close
Եղանակը Երևանում
4 Հուլիսի 2015
+35°
+36°Ցերեկ
+21°Գիշեր
weather
close
Փոխարժեք
4 Հլս 2015
USD1473.52
GBP1740.25
EUR1526.22
RUB18.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Սա իմ խղճի հարցն է. թուրք ոճրագործի բարեկամ

8 Նոյեմբերի 2013, 16:29
 Սա իմ խղճի հարցն է. թուրք ոճրագործի բարեկամ

Օրեր առաջ «Մուսուլմանացված հայեր» կոնֆերանսում ներկայացված` հայ կնոջ ողբերգական պատմությունը, թե ինչպես հայազգի Սառան ստիպողաբար ամուսնացավ իր ծնողներին սպանած թուրքի հետ, մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում:

 

Երեկ CNN-turk հեռուստաալիքով հեռարձակված «360 աստիճան» հաղորդմանը հյուրընկալվել է ակադեմիկոս Նևին Յըլդըզ Թահինջիօղլուն և կրկին պատմել այդ մասին:

 

Հաղորդավար Շիրին Փայզնը ասել է, որ յուրաքանչյուր մարդ, ում ընտանիքում նման դեպքեր են եղել, առավել ևս, երբ դեպքի գլխավոր մեղավորը ընտանիքի անդամն է, քողարկում է եղելիությունը: Սակայն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Թահինջիօղլուն այս մասին բարձրաձայնում է, Նևինը ասել է. «Այս պատմությունների «հերոսները» հայերն էին, նրանք են եղել զոհերը: Այս մարդկանց պատմածներն անընդհատ հերքվում են: Վերջապես մեկը պետք է կանգնի և ասի` ես արեցի: Եվ եթե այս ժողովուրդների մեջ հաշտություն է լինելու, միայն այս ճանապարհով կարող է լինել: Իրավունքը պետք է պաշտպանել և հարկ եղած դեպքում նույնիսկ ներողություն խնդրել: Սա իմ խղճի հարցն է»:

 

Փայզնի հարցին` արդյո՞ք սա Ձեր և Ձեր ընտանիքի անունից ներողություն խնդրելու միջոց է, Նևինը պատասխանել է. «Մայրս Էյուբ աղայի (Սառային բռնի ուժով տիրացած ամուսինը) զարմուհին է: Այս մասին պատմելիս ասաց, որ աղայի արարքները նույնիսկ քիչ են ներկայացված: Նա ողջունում է իմ դիրքորոշումը, բայց ասեմ, որ ընտանիքիս անունից չեմ կարող խոսել: Մայրս նույնպես շատ է նեղվում և համարում է, որ այս մասին պետք է խոսել: Այս իրականության հետ բախումը հույս ունեմ ուրիշ այլ իրականություններ ընդունելուն կնպաստի»:

 

Այս հաղորդման տեսանյութը թուրքերենով կարող եք նայել ամբողջությամբ` այստեղ:

ԱԱԾ-ն լռում է
3 Հուլիսի 2015, 16:24 ԱԱԾ-ն լռում է
yerkir.am
yerkir.am
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica