close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2018
+5°
+10°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2018
USD1488.57
GBP1627.52
EUR1549.84
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

″Ցուրտ կին″` Մանե Գրիգորյանի նոր գիրքը

Թուղթուգիր

24 Հոկտեմբերի 2013, 16:32
 ″Ցուրտ կին″` Մանե Գրիգորյանի նոր գիրքը

Հոկտեմբերի 25-ին` ժամը 17-19-ին, «Հայ գիրք» գրախանութում /Իսահակյան 16ա/ տեղի կունենա Մանե Գրիգորյանի «Ցուրտ կին» գրքի շնորհանդես-վաճառքը: Միայն այդ օրը գիրքը կվաճառվի ընդամենը 1000 դրամով:

***

կին

եղևնիների մեջ կորած տղամարդդ
փայտահատ է
կտրված փայտի պես
կրակին կուլ գնացող կին
մոռացիր վառարանդ

քանի չորացած ճյուղ ունես
անմխիթար
ինչպես աղջիկը պոետ

քեզ սիրեցին օտար ծառերի տակ

քեզ լքեցին

անտեր բանաստեղծության պես

երկար այս ձմռանը

 

***

տղամարդդ փայտահատ ի ծնե

երկար ժամանակ կտրեց քեզ

կացնահարեց աչքերդ

թևաթափ արեց մարմինդ

հնազանդ ինչպես կացինը ծառին

 

միաչքանի իմ կին

որ փնտրեցիր դղյակը քեզնից դուրս

 

ցուրտ կին

մրսող կին

կին որ մոխիր է դառնում

 

քեզ օդ թռցրեցին

քեզ շաղ տվեցին հողի մեջ

քեզ սպանեցին հերթով

 

կին որ չվախեցար հող դառնալուց

մարմինդ չհանձնեցիր ջրին

չմայրացար երբևիցե

վախեցար սիրելուց

ու շատերի մեջ փնտրեցիր քեզ

 

շան պես հաչացիր

տղամարդկանց ետևից

օտարների հետ սեր արեցիր

հավատացիր ամեն գարնան հետ

մարմինդ ծիլեր կտա

 

քեզ չհասկացան այստեղ

արևի պես տաք կին

սիրուն կին

 

***

տղամարդ, կինդ թավալ եկավ ցեխերի մեջ,

հոտհոտեց ոտքերն անծանոթների,

մառախուղ աչքերը բարձրացրեց ու պատահածին ասաց.

-դու ե՞ս աստվածը

նա մենակ էր, տղամարդ,

ներսում փետրազուրկ թռչունների վախը կար,

դրսում քայլում էր նրա տունը,

երկու կրծած ոտքով ու հիվանդ որովայնով նրա տունը,

նա նայում էր, ինչպես են հեռանում թռչունները՝

թև թևի տված ավլելով երկինքը կապույտից,

ու ծառն ի վեր

մագլցում էին կատուները՝ չարագուշակ առավոտ

 

կինդ՝ Միլերի ձեռքից սպրդած դժբախտը,

կուլ տվեց ակվարիումի ձուկը,

ու երակներով վտառներ հոսեցին,

ու ոչ ոք չկանգնեցրեց թպրտոցը նրա,

ու ոչ ոք չհասկացավ...

ու մազերը տերևաթափվեցին հատիկ-հատիկ,

ու մարմինը չգտար

ծաղկի,

աթոռի,

բաժակի,

տիկնիկի,

հեռացող մարդկանց ու կաղ տների մեջ

 

***

 մեր ծնողները չհանդուրժեցին

մեր ու իրենց տարբերությունը,

ուզեցան աղջիկներ ունենալ՝ գեղեցիկ ու առողջ,

խնդրեցին՝ աստված հեռու պահի մտքերից թոփալ,

ու քանի պորտալարը կողպեքի պես կապում էր մեզ,

մեր մայրերը կարծեցին մենք իրենք ենք

 

ու հայելու դիմաց կանգնած՝

ցցեցին մերկ պարկերը լցված մեզնով,

գծեր քաշեցին ստացվեցին խաչեր,

հեքիաթներ պատմեցին տաքուկ տների

ու ցուրտ գիշերների,

ու հատկապես հուլիսյան ցուրտ օրերի մասին,

երբ քամին մեխ-մեխ տնկվում է մարմինների մեջ

 

փշաքաղված կրծքերով մեր մայրերը

արտասվեցին երկար,

բայց, միևնույն է, շշնջացին՝

չկա ուրիշ երջանկություն, աղջիկս

 

պորտալարը օրեցօր բարակող մազ է, մա,

կկտրվի մի օր,

պատմիր հեքիաթդ, անտունս,

ասա, որ առաստաղից վերև առաստաղ կա

 

***

բանաստեղծությունն էլ չի գրվի,

որովհետև թագավորի փոքր տղան

դադարել է մտածել՝ ինչ կա 7 սար այն կողմ

 

քարե արձանների ժամանակն է,

մի քարը մյուսին ես դնում,

մատդ մոտեցնում ես,

քարը ենթարկվում է, փափկում,

ժպիտը պառկում է մարմնին

 

իսկ ընդհանրապես ասում են՝

քարերը վատ աստվածներ են,

ու որ ինչ-որ տեղ կա  ուրիշը՝

ավելի զգայուն,

մեկ-մեկ գլուխն աննշան խոնարհում է,

իսկ ներքևում շուկան է…

ինչ-որ մեծ քաղաքի, ասենք բաղդադի շուկան

 

աստված սև կետեր է տեսնում,

մտածում է՝ ինչո՞ւ ագռավներին երկիր շպրտեցի,

կկրակեն… չեն դիմանա… ագռավին սիրողն ո՞վ է

 

մահմեդական կանայք են, տեր,

փեշի տակ մի-մի աստված ունեն,

մութ ու թաքուն անկյուններում անառակներ են,

շուկաներում՝ սևազգեստ կանայք

 

-մա՞րդ է մեռել,- բան չհասկանալով՝ մրթմրթում է աստված,-

չհաղթահարվող սուգը առաջին մարդու ծնունդն էր

ու ինձ համար բոլորովին օտար տղամարդու խաչվելը, տեր,

մարմնի ամեն քերծվածքը,

ամեն հատիկ բառը,

որ դղրդյունով փուլ եկավ գլխին,

պարտվող հայացքն ու հուդայի համբույրը

բոլորը, լսում ես, առանց իմ կամքի եղավ

 

ես պատրաստ էի ոտքի տակ տալ երուսաղեմը,

գայթակղել փարիսեցիներին ու մաքսավորներին,

դառնալ մագդաղենացի ու սողոսկել նրանց բնակարանները,

ներթափանցել մարմնի մեջ,

ու ցավի ամեն հրման հետ նվազող ձայնով շշնջալ.

-կուզե՞ս մեղքերդ արյամբ լվացվեն,

սպիտակ մաշկով ու երկար մատներով այն տղամարդու արյամբ,

որ դիվահարին խաղաղություն տվեց ու կույրերին լույս

 

-մա՞րդ է մեռել,- իբր բան չհասկանալով՝ մրթմրթում է աստված,-

իսկ ինձ թվում էր՝ ոչ մի տերև առանց քո ցանկության չի ընկնում գետնին…

ուրեմն  տերևաթափ ես սիրում, տեր,

ուրեմն նաև աշուն… ու ձմռան առաջին օրերն ես  սիրում երևի,

երբ ծառերի վրա դողում են մենակ մնացած մի քանի տերև

 

 

ուրեմն աշնա՞նը սպանեցիր նրան… 

Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
12 Նոյեմբերի 2018, 21:30 Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
Հարցեր` դաշնակցականներին
12 Նոյեմբերի 2018, 17:37 Հարցեր` դաշնակցականներին
Պուտինը կայցելի Թուրքիա
12 Նոյեմբերի 2018, 15:14 Պուտինը կայցելի Թուրքիա
Ալիևը կայցելի Բելառուս
12 Նոյեմբերի 2018, 13:55 Ալիևը կայցելի Բելառուս
«Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
12 Նոյեմբերի 2018, 13:19 «Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica