close
Եղանակը Երևանում
20 Ապրիլի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Ապր 2019
USD1482.31
GBP1627.00
EUR1542.36
RUB17.54
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո և Արցախի Մարտունի քաղաքների միջև բարեկամության հռչակագիր է ստորագրվել

Արցախ

12 Հունիսի 2013, 16:25
 Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո և Արցախի Մարտունի քաղաքների միջև բարեկամության հռչակագիր է ստորագրվել

Ֆրանսիայում այցով գտնվող ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը այցելել է Մարսելի հայ առաքելական եկեղեցի և հանդիպել ծխական խորհրդի անդամների հետ. հայտնում են ԼՂՀ ԱԳՆ-ից: Այնուհետև Կ. Միրզոյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի` Մարսելի մասնաճյուղի անդամների հետ:

 

ԼՂՀ ԱԳ նախարարի պատվին ընդունելություն է կազմակերպվել նաև Մարսելի քաղաքապետարանում, որին ներկա են եղել Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներ, քաղաքական գործիչներ, տեղական իշխանությունների և հայ համայնքի ներկայացուցիչներ: Իր ելույթում Կարեն Միրզոյանը գոհունակություն է հայտնել Մարսել քաղաքի և Արցախի միջև հաստատված բարեկամական կապերի կապակցությամբ և կարևորել դրանց զարգացման և խորացման անհրաժեշտությունը:

 

Հունիսի 11-ի առավոտյան ԼՂՀ ԱԳՆ ղեկավարն այցելել է Մարսելի հայկական Համազգային դպրոց, որտեղ հանդիպել է մանկավարժական կազմի, վարչական խորհրդի անդամների, ծնողների և աշակերտների հետ:

 

Այդ օրը Լե-Պեն-Միրաբո քաղաքում Կ. Միրզոյանը մասնակցել է քաղաքապետարանում կազմակերպված հանդիսավոր արարողությանը, որի ընթացքում բարեկամության հռչակագիր է ստորագրվել Ֆրանսիայի Լե-Պեն-Միրաբո և Արցախի Մարտունի քաղաքների միջև:

 

Հռչակագիրը ողջունում է ազատ և ժողովրդավարական հասարակություն ստեղծելուն և զարգացնելուն ուղղված` Լեռնային Ղարաբաղի` Արցախի Հանրապետության ժողովրդի և իշխանությունների հետևողական քայլերը և անընդունելի է համարում Արցախի ժողովրդի մեկուսացումը: Հիմք ընդունելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում ամրագրված ազատության և ժողովրդավարական արժեքների բացարձակ կարևորությունը` կողմերը հռչակում են բարեկամական կապերի հաստատումը երկու քաղաքների միջև և դրանց միջոցով կրթության, մշակույթի, սպորտի, առևտրի և  տեղական ինքնակառավարման ոլորտներում ծրագրերի իրականացումը:


 

Այսօր Ավագ Ուրբաթ է
19 Ապրիլի 2019, 16:00 Այսօր Ավագ Ուրբաթ է
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica