֆելիետոնը, որ գրում էի, վերնագրված էր «ՎՄԿ-ն առանց ռետուշի»:  Թե ինչ է «ՎՄԿ»-ն' իսպառ մոռացել եմ...

 

-Ձեր անունն ի՞նչ է:

- Ալլա Մալեշկո: Իսկ ճի՞շտ է, որ բոլոր լրագրողները երազում են վեպ գրել:

- Չէ,- փչեցի ես:

Աղջիկը ներկեց շրթունքներն ու սկսեց շուռումուռ   գալ: Հարցրի. - Որ տե՞ղ եք սովորում:

 

Հիմա էլ նա սկսեց փչել:  Ինչ- որ դրամատիկական ստուդիա, ինչ-որ մնջա խաղ, հարավսլավցի  ռեժիսորը հրավիրել է նկարահանումնե րի: Ռե ժիսորի անունը Յոշկո Գա տի է: Բայց ինչ-որ  «Ինտերսին» տարադրամը չի փոխանցում... Ի՛նչ վեհ զարգա ցում է ապրել ստախոսությունը վերջին երկու հարյուր տարում: Առաջ խաբում էին, թե փեսացու ունեմ, միլիոնատեր է, ձիաբուծա րան ունի: Հիմա փչում են հարավսլավցի ռեժիսորի մասին: Մի ժամանակ մարդն իր վարգաձիերով էր պարծենում, հիմա' Լեհաստանից բերած վելվետե հողաթափերով: Խլեստակովը մտերիմ էր Պուշկինի հետ, իսկ իմ ծանոթ Գենիչը  լուռ ու ճզմված վերադարձավ Մոսկվայից. ՑՈՒՄ-ում Օլժաս Սուլեյմե նովին էր տեսել: Նույնիսկ ինտելիգենտ մարդիկ են ստում, թե կարգին աշխատավարձ են ստանում: Ես ինքս միշտ մի քսան ռուբլի ավե լացնում եմ, չնայած իսկապես էլ վատ չեմ վաստակում:

 

Մի խոսքով...Սկսեց փչել:  Նման դեպքերում լռում եմ. թող խոսի: Անշահախնդիր ստա խոսությունը սուտ չի, պոեզիա է: Ես նույ նիսկ, չգիտես ինչու, համոզված եմ, որ անունն էլ հեչ Ալլա չէր...Հետո հայտնվեց Կլենսկին: - Վե՜րջ,- ասում է,- երեքհարյուր տող  պատքարտուղարի թղթապանակում է: Կարե լի է եւ հանգս տանալ: Ես ակնթարթորեն ամփոփեցի ֆելիե տոնս: Էս կարգի մի բանով. ՙ...Ին չո՞ւ էին լռում արտադրամասի ակտիվիստները: Ո՞ւր էր նայում ընկերական դատարանը: Չէ՞ որ վաղուց ի վեր հայտնի է. ագահությունը' բազմապատկված անպատժելիությամբ' ավարտվում է հանցագործությամբ...՚:

 

- Հը, գնացի՞նք,- ասում է Կլենսկին,- ինչքա՞ն կարելի է սպասել: Ես հանձնեցի ֆելիետոնն, ու զանգեցինք Շաբլինսկուն: Նա անկեղծությամբ արձագանքեց կոչին. - Ռոզկան նստաշրջանի է: Փողը' ութ ռուբլի: Վաղը իմ ստեղծա գործական չորեքշաբթին է: Ոնց որ ասում են' մեկը մեկին... Հավաքվեցինք սանդղահարթակում, վերելակի մոտ: Մոտեցավ Ժբանկովը, սուսուփուս լուսանկա րեց Ալլային ու գնաց:

 

- Ի՞նչ ենք անելու,- հարցրի: - Չզանգե՞նք Վերկային:

 

Վերա Խլոպինան աշխատում էր մեքենագրական բյուրոյում, չնա յած հանգիստ կարող էր սրբագրիչ եւ նույնիսկ թողարկիչ լինել: Նյարդային, գրագետ ու գործիմաց' ինքն իրեն վնասում էր հիստերիկայով ու հանդուգն շիտակությամբ: Նրա մոտ հաճույքով էր հավաքվում թերթի ղե կավարությունը: Ամուրիական պայմաններ, երկու սենյակ, Վերկայի ընկերուհիները, երաժշտություն... Մի խոս քով, էդպես էլ եղավ: Ձողիկներին քաշած ինչ-որ նրμերշիկներ տա պակեցինք: Վերան հարբեց, համբուրում էր Դոբրոլյուբովի նկա րը. «Ի՛նչ մարդիկ կային...»: Շաբլինսկին ինչ-որ լկտիություն պատմեց Դոբրոլյուμովի մասին, ես ծույլ-ծույլ հերքե ցի: Ալլան համակրելի անհամոզչությամբ փչում էր, թե Օդրի Հեփբյոռնն իրեն մազ ներկող շամպուն է ուղարկել...

 

Հետո Միտյայի հետ առանձնացան խոհա նոցում: Կլենսկին կանանց վրա ազդում էր մի ապշե ցուցիչ մե թոդով: Էությունն այն էր, որ երկար խոսում էր հետնե րը: Ընդ որում, ոչ թե իր, այլ' նրանց մասին: Եվ ինչ էլ ասեր. «Դուք հակված եք վստահելու մարդկանց, բայց որոշակի սահմաններում...»' անվրեպ էր ազդում թե՜ ՊՏՈՒ-ի սովորողների վրա, թե՜ հեռուստատե սության ցինիկ թղթակցուհիների: Ես ու Շաμլինսկին արագ ձանձրացանք իրարից: Նա առանց հրաժեշտ տալու գնաց: Վերան քնած էր: Զան գեցի Մա րինային ու նույնպես դուրս եկա:

 

Ալլային ընդամենը մի նախադասություն ասացի. «Կուզե՞ք աննկատ չքանանք»:  Բոլորին եմ ասում: (Կա նանց, իհար կե): Կամ' համարյա բոլորին: Համենայնդեպսի համար:  Միանշանակ է եւ անմեղ' միաժամանակ:

 

- Անհարմար է,- ասաց Ալլան,- ես, ախր, Միտյա յի մոտ եմ եկել...

 

Առավոտյան խմբագ րությունում շատ գործ կար: Սյունակ էի պատրաստում  «ժողովրդական վերահսկողության» մասին  ու բուժվում հանքային ջրով: Շաբլինսկին վերծանում էր վարպետ-դաստիարակների կոնֆերանսի ձայնագրությունները: Հայտնվեց Կլենսկին'  խոժոռ, նիհարած: Արտահայտվեց խորհրդավոր ու վերացական.  «Դա նույնպիսի խաբկանք է, ինչպես մեր ամբողջ Կյանքը»:  Ընդմիջմանը հեռախոսը զնգաց.

- Ալլան է: Միտյային չե՞ք  տեսել:

- Հա՛,- ասում եմ,- բարեւ ձեզ: Հը, ո՞նց եք:

- Հեմոգլոբինը' 200:

- Չհասկացա՞:

- Ի՛նչ տարօրինակ հարց է.«Ոնց եք...»,-Զզվելի,  էլ ո՞նց...

 

Գնացի գտնեմ Կլենսկուն, բայց ասացին, որ մեկնել է գործուղման: Կունգլաավանում հերոսուհի մայրը տասնմեկերորդ ժառանգն էր ունեցել: Էդ ամենը փոխանցեցի Ալլային:  Ալլան ասում է. - Ա՛յ քեզ սրիկա, չի էլ զգուշաց րել...  

Լռություն տիրեց: Դա ինձ դուր չե կավ: Ի՞նչ է կատարվում: Ե՞ս ինչ կապ ու նեմ: Սյունակն էլ պետք է հանձնել: Ինչ էլ սոսկալի վերնագրեր են' «Բալլադ կորած հաշվամեքենայի մա սին»... Միտյան էլ հետաքրքիր է. գնացել է ու չի զգուշացրել օրիորդին: Մի տեսակ անհարմար զգա ցի:

- Կուզե՞ք,- ասում եմ,- միասին նախա ճաշենք:

- Ճիշտն ասած, վատ չէր լինի: Մի  տեսակ անհասկանալի վիճակում եմ:

Ժամադրվեցինք: Հետո սեղանին թափեցի թղթերս: Աշխատանքային տպավորություն էի ստեղծում... Առավոտ շուտ եկա հիմնարկ: Դրական գրախոսություն էին պատվիրել: Ծխելուց ու սուրճից մեռնե լով' սկսեցի գրել. «Հեմինգոեյի ստեղծա գործություննե րը բեմական չեն: Այդ հեղինակի միակ դրաման թատերական կենսագրություն չունե ցավ' մնալով «վիպակ' երկխոսություններով»: Այն լավ է կարդացվում' ընդգծում էր հեղինակը: Նկարահանելու' Հոլիվուդի բազմա թիվ փորձերը...»: Այստեղ զանգեց Մարինան: Ասում եմ.

- Աստված վկա' զբաղված եմ: Ի՞նչ է պատահել;

- Մի րոպեով բարձրացի վերեւ:

- Ի՞նչ կա:

- Բարձրացի, ասում եմ, մի րոպեով:

- Գրո՛ղը տանի...

Վերան սպասում էր սանդղահարթակում: Շառագունած, ջղային, տխուր:

- Հասկա նո՞ւմ ես, նրան փող է պետք:

Ես չհասկա ցա, ավելի ճիշտ' հասկացա, բայց ասա ցի. - Չեմ հասկանում:

- Ալկային փող է պետք: Թռնելու փող չունի:

- Վերա, դու ինձ լավ գիտես, բայց մինչեւ տասնչորսը  բացառված է: Իսկ ինչքա՞ն է  պետք:

- Գոնե երեսուն:

- Լրիվ բացառված է: Ապրիլին հոնորար չունեմ: Գանձարկղին' յոթանասունհինգ...

Հեռուստացույցի համար դեռ չեմ վճարել... Համ էլ, լավ չեմ հասկանում... Մի րոպե, իսկ ո՞ւր է Կլենսկին... Ախր նրա կադրն է...

- Ինչ-որ տեղ է մեկնել:

- Շուտով կվերադառնա:

- Հասկանո՞ւմ ես, փորձանք կլինի: Նրա փեսացուն է զանգել Սարատովից...

- Դվինսկից,- ասում եմ:

- Սարատովից... Կարեւոր չի... Ասել է' կկախվի, եթե չվերադառնա: Ալկան փետրվարից ճամփորդում է:

- Թող վերկենա գա հետեւից:

- Երկուշաբթի քննության է:

- Հրաշալի՛ է,- ասում եմ,- կախվել կարող է, իսկ քննության չգնալ' ոչ...

- Լաց էր լինում, իսկականից լաց էր լինում...

- Ախր չունե՛մ  էդ երեսուն ռուբլին... Համ էլ, տարօրինակ է, Աստված վկա... Բայց գլխավորը' որ չու նեմ... Ամենահետաքրքիրն այն է, որ ճիշտ էի ասում:

- Իսկ եթե որեւէ մեկի՞ց, պարտքո՞վ,- ասում է Վերան:

- Բայց ինչի՞ պարտք անենք, դո՜ւ ասա: Կլենսկու աղջիկն է: Թող նա էլ իրար գա:

- Գուցե Շաբլի՞նսկուն հարցնենք:

Գնացինք Շաբլինսկու մոտ: Սա  մինչեւիսկ   բորբոքվեց:

- Ութ  ռուբլի ունեի, ջենթլմենաբար մուծվեցի:  Ես եմ ուզում մեկնումեկից կպցնեմ: Սպասենք'  Միտյան գա ու գլուխ հանի էդ գործից: Լսեք, մի խոխմ  եմ մոգոնել. «Բոլոր մարդիկ բաժանվում են գլխավորների եւ անգլուխների»:

- Լավ,- ասաց Վերան,- մի բան կմտածեմ: Ու գնաց դեպի դուռը:

- Լսի՜,- ասում եմ,- թե որ չմտածեցիր' զանգի...

- Լավ:

- Արի, գի տե՞ս, ինչ անենք, արի հարցազրույց վերցնենք նրանից:

- Է՞դ ին չի համար:

- «Տալլինի  հյուրերը»  խորագրով: Ուսանողուհին հետազոտում է գոթական ճարտարապետությունը:  Անբաժան է Բլոկի հատորյակից: Սկյուռիկներին է կերակրում զբոսայգում... Նրան քսան ռուբլի կտան, գուցե' քսանհինգ...

- Սե՜րժ, կազմակերպի:

- Եղա՜վ...

 

Այդ օրը էլի լիքը հոգսեր եղան, բախումներ, վեճեր, չլուծված հարցեր: Մասնակցեցի երկու խորհրդակցության: Պա տասխանեցի չորս նամակի: Մի քսան անգամ խոսեցի հեռա խոսով: Կոկտեյլ խմեցի, գրկեցի Մա րինա յին... Ամեն ինչ կարգին էր: Իսկ երեկվա օ՞րը. ո՞ւր չքացավ: Ու եթե մոռաց ված է, ի՞նչն ինձ ստիպեց վեց տարի անց գրել. «Այս պատ մու թյան մեջ չկան հրեշտակներ ու չարագործներ չկան... Չկան մեղսավորներ ու չկան բարեպաշտներ...»:

 

 

Եվ ընդհանրապես, էս ի՛նչ մարդիկ ենք:

 


 

                                                        «Մոլոդյոժ Էստոնիի»: Օգոստոս: 1974թ.


Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica