ՀՀ պետական պարտքը (ինֆոգրաֆիկա)
ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

Նոյեմբերի 11-ին ԱՎԾ-ի հրապարակած` «Հայաստանի ֆինանսների վիճակագրություն, 2013» փաստաթղթի համաձայն` 2012 թվականին ՀՀ պետական պարտքը կազմել է 1 տրիլիոն 764 միլիարդ 475 միլիոն դրամ կամ 4 միլիարդ 372 միլիոն 58 հազար դոլար: Մեր երկրի պետական պարտքը երկրի համախառն ներքին արդյունքի 44,1 տոկոսն է: Ընդ որում` պետական պարտքի 46 տոկոսը կառավարության պարտքն է, 39 տոկոսը` արտաքին պարտքը, 8 տոկոսը` ներքին պարտքը եւ 7 տոկոսը` ՀՀ Կենտրոնական բանկի ներքին պարտքը: