close
Եղանակը Երևանում
28 Փետրվարի 2020
+0°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Փտր 2020
USD1478.49
GBP1617.20
EUR1523.13
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զվարճալի պատմություն

Միտք

30 Հուլիսի 2013, 10:40
 Զվարճալի պատմություն

1980-ականների սկզբին Հարավարևելյան Ասիայի արագ հարստացող մի պետություն որոշեց սպառազինություն գնել: Ռազմածովային տեխնիկա արտադրող  իտալական հայտնի ընկերության պատվիրեցին խոշոր ականազերծիչ նավ եւ այլ նավեր: Պատվերը բավականին ձեռնտու էր և մեծ շահույթ էր խոստանում:

 

Ընկերությունը պատվերը կատարեց ժամանակին և որակով: Ճիշտ է, վերջում փոքր խնդիր առաջացավ: Պարզվեց, որ այդ ընկերության նավաշինարանները տեղակայված էին ծովից մեկ մղոն հեռու, և կառուցված նավերը իտալացիները ծով էին հասցնում գետի միջոցով: Գետը բավականին խորն էր և լայն, այնպես որ` ականազերծիչն ու այլ նավերը կարող էին հանգիստ հասնել բաց ծով: Սակայն գետի վրա մի գեղեցիկ կամուրջ էր կառուցված, որի մասին բոլորովին մոռացել էին: Այդ կամրջի տակով ռազմական նավերը, առավել ևս` ականազերծիչը ոչ մի կերպ չէին կարող անցնել:

 

Ընկերությունը դիմեց տեղական իշխանություններին`կամուրջը ապամոնտաժելու, այնուհետեւ ճշտությամբ վերականգնելու խնդրանքով: Կամուրջը շատ գեղեցիկ էր, և իշխանությունները մերժեցին ընկերությանը: Ասացին` ոչ, ու վերջ:

 

Հետաքրքիր է` որտե՞ղ է հիմա այդ ականազերծիչ նավը: Իսկ դուք Փակ շուկայի մասին եք խոսում: Դուք, ինչ է, Իտալիայո՞ւմ եք ապրում:

Քաղաքական կորոնավիրուս
27 Փետրվարի 2020, 22:27 Քաղաքական կորոնավիրուս
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica