close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+11°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԷՆԹԸՆԻ ԴԵ ՄԵԼՈ. Հոգևոր խառնաշփոթ

Թուղթուգիր

11 Նոյեմբերի 2013, 13:51
 ԷՆԹԸՆԻ ԴԵ ՄԵԼՈ. Հոգևոր խառնաշփոթ

Էնթընի դե Մելո - կաթոլիկ հոգեւորական, գրող, վանական ճիզվիտ, հոգեթերապեվտ, միստիկ... Եվ այս ամենը, որ հիմնավոր էր նաեւ, նա կարողացավ տեղավորել իր կյանքի 56 տարիներում' 1931-ից մինչեվ 1987 թվականներ:

Այսինքն' 20-րդ դար... որ ի՞նչ է հիշեցնում. ամբողջ հոգեւոր գիտելիքն ի միբերելու հուսահատ  ջա՞նք, թե  «հոգեւոր  խառնաշփոթ», այնուամենայնիվ... Բայց, եկեք թողնենք սա, չանենք դե Մելոյի  գլխավոր հերոսին' Վարպետին դիմողների սխալներն ու ստորեւ ներկայացվածը «թեթեւ» կարդանքնախ... Նախ, ասենք, որպես պայծառ տրամադրություն ստեղծող պատմություններ (անեկդոտնե՞ր):

Ի՞նչ պիտի պատահի որ։ Ոչինչ էլ չի պատահի... Իսկ հետո' կտեսնենք:

 

Ավագ ԵՓՐԵՄՅԱՆ

 

ԷՆԹԸՆԻ ԴԵ ՄԵԼՈ

Միայն մեկ պատճառով կարելի է բացատրել, թե ինչո՞ւ ներկա պահին դուք երանություն ու երջանկություն չեք զգում. ձեր մտքերն զբաղված են ձեր չունեցածով: Այլապես դուք երջանիկ կլինեիք: Դուք սեւեռված եք ձեր չունեցածի վրա: Սակայն արդեն իսկ հիմա դուք կարող եք երանության մեջ լինել. դրան անհրաժեշտ ամեն ինչ դուք ունեք: Կարո՞ղ են, արդյոք, ձեր բոլոր տագնապները միասին վերցրած երկարացնել ձեր կյանքը թեկուզ մեկ վայրկյանով: Ինչո՞ւ  հուզվել' ի՞նչ է լինելու վաղը: Կա՞ կյանք մահվանից հետո: Ինչ-որ մեկն ինչ-որ Ժամանակ ասել է. «Կյանքն այն է, ինչ պատահում է մեզ հետ, մինչ մենք ապրելու ծրագրեր ենք կազմում»:

 

Հրաշքներ

Մարդը երկար ճանապարհ կտրեց ցամաքով ու ծովով, որ անձամբ համոզվի Վարպետի անսովորունակություններում։

 

- Ի՞նչ հրաշքներ է գործել քո Վարպետը, - հարցրեց նա մի աշակերտի։

 

- Նայած թե ի՞նչն անվանենք հրաշքներ։ Ձեր երկրում ընդունված է հրաշք համարել, եթե Աստված կատարի ինչոր մեկի կամքը։ Իսկ մեզ մոտ հրաշք են համարում, եթե որեւէ մե կկատարի Աստծո կամքը։

 

 

Հասունություն

Աշակերտին, որն անընդհատ աղոթում էր, Վարպետն ասաց.

- Բավական չէ՞, մինչեւ ե՞րբ պիտի հենվես Տիրոջը, ե՞րբ պիտի ինքնուրույն ոտքի կանգնես։

Զարմացավ աշակերտը.

- Բայց չէ՞ որ ինքդ էլ սովորեցրելես մեզ Աստծու մեջ Հայր տեսնել։

- Ե՞րբ ես վերջապես հասկանալու, որ հայրը նա չէ, որին կարելի է հենվել, այլ նա, ով քեզ զերծ է պահում այդ սովորությունից։

 

Պարզություն

- Մի՜ փնտրեք Աստծուն, - ասաց Վարպետը։ - Պարզապես նայեք եւ դուք կտեսնեք։

- Իսկ ինչպե՞ս պետք է նայել։

- Երբ նայում եք ինչ-որ բանի, ջանացեք տեսնել միայն դա եւ ուրիշ ոչինչ։

Պատասխանը շփոթեցրեց աշակերտներին, ուստի Վարպետը փորձեց պարզեցնել բացատրությունը.

- Օրինակ, դուք նայում եք լուսնին եւ տեսնում եք միայն լուսինը։

- Իսկ ուրիշ  էլ ի՞նչ, լուսնից բացի, կարելի է տեսնել՝ լուսնին նայելով։

- Սովյալը կարող է մի գլուխ պանիր տեսնել։ Սիրահարվա ծը՝  իր սիրեցյալի պատկերը։

 

Բամբասանք

Աշակերտը խոստովանեց Վարպետին, որ վատ սովորություն ունի բամբասանքները կրկնե լու։ Վարպ տը քմծիծաղով պատասխանեց.

- Կրկնելն այնքան էլ մեծ մեղք չէ. կարեւորը՝ քեզնից ոչինչ չավելացնես։

 

Բանտ

- Դու շատ ես հպարտանում քո խելքով, ասաց Վարպետն աշակերտին։

 - Դրանով դու ինձ հիշեց նում ես այն կալանավորին, որը հպարտանում է իր բանտախցի մեծությամբ։

 

Փոխակերպություն

Աշակերտին, որն անընդհատ քննադատում էր բոլորին, Վարպետն ասաց.

- Եթե դու կատարելություն ես փնտրում, ձգտիր փոխել ինքդ քեզ, այլ ոչ թե ուրիշներին։

Ավելի հեշտ չէ՞ կոշիկ հագնել, քան ամբողջ աշխարհը ծածկել գորգով։

 

Կապանքներ

- Ինչպե՞ս անեմ, որ ազատ լինեմ։

- Պարզի՜ր, ո՞վ է քեզ կապկպել, - առաջարկեց Վարպետը։

Մեկ շաբաթ անց աշակերտը վերադարձավ ու ասաց.

- Ոչ ոք ինձ չի կաշկանդել։

- Ապա էլ ինչո՞ւ ես դու խոսում ազատվելու մասին։

 

***

 

Սկսնակը.

 

- Ինչո՞ւ վանքում Վարպետի կողքին ապրելն ինձ ոչինչ չի տալիս։

Աշակերտը. - Գուցե այն պատճառով, որ դու եկել ես նրանից հոգեւոր բաներ սովորելու։

- Իսկ ես կարո՞ղ եմ իմանալ, ինքդ ինչո՞ւ ես այստեղ եկել։

- Որպեսզի տեսնեմ, թե ինչպես է նա կապում իր կոշիկների քուղերը։

 

***

 

Աշակերտներից մեկը կարծիք հայտնեց, թե ժամանակն է, որ Վարպետը կատարելագործի իր հոգեւոր գործունեությունը։ Դա լսելով՝ Վարպետը բարձրաձայն ծիծաղեց ու պատմություն պատմեց մի ուսանողի մասին։

- Իսկ դուք անատոմիայի դասագրքի առավել ժամանակակից  հրատարակություն չունե՞ք։ Այս մեկը, որը դուք առաջարկեցիք, տասը տարվա հնություն ունի, - ասաց ուսանողը գրավա ճառին։

- Լսիր, զավակս, վերջին տասը տարում մարդու մարմ նի վրա ոսկորներ չեն ավելացել, - պա տասխանեց գրավաճառը։

- Ոչինչ չի ավելացել նաեւ վերջին տասը հազարտա րում, - ավելացրեց Վարպետը։

 

Մահը եւ վախը

Մի անգամ մահն ուղեւորվել էր դեպի Դամասկոս։ Անապա տում նա մի ճանապարհորդի հան դիպեց։

- Այդ ո՞ւր ես շտապում, - հարցրեց ճամփորդը։

- Դամասկոս։ Ուզում եմ հազար կյանք տանել հետս։

Վերադարձի ճանապարհին մահը դարձյալ անցավ ճամփորդի կողքով։

- Ասացիր, որ հազար կյանք ես առնելու, բայց հիսուն հազար խլեցիր, - փորձեց հանդիմա նել ճամփորդը։

- Ոչ, - պատասխանեց մահը, - ես հազարն եմ վերցրել։ Մնացածին վախը տարավ։

 

Ծափահարող հրեշտակը

Հին լեգենդն ասում է, որ, երբ Աստված արարում էր աշխարհը, նրան մոտեցան չորս հրեշտակ։

Առա ջինը հարցրեց.  «Ինչպե՞ս ես դու դա անում»։  Երկրորդը հարց րեց. «Ինչո՞ւ ես դու դա անում»։  Երրոր դը հարց րեց. «Կարո՞ղ եմ, արդյոք, օգնել»։  Չորրորդը հարցրեց. «Իսկ արժե՞ զբաղվել դրանով»։

 

Առաջինը գիտնական էր, երկրորդը՝ փիլիսոփա, երրորդը՝ ալտրուիստ, իսկ չորրորդը՝ անշարժ գույքի գործակալ։

 

Հինգերորդ հրեշտակը ցնծությամբ հետեւում էր տեղի ունեցողին ու սրտանց ծափահարում։ Նա միստիկ էր։

 

Երբ  է գոհանալու թագավորը

Պյուռոս թագավորի մոտ եկավ ընկերը՝ Ցինիոս անունով,  եւ հարցրեց.

- Եթե դու գրավես Հռոմը, ի՞նչ պիտի անես հետո։ Պյուռոսը պատասխանեց.

- Հետո ես կգրավեմ Սիցիլիան։

- Իսկ ի՞նչ կլինի Սիցիլիա յից հետո։

- Սիցիլիայից հետո մենք կշջվենք դեպի Աֆրիկա եւ կգրավենք Կարթագենը։

- Իսկ Կարթագենից հետո՞...

- Հունաստանի հերթը կգա։

- Կարո՞ղ եմ հարցնել, ինչ պիտի տան բոլոր այդհաղ թա նակները։

- Օ, այն ժամ, - պատաս խանեց Պյուռոսը, - մենք կնստենք ու բավականություն կստանանք կյանքից։

- Իսկ ի՞նչն է մեզ խանգարում կյանքից բավականություն ստանալ հիմա, - հարցրեց Ցինիոսը։

 

Ջոնին դեր ստացավ

Փոքրիկ Ջոնիին փորձում էին դպրոցական ներկայացման մեջ դեր հանձնելու համար։ Նրա մայրը գիտեր, որ որդին շատ է ուզում մասնակցել այդ ներկայացմա նը, բայց կասկածում էր, թե նրան կընտրեն։ Հասավ այն օրը, երբ վերջապես դերերը բաշխեցին աշակերտներին։ Տուն գալով՝ Ջոնին նետվեց դեպի մայրն ու ամուր փաթաթվեց նրան. երեխան հուզված էր ու հպարտ։

- Մայրի՛կ, - բացականչեց նա։ - Ինձ ընտրեցին։ Ինձ հանձնա րարել են ծափահարել ու գոչել «Ուռա»։

 

***

- Այդ մարդն ամենայն հիմարություններ է դուրս տալիս,- հայտարարեց այցելուն Վարպետի հետ զրույցելուց հետո։ - Ինքդ էլ կբարբաջեիր, եթե փորձեիր արտահայտել Անարտահայտելին, - պատասխանեց նրան աշակերտներից մեկը։

Երբ այցելուն այդ մասին ասաց անմիջականորեն Վարպետին, ահա այսպիսի պատասխան ստացավ.

- Յուրաքանչյուրն իրավունք ունի հիմարություններ դուրս տալու։ Պարզապես շատ կարեւոր է, որ դա լուրջ տեսքով չանես։


ԱԺ նիստն` ուղիղ
16 Նոյեմբերի 2018, 10:24 HES_VIDEOԱԺ նիստն` ուղիղ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica