close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2018
+6°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ի՞նչ է զենքը

Միտք

29 Հունիսի 2013, 11:30
 Ի՞նչ է զենքը

Զենքը բարեպաշտ է նրանց ձեռքին, ովքեր այլեւս ոչ մի հույս չունեն:

Տիտոս Լիբիոս

 

Ժամանակի ընթացքում կհամոզվենք, որ պահածոներն ավելի սարսափելի զենք են, քան գնդացիրը:

Ջորջ Օրվել

 

Զենքի աղմուկը խլացնում է օրենքների ձայնը:

Միշել Մոնտեն

 

Զենքը  հավասարեցնում է թույլներին եւ ուժեղներին:

Քսենոփոն

 

Զենքին պետք է դիմել ամենավերջում, երբ մյուս միջոցներն անբավարար կլինեն:

Նիկոլո դի Բեռնարդո Մաքիավելի


Երգիծանքն ամենասուր զենքն է, երբ ձեռքի տակ այլ բան չկա:

Դանիլ Ռուդի

 

Կա զրպարտությունից ավելի սարսափելի զենք` ճշմարտությունը:

Շառլ Մորիս Թալեյրան

 

Երբ ժողովուրդը շատ զենք ունի, երկրում աճում են գժտությունները:

Չինացի անհայտ հեղինակ


Սուր լեզուն միակ կտրող զենքն է, որն ավելի է սրվում շատ կիրառելիս:

Վաշինգտոն Իրվինգ


Զենքը պետք է լինի այնպիսին, որ հաճախ ու անսպասելիորեն շրջվի նրա կողմը, ով այն կիրառում է:

Էլիաս Կանետի

 

Ավելի կարեւոր է թշնամուն համոզել, որ զենք ունեք, քան այն ունենալ գաղտնի:

Լեշեկ Կումոր

 

Հանգիստ քնում է նա, ով լավ է զինված:

Ռենե Դեկարտ

 

Բարությունը պետք է լինի բռունցքներով, եթե ավելի ժամանակակից զենք չունի:

Վալերի Սերյոգին

 

Արցունքները կանանց զենքն են:

Ուիլյամ Շեքսպիր

 

Թարգմանությունը` yerkir.am-ի

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica