close
Եղանակը Երևանում
21 Նոյեմբերի 2018
+2°
+11°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Նմբ 2018
USD1484.70
GBP1622.16
EUR1553.96
RUB17.38
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հանրությունը մտածում է երեք ուղղությամբ. քաղաքագետ

Հարցազրույց

4 Սեպտեմբերի 2013, 23:31
 Հանրությունը մտածում է երեք ուղղությամբ. քաղաքագետ

Yerkir.am-ի հարցազրույցը ԱՊՀ երկրների ինստիտուտի Հայաստանի մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ

 

- Պարո'ն Մարկարով, երբ Հայաստանը պետական պաշտոնյաների մակարդակով հայտարարում էր, թե նախաստորագրելու է Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին փաստաթուղթը, ռուսաստանյան միայն առանձին գործիչներ էին բացասական ազդակներ ուղղում: Հիմա, երբ արդեն Սերժ Սարգսյանը խոսեց Մաքսային միությանն անդամակցելու մասին, անմիջապես սկսվեց հարձակում եվրոպական գործիչների կողմից: Ինչո՞ւ է այդքան կոպիտ արձագանքը:

- Խոսքն այն մասին է, որ այն ձեւով, որ նշված էր Ասոցացման պայմանագիրը նախաստորագրման համար, ունի բնական, հայտնի հակասություններ Մաքսային միության հետ` այն իմաստով, որ Մաքսային միության անդամակցությունը եւ Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին փաստաթուղթը, որը Ասոցացման համաձայնագրի՝ տվյալ պահին անբաժանելի մասն է, հնարավոր չէ անդամակցել միաժամանակ երկուսին: Այս իմաստով` հակասությունը հայտնի է:

Կարող է խոսք գնալ հետեւյալի մասին` կարելի է մշակել ձեւաչափը, ծրագիրը կամ ճանապարհային քարտեզը, որը ցույց կտա, թե որոնք են լինելու հնարավորությունները Հայաստանի՝ Մաքսային միության աշխատանքներին մասնակցության, եւ բնական է, որ դա կբախվի օբյեկտիվորեն գոյություն ունեցող խնդիրների: Մյուս կողմից` խնդիր է շարունակել համագործակցությունը եվրոպական կառույցների հետ եւ տեսնել՝ հնարավո՞ր է ֆորմատի փոփոխության ենթարկել այն նախնական փաստաթուղթը, որը ձեռք է բերվել բանակցային գործընթացի ժամանակ, արդյո՞ք այս տարբերակում հնարավոր է մշակել համագործակցության ֆորմատները, որը չի ենթադրելու Ազատ եւ համապարփակ առեւտրի գոտու մասին փաստաթղթի ստորագրում, որտեղ մյուս կետերն են ներառվելու: Սովորաբար, այդպիսի պրակտիկա, ինչքան ես հիշում եմ, գոյություն չի ունեցել, որ փաստաթղթից հանվում է մաս: Բայց երբ երկու կողմերի միջեւ պահպանվում է ցանկությունը՝ շարունակելու համագործակցությունը, հնարավոր է:

 

- Ընդամենը վերջերս՝ հուլիսի 24-ին, Հայաստանն ու Եվրոպական Միությունը հաջողությամբ ավարտեցին բանակցությունները Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու շուրջ: Այսօր, սակայն, շատերը խոսում են դրա տապալման մասին: Հայաստանը ի՞նչ է շահում եւ կորցնում :

- Երբ խոսքը գնում է այն հարաբերությունների մասին, որ ունենք Մաքսային միությանն անդամակցող երկրների հետ, բնականաբար, առաջին ջութակի դերը կատարում է ՌԴ-ն, եւ այս երկրի հետ հարաբերությունները կարեւոր են, եւ ոչ ոք չի թաքցնում, որ նա Հայաստանի հետ հանդես է գալիս ոչ միայն որպես տնտեսական գործընկեր, այլեւ լուրջ գործընկեր ե'ւ միջազգային հարաբերություններում, ե'ւ անվտանգության գոտու մեջ: Այսինքն` խոսք է գնում տվալ պահին ոչ թե կորցնելու, այլ նրա մասին, որ մենք ձեռք ենք բերում  համագործակցության նոր ձեւաչափ, տվյալ դեպքում՝ Ռուսաստանի հետ, եւ այն, ինչ ունենք, որպես քաղաքական հայտարարություն, իր մեջ պարունակում է ոչ միայն տնտեսական պոտենցիալ, այլեւ ավելի բարձր մակարդակի քաղաքական համագործակցություն:

Ինչ վերաբերում է հարաբերություններին Եվրոպայի հետ, մենք պահպանում ենք առնվազն այն ձեւաչափը, որ կա այսօր: Փաստաթուղթը, որի շուրջ եղել են բանակցություններ, ստորագրված չէ: Իսկ մենք գիտենք, որ ցանկացած նման գործընթաց բաղկացած է երկու փուլից՝ նախապատրաստական եւ որոշման կայացում: Տվյալ դեպքում մենք գտվում ենք դեռեւս նախապատրաստական փուլում: Մենք կարող ենք շարունակել բանակցային գործընթացը եւ տեսնել՝ բանակցային սեղանի վրա ինչ լրացուցիչ առաջարկներ կարող են քննարկվել:

 

- Հայաստանի քաղաքացիները պետք է որ արդեն իրազեկ լինեին երկու միությունների մասին էլ, մեր համագործակցության հեռանկարներից էլ: Սակայն քաղաքացիների հետ շփումներն ապացուցում են բացարձակ անտեղյակությունը: Ըստ Ձեզինչո՞ւ ժողովուրդը չի իրազեկված:

- Ինձ թվում է՝ հասակական կարծիքը ոչ թե ձեւակերպված չէ Հայաստանում, այլ իրենք ունեն իրենց համոզումները, պատկերացումները Հայաստանի, ապագայի եւ քաղաքականության իրականացման վերաբերյալ: Տվյալ դեպքում դուք կարող եք ծանոթանալ սոցիոլոգիական հարցումներին: Մենք տեսնում ենք, որ բնակչության մեջ կա նաեւ ցանկություն` խորացնել համագործակցությունը Ռուսաստանի հետ, ինչը բնական է եւ ունի օբյեկտիվ հիմքեր: Մյուս կողմից` կա զանգված, որը ցանկություն ունի համագործակցելու ինչպես Ռուսաստանի, այնպես էլ եվրոպական կառույցների հետ՝ փորձելով այս երկու ուղղությունները համադրել: Կա նաեւ երրորդ թեւը, որը եւս կազմում է հասարակության որոշակի մասը եւ ավելի շուտ տեսնում է Հայաստանի ապագան Եվրոպայի հետ: Այսինքն՝ ոչ թե կարծիքները բացակայում են, այլ կան տարբեր տեսակետներ:

 

- Այսինքն` նախագահի նստավայրի դիմաց բողոքի ցույցեր կլինեին նաեւ եվրոպական ինտեգրացիայի՞ պարագայում:

- Դա ցույց է տալիս, որ Հայաստանի ցանկացած խումբ, որը կարող է ներկայացնել սեփական շահերը, հնարավորություն ունի ներկայացնելու դրանք, այդ թվում` նաեւ կառավարության եւ քաղաքական ներկայացուցիչների առջեւ:

 

 

Հարցազրույցը՝ Սեւակ Հակոբյանի

Անարմատ ծիլեր
20 Նոյեմբերի 2018, 22:02 Անարմատ ծիլեր
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica