close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2018
+1°
+11°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2018
USD1485.09
GBP1624.17
EUR1554.26
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միայն Մոսկվան կարող է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը. ՌԴ Պետդումայի պատգամավորի բացառիկ հարցազրույցը` Yerkir.am-ին

Հարցազրույց

13 Նոյեմբերի 2013, 13:15
 Միայն Մոսկվան կարող է լուծել Ղարաբաղյան հակամարտությունը. ՌԴ Պետդումայի պատգամավորի բացառիկ հարցազրույցը` Yerkir.am-ին

Yerkir.am-ը բացառիկ զրույց է ունեցել ՌԴ Պետդումայի պատգամավոր, Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության (ՌԴԿԿ) անդամ Անատոլի Լոկոտի հետ Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու և այդ համատեքստում Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագրի վերաբերյալ:

 

- Պարո'ն Լոկոտ, նախ հետաքրքիր է իմանալ, թե ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելու և այդ համատեքստում Լեռնային Ղարաբաղի հետագա ճակատագրի վերաբերյալ: Ի՞նչ է սպասվում Ղարաբաղին, չէ՞ որ Հայաստանի անդամակցությունից հետո ԼՂՀ-ն, մաքսային առումով, կմեկուսանա Հայաստանից: Հնարավո՞ր է, որ Ղարաբաղը նույնպես ընդգրկվի Մաքսային միության մեջ, թեեւ դա դժվար է պատկերացնել՝ երկրի չճանաչված լինելու պատճառով:

 

- Ես միշտ կողմ եմ եղել Մաքսային միության ընդլայնմանը՝ ԽՍՀՄ նախկին պետությունների շրջանակում: Եվ այդ համատեքստում Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու որոշումը կարելի է միայն ողջունել: Սակայն Դուք միանգամայն իրավացի եք` այդ հարցում կա երկու հիմնական խնդիր: Առաջինը ընդհանուր սահմանի բացակայությունն է, ինչն իրականում շատ լուրջ հարց է, քանի որ, պետք է մտածել՝ ինչպես շրջանցել այն՝ օդային ճանապարհո՞վ, թե՞ ինչ-որ տարանցիկ` միջանցք կառուցել Ադրբեջանի կամ Վրաստանի տարածքով: Ինչպես գիտեք, Վրաստանի հետ նույնպես խնդիրներ կան, սակայն ես հույս ունեմ, որ հարաբերությունների կարգավորման դեպքում կսկսի գործել Տրանսկովկասյան ճանապարհը: Իսկ ներկայումս մենք դեռ կանգնած ենք այդ խնդիրների առաջ:

 

Երկրորդ խնդիրը  կապված է տարածքների վիճելիության հետ: Ես պատրաստ չեմ միանշանակ պատասխան տալ՝ ինչպես վարվել` Ղարաբաղի՝ ՄՄ-ին միանալու հետ կապված: Ռուսաստանի ցանկացած միակողմանի քայլ այդ ուղղությամբ կարող է դժգոհության պատճառ դառնալ, առավել ևս, եթե հաշվի առնենք Բելառուսի և Ղազախստանի դիրքորոշումն այդ հարցում: Այնպես որ ՝ ՄՄ-ի անդամ երկրների կարծիքը նույնպես պետք է հաշվի առնել: Այստեղ ժամանակ, տարատեսակ բանակցություններ են հարկավոր: Իսկ, ընդհանրապես, փորձը ցույց է տալիս, որ տնտեսական համագործակությունն ավելի արագ է լուծում նման քաղաքական հարցերը:

 

- Մինսկում կայացած` Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստից անմիջապես հետո, որի շրջանակներում ընդունվեց Հայաստանի՝ ՄՄ-ին միանալու հայտը, ռուսական «Առաջին ալիքը» սկանդալային տեսանյութ հեռարձակեց, որում ռեպորտաժի հեղինակն ասում է, թե Հայաստանի` ՄՄ-ին անդրամագրվելու ցանկությունն այդպես էլ կմնա ցանկություն` հենց Արցախի հարցի հետ կապված: Այն մեծ արձագանք ունեցավ Հայաստանում, քանի որ նման կարծիք հնչեց այն բանից հետո, երբ համապատասխան հայտն արդեն ընդունվել էր ՄՄ-ի անդամ երկրների կողմից:

 

- Իմ կարծիքով՝ դա, անկասկած, լրագրողի սուբյեկտիվ կարծիքն է: Ցավոք, մեզ մոտ շատ հաճախ են հնչում տարբեր մեկնաբանություններ, որոնք ոչ մի կապ չունեն պաշտոնական դիրքորոշման հետ: Կարծում եմ՝ այդ հարցին պետք է մոտենալ հետևյալ կերպ` Հայաստանի հայտն ընդունվել է, դա կարևոր քայլ է, փաստ, իսկ այդ ամենից հետո մեկնաբանել ոմն լրագրողի խոսքերը, կարծում եմ, անիմաստ է: Կարող եք հանգստացնել հայ հասարակությանը, քանի որ ընդհանուր տրամադրություններն այդ հարցի կապակցությամբ դրական են:

 

Պարո'ն Լոկոտ, վերոհիշյալ նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարեց Թուրքիայի՝ ՄՄ-ին միանալու ցանկության մասին: Ձեր կարծիքով` դա լո՞ւրջ է, թե՞ միայն փորձ է արվում վախեցնել ԵՄ-ին՝ կարծիք ստեղծելով, որ երկրի քաղաքական վեկտորը կարող է փոխվել դեպի ՄՄ, դեպի Ռուսաստան:

 

- Ես կարծում եմ, որ այս փուլում դա քիչ հավանական է, շատ քիչ: Այստեղ կան և' աշխարհաքաղաքական, և' քաղաքական հարցեր: Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, այն, որ նրան չեն ցանկանում ընդունել ԵՄ, մեկ այլ հարց է: Սակայն, այնուամենայնիվ, Թուրքիան պատկանում է այդ բլոկին, այդ պատճառով էլ երկրի՝ ՄՄ-ին միանալը քիչ հավանական է: Թուրքիայի հետ՝ որպես Ռուսաստանի հարևաններից մեկի, իհարկե, կան որոշ ինտեգրացիոն կապեր, և դրանք զարգանում են: Սակայն այս փուլում խոսել Թուրքիայի` ՄՄ-ին միանալու և առավել ևս այն մասին, որ Թուրքիան լրջորեն դիտարկում է այդ հնարավությունը, պարզապես ուտոպիա է: Իհարկե, այդ ամենն ինչ-որ քաղաքական խաղ է:

 

- Պարո'ն Լոկոտ, Դուք տեղյա՞կ եք հայ գրող, հրապարակախոս Զորի Բալայանի բաց նամակից՝ ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որում նա կոչ է անում ՌԴ-ին` Ղարաբաղը ներառել Ռուսաստանի կազմում: Բալայանն իր այս առաջարկը հիմնավորում է 1813 թվականին Ռուսաստանի և Պարսկաստանի միջև կնքված Գյուլիստանի և 1828-ին կնքված Թուրքմենչայի պայմանագրերով: Եթե նույնիսկ տեղյակ չեք նամակից, այդուհանդերձ, ընդունե՞լի է Ձեզ համար նման դիրքորշումը, Ղարաբաղը կարո՞ղ է երբևիցե ընդգրկվել Ռուսաստանի կազմում:

 

- Այստեղ շատ կարեւոր է՝ ինչից է սկսվել ժամանակակից պատմությունը, հետևաբար` տարածքային խնդիրները: Ամեն ինչ սկսվեց ԽՍՀՄ-ի փլուզումից: ԼՂ հարցը, իհարկե, ամենասուր հարցն է, սակայն Ռուսաստանն ունի նաև այլ վիճելի տարածքներ նույն խորհրդային երկրների հետ, օրինակ՝ Ուկրաինայի: Ինչ վերաբերում է նամակում հնչեցված առաջարկությանը, ապա այստեղ նույնպես չեմ կարող միանշանակ կարծիք հայտնել՝ այդպես է դա, թե` ոչ, լավ է, թե` վատ: Միանշանակ է միայն մեկ բան՝ Ռուսաստանն այդ հակամարտությունում կարող է որոշիչ և դրական դեր խաղալ: ՌԴ-ն առաջատար գործոն է եղել խորհրդային տարներին և ներկայումս նույնպես կարող է այդ դերը ստանձնել: Իսկ, թե ի՞նչ սցենարով կլուծվի հարցը՝ հարգարժան գրողի առաջարկած սցենարով, թե` մեկ այլ, դա արդեն պետք է դիտարկել: Մոսկվան այդ գործընթացների մասնակիցն է, և միայն նա կարող լուծել հակամարտությունը, այլ ոչ թե ԱՄՆ-ը կամ Արևմուտքը:

 

Հարցազրույցը՝ Անի ՍԱՀԱԿՅԱՆԻ

Սպասվում են տեղումներ
19 Նոյեմբերի 2018, 18:01 Սպասվում են տեղումներ
ՊԵԿ-ը պարզաբանում է
19 Նոյեմբերի 2018, 16:55 ՊԵԿ-ը պարզաբանում է
Պուտինը Ստամբուլում է
19 Նոյեմբերի 2018, 16:07 Պուտինը Ստամբուլում է
Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica