close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+17°
+23°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ ժողովուրդը չի կարող հաշտվել այս ամենի հետ. Սոս Սարգսյան

Հարցազրույց

15 Հուլիսի 2013, 16:50
 Հայ ժողովուրդը չի կարող հաշտվել այս ամենի հետ. Սոս Սարգսյան

ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյան. մարդ, ում հետ հարցազրույց անելն ուղղակի տոն է, իսկ կրկնակի տոն, երբ հաջողվում է երբեմն այցելել նրան ու  զրուցել: Սոս Սարգսյանը 83 տարեկան է, ասում է, որ առողջությունն էլ բանի պետք չէ, սակայն մի շարք չարված գործեր են մնացել: Նա համարում է, որ սերը մի զարմանալի հատկություն ունի` այն չի կարող մարդու միջից վերանալ. սիրուց ավելի մեծ ու կարեւոր բան կա՞ աշխարհում. ամեն ինչ սիրելուց է ծնվում՝ երեխան, հայրենիքը, ընկերը, բարեկամը. նման կարծիք հայտնեց: Ներկայացնում ենք yerkir.am-ի հարցազրույցը Սոս Սարգսյանի հետ:

 

- Նկատե՞լ եք, որ վերջին շրջանում ինչ էլ լինի, դժգոհ ենք:

- Այո, մեր ժողովուրդը դարձել է գանգատաբեր: Չի կարելի այսքան փնովել, շատ լավ բաներ են կատարվում: Կիսատ-պռատ ըմբոշխնեցինք Արցախի պատերազմի մեր հաղթանակը, սակայն մինչեւ հիմա էլ չենք կարողանում հրճվել դրանով: Վերջին հաշվով` ամբողջ երկիրը հո սեւ գույնով չէ՞ պատված: Կյանքը նվեր է մարդուն, եւ ամեն մարդ պետք է մտածի՝ այս ինչ հրաշք է, որ ես կամ: Կառավարության մեջ կան շատ լավ մարդիկ, բայց կան նաեւ վատերը, որոնց դեմ, այո', պայքարել է պետք, բայց նաեւ լավն է պետք նկատել:

 

Վերջին տարիներին աշխարհի համար զարմանալի բաներ կատարվեցին մի փոքրիկ Հայաստանում. Զորի Բալայանը շուրջերկրյա ճանապարհորդություն կատարեց, եւ աշխարհը մտածում էր` այդ ինչպե՞ս, երբ ծով չունեինք: Հենց այդպես, չէ՞ որ հայ ենք: Հպարտանալ է պետք հայ շախմատիստների հաղթանակով. Չինաստանում 100 մլն շախմատիստ կա, այդ ինչպե՞ս ստացվեց, որ մենք հաղթեցինք: Փոքր ազգն ինքն իրեն պետք է գովի, ինքն իրեն բարձրացնի: Գիտեմ, որ պետք եմ իմ ազգին, այս ազգի մեծերից մեկն էլ ես եմ, փոքր ազգը պետք է մեծ մարդիկ ունենա, ամեն ինչ անի, որ նման մարդիկ ունենա:

 

- Կա՞ ինչ-որ բան, որի համար ափսոսում եք:

- Այնքան բան կա, որի համար ափսոսում եմ: Մարդն ուզի-չուզի կյանքում սխալներ է գործում: Մարդն այն տեսակ արարած է, որն անվերջ վատ արարքներ է գործում եւ չի էլ կարող չտառապել դրանց համար...

 

-Քաղաքական վայրիվերումներն անդրադառնո՞ւմ են նաեւ մշակութային կյանքի վրա:

- Չէի ասի, որ անդրադառնում է: Օրինակ` մեր` Համազգային թատրոնի համար ոչ մի նշանակություն չունի, թե ում ինչ պաշտոն տվեցին. լրիվ ուրիշ կյանք է այնտեղ:

 

- Չարված գործեր շա՞տ ունեք:

- Այո, մի շարք բաներ ունեմ դեռ անելու: Սակայն, մյուս կողմից, ես գյուղացի տղա եմ, աշխատասեր եւ աշխատունակ, եւ երբ ուզում եմ այդ չարված գործերս դնել իմ կյանքի որեւէ հատվածում, բաց տեղ չեմ գտնում:

 

- Երիտասարդ Սոս Սարգսյաններ տեսնո՞ւմ եք:

- Ինձնից շատ լավերը կան, էս ջահելների մեջ շատ լավերը կան. ժամանակը կապացուցի դա: Սակայն ցավն այն է, որ իրենք չունեն այն հողը, որը մենք ունեինք, եւ որի հիման վրա էլ կարող էինք աճել: Սիրո ազդեցության տակ ինչեր էինք անում, աշխարհը մեր ոտքի տակ էր, դա մեզ ուժ էր տալիս:

 

Մանրամասները` տեսանյութում:

Զրուցեց Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ

Լուսանկարները` Շուշանիկ ՀԱԿՈԲՅԱՆԻ

Yerkir.am-ի ֆոտոռեպորտաժը` այստեղ:


 

 

 

 

 

 

 

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica