close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

″Կոշիկներս Պոլիս ձգեցի″-ն` Բեյրութի միջազգային կինոփառատոնում

Մշակույթ

7 Հոկտեմբերի 2013, 17:27
 ″Կոշիկներս Պոլիս ձգեցի″-ն` Բեյրութի միջազգային կինոփառատոնում

Սփյուռքահայ կինոռեժիսոր Նիկոլ Պեզճյանի «Կոշիկներս Պոլիս ձգեցի» ֆիլմը մասնակցում է Բեյրութի միջազգային կինոփառատոնին:

 

Ֆիլմը, yerkir.am-ի տեղեկություններով, հենց այսօր էլ կցուցադրվի Բեյրութի «Planete Abraj Furn El Chebbek» կինոթատրոնում: Այնուհետեւ այն կցուցադրվի Լոնդոնում, Բոստոնում, Նյու Ջերսիում եւ Տորոնտոյում:

 

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնում: Այն Լիբանանի, Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ արտադրանք է:

 

Գլխավոր դերում ներկայացել է լիբանանահայ մոդեռնիստ պոետ Սաքո Արյանը, որն ուղեւորություն է ձեռնարկում իր նախնիների քաղաք Ստամբուլ, ուր ձգվում են նրա մշակութային արմատները: Սաքոն շրջում է Ստամբուլի հին փողոցներով, որոնք ժամանակին հայերով էին բնակեցված, հին գերեզմանոցներով, ուր պոետներն են հանգչում, հին եկեղեցիներով եւ դարից էլ հին միջնակարգ դպրոցով: Հանդիպում է հայտնի եւ անհայտ մարդկանց` հայերի եւ թուրքերի, լսում նրանց պատմությունները, կարծիքները:

Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
Դուք եք որոշում
13 Նոյեմբերի 2018, 21:30 Դուք եք որոշում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica