close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+2°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախցուն ավելի շատ կարկուտն է անհանգստացնում, քան պատերազմն ու Ալիևը. ԼՂՀ ԱԺ փոխնախագահ

Հարցազրույց

23 Հոկտեմբերի 2013, 12:57
 Արցախցուն ավելի շատ  կարկուտն է անհանգստացնում, քան պատերազմն ու Ալիևը. ԼՂՀ ԱԺ փոխնախագահ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղարկված Զորի Բալայանի հայտնի նամակը, կարծես, դադարեց ՀՀ հասարարակության կիզակետում լինել: Նամակի մասին, կարծես, մոռացել է հենց ինքը` Զորի Բալայանը: Հաշվի առնելով նամակի բարձրացրած մեծ աղմուկը եւ այն պարզ փաստը, որ, ի վերջո խոսքը, ԼՂՀ-ին է վերաբերում, նրա ժողովրդին, Yerkir.am-ի թղթակիցը մեծ աղմուկ բարձրացրած նամակի մասին հենց Արցախում խոսել է ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Արթուր Թովմասյանի հետ:

 

- Պարոն Թովմասյան, ինչպե՞ս եք վերաբերվում առանձին անհատների կողմից օտար գերտերությունների ղեկավարներին բաց նամակներ հղելու երևույթին, մանավանդ որ` կարող է տպավորություն ստեղծվել, թե այդ նամակները գրվում են ամբողջ ժողովրդի անունից...


- Դուք ակնարկում եք Զորի Բալայանի` Պուտինին հղած բաց նամա՞կը: Զորի Բալայանը Արցախի հերոս է և ունի ոչ ստանդարտ մտածելակերպ: Ես իրեն շատ վաղուց եմ ճանաչում, կարծում եմ` նա խոշոր տրամաչափի մտածող է, և ես ոչ մի բարոյական իրավունք չունեմ նրա նամակը վերլուծելու` ճի՞շտ էր այն, թե՞ սխալ: Զորի Բալայանը 1988-1989թթ ոչ մեկի հետ չհամաձայնեցված հայտարարություններ էր անում, բայց այն ժամանակ ժողովուրդը դա ողջունում էր: Նրա նամակից հետո եղած քննարկումները ցույց են տալիս, որ մեր ժողովրդի մի ստվար զանգված կարծում է, որ Արցախը մինչև 1813թ. հարաբերական անկախ էր և հարկատու էր Պարսկաստանին, և ճիշտը դա է իմ կարծիքով: Մի ստվար զանգվածն էլ գտնում է, որ 1813թ.-ի Գյուլիստանի պայմանագիրը փրկեց Արցախի ճակատագիրը: Ամեն դեպքում, արձանագրենք փաստ, որ Զորի Բալայանը նամակ է գրել ՌԴ նախագահին, որը Մինսկի խմբի համանախագահող պետություններից մեկի ղեկավարն է, ու անցնենք առաջ:

 

-Պարոն Թովմասյան, հնարավո՞ր է հասնել հայ ժողովրդի համար որևէ շոշափելի արդյունքի`օտար գերտերությունների ղեկավարների առջև վեր հանելով միմիայն հայ ժողովրդի պատմական անցյալը:


-Այն ժողովուրդը, որը մոռանում է իր անցյալը և սթափ չի գտնվում ներկա ժամանակներում, նա ապագա չունի: Շատ ժողովուրդներ են վերացել պատմության ասպարեզից, որոնք չեն կարողացել պահպանել իրենց պատմությունը: Ներկայումս բանակցային գործընթացը ինչպե՞ս պետք է տարվի. այն տարվում է իրավական դաշտում, որտեղ Արցախի անկախությունը չեն ցանկանում ճանաչել: Պատմաիրավական դաշտում կրկին շոշափելի արդյունքներ չկան: Հիմա ի՞նչ անենք, բանակցային գործընթացը ո՞ր ուղղությամբ տանենք: Հիմա չասե՞նք, որ Շահումյանն ու Գետաշենը դա դաշտավայրային Արցախն է:

 

-Զորի Բալայանի նամակը նաև ինդիկատորի ազդեցություն ունեցավ, երբ մի շարք հասարակական-քաղաքական գործիչներ արտահայտեցին իրենց դիրքորոշումը Արցախի հիմնահարցի հետ կապված` առ այն, որ իրենք տեսնում են Արցախը Ռուսաստանի կազմում:


- Ձեր նշած հասարակական-քաղաքական գործիչները մի որոշ ժամանակ էլ կխոսեն ու կլռեն: Փաստը նա է, որ բանակցային գործընթացը տարվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ներքո: Ի՞նչ է տվել դա մեզ: Եթե ոչ մի բան էլ տված չլինի, համենայն դեպս 1994թ մայիսի 10-ին, երբ Բիշկեկում ստորագրվեց զինադադարի պայմանագիրը, խաղաղությունը տարածաշրջանում պահպանվեց: Հարաբերական խաղաղությունը այն դրական բանն էր, որը հնարավորություն տվեց զարգանալու և' ՀՀ-ին, և' Արցախին և' Ադրբեջանին:

 

- Զորի Բալայանի բաց նամակն ավելի շատ աղերսագրի էր նման: Մի՞թե Ադրբեջանից հնչող սպառնալիքներից է ազդվել:


-Ես չգիտեմ` Հայաստանում ինչպես է, բայց արցախցուն ավելի շատ կարկուտն ու բնական աղետն է անհանգստացնում, քան պատերազմը և Իլհամ Ալիևի հայտարարությունները: Մեր ժողովուրդը զբաղվում է իր առօրյա հոգսերով: Ես վստահ եմ, որ Ադրբեջանի նախագահի սպառնալիքները ներքին սպառման նյութ են: Ի՞նչ պետք է իր ժողովրդին ասի Իլհամ Ալիևը: Ադրբեջանի անցկացրած բոլոր տեսակի ընտրությունները միշտ էլ մի քանի քայլ հետ են եղել նախկինից, դա փաստում են միջազգային դիտորդները: Միջազգային հանրությունն էլ, ի վերջո, պետք է գիտակցի, որ Արցախի ժողովուրդը չի կարող գոյատևել բռնատիրական Ադրբեջանի կազմում: Մենք չունենք նավթ, բայց ունենք ժողովրդավարական ինստիտուտներ, Արցախում չկան քաղբանտարկյալներ, չկան հետապնդումներ: Ինքս երկու անգամ եղել եմ նախագահի թեկնածու, բայց երբեք ինձ վրա որևէ ճնշում չի եղել:

 

Զրուցեց` Մելանյա Մելքումյանը

Հայացք՝ խոսքից խոսուն
11 Դեկտեմբերի 2018, 22:55 Հայացք՝ խոսքից խոսուն
 Խաշուկջին` տարվա մարդ
11 Դեկտեմբերի 2018, 17:24 Խաշուկջին` տարվա մարդ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica