close
Եղանակը Երևանում
9 Դեկտեմբերի 2019
+0°
+6°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Դեկ 2019
USD1477.97
GBP1628.91
EUR1528.87
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լուսին Դինքը ֆիլմ է նկարահանել Սարոյանի մասին

Մշակույթ

8 Հուլիսի 2013, 14:39
 Լուսին Դինքը ֆիլմ է նկարահանել Սարոյանի մասին

«Ոսկե ծիրանի» «Հայկական համայնապատկեր» մրցութային անվանակարգում ներկայացված  է Լուսին Դինքի /Հրանտ Դինքի զարմուհին/ «Սարոյանլենդ» կարճամետրաժ ֆիլմը:

 

Լրագրողների հետ զրույցում Լուսինը նշեց, որ ֆիլմը պատմում է 1964-ին Վիլյամ Սարոյանի` Բիթլիս` իր ծննդավայր, այցելության մասին: Ըստ ռեժիսորի` ինքը փորձել է հասկանալ Սարոյանի առանձնահատուկ վերաբերմունքն իր արմատների նկատմամբ:

 

«Սա իմ առաջին ֆիլմն է: Այն, ինչ մենք զգում ու մտածում ենք, Սարոյանն այդ ամենն արտահայտում է բառերով: Ֆիլմում Սարոյանի դեմքը ցույց չեմ տալիս, այլ միայն ստվերը, քանի որ նախ` Սարոյանը կենդանի չէ, եւ երկրորդ` դժվար է Սարոյանին ներկայացնել մի կերպարի մեջ»,- ասում է Լուսինը:

 

Ֆիլմը հետաքրքիր մի կոլաժ էլ, քանի որ Սարոյանի մասին պատմում է Սարոյանը` իր ստեղծագործություններից մեջբերումների միջոցով:

 

Ըստ ռեժիսորի` ֆիլմը նկարահանելիս ոչ մի խոչընդոտների չի հանդիպել, քանի որ Թուրքիայում այժմ երիտասարդներն ավելի լայնախոհ են եւ մի շարք հարցերում արդեն կարող են նստել ու բանավիճել տարեցների հետ: «Վստահ եմ, որ սահմանը բացելու գաղափարը շատ մոտ է կյանքի կոչվելուն, քանի որ արդեն իսկ բացվել են մարդկանց սրտերը»,- ասաց Լուսինը:

 

Նրա հավաստմամբ` Թուրքիայում քիչ, թե շատ գիտեն Սարոյանին, իսկ վերջերս թուրքական «Արազ» հրատարակչությունը տպագրել է Սարոյանի բոլոր գործերը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica