close
Եղանակը Երևանում
25 Նոյեմբերի 2017
-2°
+4°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Նմբ 2017
USD1483.99
GBP1645.01
EUR1574.40
RUB18.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թեժ միջադեպ` ԱԺ միջանցքում

Քաղաքական

18 Հունիսի 2013, 14:04
 Թեժ միջադեպ` ԱԺ միջանցքում

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր Վերահսկիչ պալատի 2012 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ առաջարկեց ստեղծել բազմակուսակցական հանձնաժողով, որը կուսումնասիրի բացահայտումները, ընդ որում` Այվազյանին էլ, որպես «մաքուր եւ անբասիր» պատգամավոր ընդգրկել այդ հանձնաժողովում:

 

Մանուկյանի այս հայտարարությունը դեռ նիստերի դահլիճում հարուցեց Այվազյանի զայրույթը, որը զսպելու համար ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանգստանալու կոչ արեց: Արամ Մանուկյանի եւ Վարդան Այվազյանի վեճը շարունակվեց ԱԺ միջանցքում: ՀՀԿ-ական պատգամավորը ՀԱԿ պատգամավորին հայտարարեց. «Ես փող բերող տղա եմ, գնում եմ, քաղաքական գործիչ եմ, ասում եմ՝ արի էս երկրում փող դիր: Գալիս է, իմ խոսքով դնում է, բայց քո խոսքով չի դնում»: Արամ Մանուկյանն էլ հակադարձեց, թե այդ փողերը բերում եւ իր` Այվազյանի բիզնեսում են դնում: «Իմ վրա չի դնում, երկրի վրա է դնում: Ես սեփականություն ունեցել եմ այն ժամանակ, երբ որ սկսել եմ աշխատել»,- հայտարարեց Այվազյանըը: Մանուկյանն էլ հետաքրքրվեց, թե արդյո՞ք ՀՀԿ-ական պատգամավորը բիզնես ունի, թե` ոչ: «Կարմիր դիպլոմով գրուզչիկ եմ աշխատել, միանգամից չեմ եկել մինսիտր աշխատել, քո պես միանգամից չեմ ստացել»,-բորբոքվեց ՀՀԿ-ական պատգամավորը: Մանուկյանն էլ կոչ արեց պահպանել օրենքները: Այվազյանը վստահեցրեց` օրենքով է աշխատել: Մանուկյանը ՀՀԿ-ական պատգամավորին չգողանալու կոչ արեց: Այվազյանն էլ պահանջեց գողացածը ցույց տալ:

 

Դրանից հետո բանավեճին միջամտեց լրագրողներից մեկը, ով մատնացույց արեց «Հետք»-ի հրապարկումը: ՀՀԿ-ական պատգամավորը հայտարարեց, որ փողը վերցրել ու հոդված են գրել: «Էդ, ինչ որ գրել են, տալիս եմ քեզ»,- դիմելով լրագրողին` հայտարարեց Այվազյանը: Վեճն այնքան թեժացավ, որ Այվազյանը լրագրողին խորհուրդ տվեց չվնգստալ, ստացավ լրագրողի համարժեք պատասխանը, եւ վեճը շարունակվեց:

 

Մանրամասները` Yerkir.am-ի տեսանյութում

 

ՃՏՊ` Վանաձորում
24 Նոյեմբերի 2017, 23:34 ՃՏՊ` Վանաձորում
Թունավորում Ծիլքարում
24 Նոյեմբերի 2017, 15:11 Թունավորում Ծիլքարում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica