close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+5°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԳԱՓՈ..Արևի բնակավայրը

Թուղթուգիր

19 Օգոստոսի 2013, 00:02
 ԳԱՓՈ..Արևի բնակավայրը

Մատները ոսկի, հոգին շիտակ մարդ էր Գափոն: Ամենալուրջ բաներն անգամ այնքան պարզ ու շիտակ էր ասում, որ զարմանում էիր: Տարվա կեսը լեռան այն կողմում էր, կամ ինչպես մեր կողմերում էին ասում՝ թուրերում:

 

Մուրճն ու հատիչը, քար տաշող կացինը նրա ձեռքերում այլեւս անհոգի բաներ չէին, խոսք ու զրույցի էին բռնվում քարի հետ... 
Գյու ղից միշտ օգնական էր վերցնում հետը՝ ասելով. 
 «Արի՛, սվերի՛, էսօր կամ, էգուց չկամ ..

 

Թուրքերի համար պատ էր շարում, տուն էր շինում, գերեզմանաքարեր տաշում: Նրանց լեզուն ջրի պես գիտեր... Ծանոթ թուրքերից մեկը մի օր խնդրում է, որ որդուն էլ արհեստը սովորեցնի: Վարպետ Գափոն չի մերժում.    «Բե՛ր,-ասում է,- քար ու ցեխ կտա...,-հետո ավելացնում,- Արհեստը չեն սովորում, արհեստը գողանում են...»

 

 

Գողանալ բառը թուրքի դուրը գալիս է. Մտածում է՝ էդ մեկը իրենց հալալ-զուլալ պապենական արհեստն է, բա ո՞նց է եղել, որ էս մի բանին՝ Գափոյի արհեստին ձեռքերները չի հասել...

 «Ուստա Գափո՞,- դու ո՞ւմից ես գողացել» 

«Իմ հորից»,- պատասխանում է Գափոն:

 

Թուրքը լռում է, մտածում՝ շարունակի՞ զրույցը, թե գնա իր գործին: Վարպետ Գափոն արդե հերթական քարն էր տաշում, երբ մուրճի ձայնին է խառնվում թուրքի հերթական հարցը. 

«Բա քու հե՞րը ումից ա գողացել...» 

«Իմ հերն էլ՝ իմ պապից»,- առանց գործից կտրվելու ասում է Գափոն: 
«Որ հարցնելով գնամ, Գափոն է~, Ադամին կհասնի»,- մտքում մտածում էթուրքն ու որոշում անձայն հետեւել նրա աշատանքին: 

 

Ամուր շղթայ ի օղակ է Գափոն, մտածում է թուրքը, ինքն էդ շղթայի մեջ օտար է, ու Գափոն ճիշտ է ասում.
 «Թող գա, քար ու ցեխ կտա...»... 

 

Ինչքա~ն քար ու ցեխ պիտի տար թուրքն իր ազգ ու տակով Վարպետ Գափոյի շինարար տոհմին, որ սեփական շղթայի առաջին օղակն ունենար... 

 

Այս անգամ Գափոն սովորականից երկար մնաց լեռան այն կողմում՝ թուրքերըմ. Մահարձան պիտի տաշեր, տեղադրեր Ղաչաղ Նաբու շառավիղներից մեկի գերեզմանին: Պատվիրատուն Բաքվում նստած մի բարձրաստիճան պաշտոնեա էր, որին թրքական էս գյուղում ոչ թե սիրուց, այլ վախից պաշտում էին... 

 

Գափոյի համար մեկ էր՝ ով է, ինչ արած, ինքն իր գործի տերն էր: ...Մահարձանն արդեն պատրաստ էր: Պատվիրատուն, մի գոռոզ պաշտոնեա, եկավ Բաքվից: Գյուղն իրար անցավ: Գորգ ու խալիչա փռեցին նրա ոտքերի տակ, կռացան, մեջքները ծռեցին «պաշտելի» ցեղակցի առաջ... 
Գափոն ուզում էր, բայց չէր հիշում՝ լեռան իրենց   կողմում նման «ընդունելություն» երբեւէ եղե՞լ էր...  Իրենց  կողմից էլ Երեւանում, Մոսկվայում, Փարիզում, Նյու Յորքում էդ աստիճանի ինչքան ուզես պաշտոնեաներ ունեն ... Բայց եկել են սուս ու փուս, անաղմուկ ու աննկատ հեռացել... 

 

Բաքվից պաշտոնեան   շքախմբով էր եկել մահարձանն ընդունելու: Գափոն ու համագյուղացի երիտասարդ օգնականը մի կողմ քաշված հետեւոմ էին ամբոխի անբնական ոգեւորությանն ու իրեն աստծո տեղ դրած թուրք պաշտոնեայի նույնքան անբնական հուզմունքին... Վերջապես հասան մահարձանին: Պաշտոնեան հուշիկ քայլերով մոտեցավ Գափոյի ավարտուն աշխատանքին: Քար լռություն էր: Մահարձանը՝ ձիուն թամբած, փափախը գլխին, թուրք պաշտոնեայի պապին էր մարմնավորում: Նա մի քանի անգամ պտտվեց մահարձանի շուրջը, վեր ու վար նայեց, ճարպոտ մատները սահեցեց քարի վրայով, ու հանդիսավոր ասաց. 
« Ինքն է, որ կա...» 

 

Ամբոխը, որ մինչ այդ սսկված հետեւում էր նրա ամեն մի շարժանը, ազատագրված շունչ քաշեց... Հետո, ինչ-որ մեկը շքախմբից պաշտոնեայի ականջին շշնջացել է.
«Մահարձանը սարքողը ուստա Գափոն է, լեռան էն կողմից...» 
Պաշտոնեան միանգամից ար ձագանքել է՝ ասելով. 
«Ա դե դյուզ են ասում էլի, հայի ուստեն ուրիշ ա...»

 

 Հյուրասիրության են տանում Վարպետ Գափոյին: Մեծարանքի այնքան քաղցր ու մեղր խոսքեր շռայլում, որ Գափոն հոգնել ու զզվել էր արդեն: Լավ գիտեր թուրքի եւ՛ խոսքի գինը, եւ՛ երդումի արժեքը... էն էլ գիտեր, որ եթե Բաքվից եկածը մատը շարժի ու ասի, որ էս Վարպետ հային պիտի մորթեք, առանց աչքները թարթելու, հլու-հնազանդ կմորթեն... Ու առաջինը հենց էն օրվա թուրքը, որ եկել, խնդրում էր, թե որդուս արհեստդ սովոեցրու... Կմորթի, որովհետեւ,«քար ու ցեխ» տալու էդքան ժամանակ չունի...

 

Պատասխան խոսքում ուստա Գափոն շնորհակալություն է հայտնում ու վերջում ավելացնում. 
«...Ի՞նչ ասեմ...Թող մեր գործն էլ ձեր գեղիցը անպակաս ըլի...»

 

Սեղանակիցները մի պահ քար են կտրում: Գափոն գլխի է ընկնում, որ լավ բան դուրս չեկավ ու միանգամից ավելացնում է. 
«Անպակաս, բայց՝ ժամանակին...» 

 

 

«Հա, ուստա Գափո, դյուզն ես ասում, ժամանակին...»,- խորհրդավոր ասում է Բաքվից եկած պաշտոնեան՝ թրքաբարո ժպիտը դեմքին... 

 

...Վերադարձին,  երբ արդեն գյուղ էին մտնում, Վարպետ Գափոյի ջահել օգնականը հարցնում է. 
«Գափո ամի՞, էդ ի՞նչ ասեցիր, որ թուրքեը սառան...»
«Սուս... լավ պրծանք…»: 

 

Սպարտակ Ղարաբաղցյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica