close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+14°
+23°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

"Հայրենիք" կինոթատրոնի մոտակայքի պայթյունի մասին պատմում են ականատեսները /տեսանյութ/

Տեսանյութ

11 Հոկտեմբերի 2013, 14:06

Հիշեցնենք, որ այսօր` 09.15- ի սահմաններում, Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում՝ «Հայրենիք» կինոթատրոնի ետնամասում, տեղի է ունեցել պայթյուն: Պարզվել էր, որ պայթյունը եղել է Արշակունյաց պողոտայի թիվ 40 հասցեում գտնվող Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջի ետնաբակում: Պայթյունից քոլեջի պահակը` 1951 թվականին ծնված Կոլյա Հ-ն,  ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ և տեղափոխվել «Երևան» ԲԿ:

 

Դեպքի վայր մեկնած ԱԻՆ աշխատակիցները դեռեւս չեն պարզել, թե ինչից կարող էր լինել պայթյունը, իսկ քոլեջի տնօրենի ենթադրությամբ, քանի որ քոլեջում վերջերս կատարվել են որոշակի վերանորոգման աշխատանքներ, հավանաբար աղբակույտի մեջ է հայտնվել շինարարական նյութեր` լուծիչներ, որոնք դյուրավառ ու պայթյունավտանգ են, ու հավանաբար հենց դրանք են պայթել:

 

Բարեբախտաբար, հարակից շենքերի բնակիչներն ու պատահական անցորդները լուրջ վնասվածքներ չեն ստացել: Նրանցից որոշները միայն, ովքեր պայթյունի պահին մոտ են եղել դեպքի վայրին, կոտրված ապակիների փշուրներից թեթեւ քերծվածքներ են ստացել: Նշենք, որ պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ կոտրվել են հարակից շենքերի ու տարածքում կայանված մեքենաների ապակիները: Փրկարարների օգնությամբ հեռացվել են կոտրված պատուհաններից կախված ու վտանգ ներկայացնող ապակե կտորները:

 

Պաշտոնատար անձանց ներկայացրած փաստերն ու ականատեսների պատմությունները` տեսանյութում:

 

 

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica