close
Եղանակը Երևանում
20 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ հավաքվում են հայերի փեսաները. Վլադիմիր Սպիվակով

Մշակույթ

11 Նոյեմբերի 2013, 14:52
 Երբ հավաքվում են հայերի փեսաները. Վլադիմիր Սպիվակով

Երեկ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի ունեցավ 2013թ. լավագույն համերգներից մեկը. հանդես եկավ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ։ Համերգի կազմակերպիչն էր Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը: Համերգը նվիրված է Հայաստանի կամերային նվագախմբի հիմնադիր, անվանի ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցի 80-ամյակին։

 

Լրագրողների հետ զրույցում Սպիվակովը նշեց, որ համերգն իր համար բացառիկ էր, քանի որ նվիրված էր իրեն շատ հարազատ մարդու՝ իր կնոջ` Սաթի Սահակյանցի հայրիկին, իր երեխաների պապիկին։

 

«Ես նրան շատ լավ եմ ճանաչել` Զարեհ Սահակյանցին։ Նա հրաշալի երաժիշտ էր, Հայաստանի իսկական նվիրյալ։ Նա շատ էր սիրում իր հայրենիքը, իր ծննդավայրը։ Նա սիրում էր արվեստը՝ գեղանկարչություն, գրականություն, հայկական պոեզիան, հիանալի տիրապետում էր հայերենին. գիտեք, որ լեզուն նույնպես կյանքի որոշակի արտացոլումն է։ Այնպես որ՝ ես շատ ուրախ եմ, որ այս համերգը կազմակերպվեց հենց այս օրերին, երբ պետք է լրանա նրա 80-ամյակը»,- ասաց Սպիվակովը եւ հավելեց, որ Սահակյանցը մարդ էր, ով հայրենիքի կերպարն էր ստեղծում եւ ներկայացնում:

 

Խոսելով Հայաստանի մասին` նա նշեց, որ իր ընկերներից մեկը Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին է, ում կինը` Հռիփսիմեն, նույնպես հայուհի է. «Եվ ամեն անգամ հանդիպելիս Պիոտրովսկին կատակում է՝ ահա, հայերի փեսաները դարձյալ հավաքվեցին»:

 

Մենակատար Հասմիկ Պապյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ինքը չպետք է ելույթ ունենար այս համերգին, եւ այնքան հանկարծակի է եղել իր` ելույթ ունենալու որոշումը, որ հիմնական փորձը բեմի վրա է եղել:

 

«Ես պետք է գնայի Գյումրի` նոյեմբերի 11-ին կայանալիք համերգին ելույթ ունենալու, սակայն ստացվեց այնպես, որ Երեւանում էլ պիտի ելույթ ունենայի: Երեւանյան համերգը կարծես փորձ էր Գյումրու համար, քանի որ շատ երկար տարիներ է` ես երազում եմ Գյումրի գնալ, դա կարծես իմ հոգու պարտքը լինի»,- ասաց Պապյանը:

 

Մենակատար Ջուլիետ Գալստյանն էլ, իր հերթին, նշեց, որ Սպիվակովի ներկայությունը բոլոր տեղերում տոնի է վերածվում: Գալստյանի հավաստմամբ` Սպիվակովը Հայաստանի մասին միշտ ակնածանքով է խոսում:

 

«Սպիվակովը լավ հիշողություններ ունի` Հայաստանի հետ կապված, շատ հուզիչ` երկրաշարժի հետ կապված: Սա շատ բնական է, չէ՞ որ նրա կինը հայուհի է: Ես հրճվում եմ, երբ տեսնում եմ, թե նվագախմբի երաժիշտներն ինչ հիացմունքով են խոսում Երեւանի մասին: Ինձ համար եռակի երջանկություն է լինել Գյումրիում եւ համերգով հանդես գալ Սպիվակովի ղեկավարությամբ»,- ասաց Գալստյանը` հավելելով, որ ինքը երկար էր սպասել այս համերգին: «Դեռ հուլիսին, երբ ելույթ էինք ունենում Սպիվակովի հետ, նա ինձ հարցրեց` Դուք ազա՞տ եք նոյեմբերին, ես գնում եմ Հայաստան: Զարմացա ու պատասխանեցի` իհարկե, ազատ եմ, չիմանալով հանդերձ` ազա՞տ եմ, թե՞ համերգ ունեմ»:

 

Համերգին, որպես մենակատար, հանդես եկան նաեւ իտալացի դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին, բարիտոն Վասիլի Լադյուկը /Ռուսաստան/:

Այսօր Ավագ Ուրբաթ է
19 Ապրիլի 2019, 16:00 Այսօր Ավագ Ուրբաթ է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica