close
Եղանակը Երևանում
19 Հոկտեմբերի 2019
+21°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Հոկ 2019
USD1476.34
GBP1614.19
EUR1530.17
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը աշխարհի 4-րդ ամենառազմականացված երկիրն է (ինֆոգրաֆիկա)

ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ

11 Նոյեմբերի 2013, 15:37
 Հայաստանը աշխարհի 4-րդ ամենառազմականացված երկիրն է (ինֆոգրաֆիկա)

Բոննի «Կոնվերսիայի միջազգային ինստիտուտը» նոյեմբերի 8-ին հրապարակեց ռազմականացման համաշխարհային տարեկան ցուցանիշները: Ըստ այդ ցուցանիշների` Հայաստանը աշխարհի ամենառազմականացված երկրների շարքում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը:

 

Ռազմականացման ինդեքսների հաշվարկի ժամանակ ինստիտուտի կողմից հաշվարկվում են այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք ենք տվյալ երկրի ՀՆԱ-ի եւ ռազմական ծախսերի հարաբերակցությունը, զինվորականների թվի հարաբերակցությունը երկրի ընդհանուր բնակչության թվին, ծանր սպառազինությունների թվի հարաբերակցությունը երկրի բնակչության թվին եւ այլն:

 

Այդ ցուցանիշներով` Ադրբեջանը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը, մեր հարեւաններից Թուրքիան` 23-րդ, Իրանը` 28-րդ, Վրաստանը` 54-րդ: Իսկ այնպիսի գերտերություններ, ինչպիսիք ԱՄՆ-ը, Գերմանիան Ֆրանսիան, Չինաստանը, նույնիսկ ամենաբարձր գործակից ունեցող 20-յակում չեն:

 

Ինստիտուտի հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի  ռազմականացման բարձր գործակիցները պայմանավորված են ԼՂ հակամարտությամբ:

 

Ստորեւ ներկայացնում ենք «Կոնվերսիայի միջազգային ինստիտուտի» հրապարակած ցուցանիշները:

 

 

«Անձնական տեռոր»․ 168.am
19 Հոկտեմբերի 2019, 11:35 «Անձնական տեռոր»․ 168.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica