close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+16°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թող, որ մեր սպիները նույնպես սիրահարվեն

Միտք

11 Հունիսի 2013, 13:30
 Թող, որ մեր սպիները նույնպես սիրահարվեն

Մենք մշտապես հատուկ մեկին ենք փնտրում, ով ճիշտ մարդը կլինի մեզ համար: Սակայն եթե մի քանի հարաբերությունների միջով ես անցել, հիմա արդեն մտածում ես, որ գուցե չկա ճիշտ մեկը, կան միայն սխալի տարբեր բույրեր: Ինչո՞ւ է այդպես: Որովհետեւ դու սխալ ես որոշ հարցերում եւ  փնտրում ես մեկին, ով ուրիշ կերպ է սխալ: Պետք է շատ մեծանաս` սեփական սխալդ հասկանալու համար:

 

Եվ հենց որ հաղթահարես քո ներքին դեւերին, քո անլուծելի խնդիրները, այդ ժամանակ միայն կհասկանաս, թե ինչ ես փնտրում: Դու սխալ մարդու ես փնտրում, բայց ոչ սովորական սխալին, այլ ճիշտ սխալ մարդուն, մեկին, ում սիրով կնայես ու կմտածես. «Սա է այն խնդիրը, որ ուզում եմ ունենալ»:

 

Ես կգտնեմ մեկին, ով սխալ կլինի ինձ համար` ամենաճիշտ ձեւով: Թող որ մեր սպիները նույնպես սիրահարվեն:

 

Գոլուեյ Քիննել

 

Կարծում եմ` նրան սիրահարվեցի, մի քիչ: Արդյոք դա հիմարություն չէ՞: Ես նրան լավ եմ ճանաչում, ասես նա իմ քույրն է կամ հարազատ ընկերս: Մեկը, ում ամեն ինչ կպատմես, եւ կապ չունի` որքան վատն ես ինքդ, միեւնույն է, նա քեզ կսիրի, որովհետեւ քեզ լավ է ճանաչում: Ես ուզում եմ նրա հետ գնալ: Ես ուզում էի, որ նա ինձ նկատեր: Հետո նա կանգ առավ: Կանգ առավ ուղիղ լուսնի տակ: Եվ մեզ նայեց: Նա ինձ նայեց: Գուցե ինչ-որ բան էր փորձում ասել, չգիտեմ: Երեւի չգիտեր, որ ես այնտեղ եմ: Բայց ես միշտ նրան կսիրեմ: Ողջ կյանքում:

 

Նիլ Գեյման «Ավազե մարդը»

 

Եթե քեզ սիրեմ, ինքս կդիմանամ քո ցավերին, բոլոր պարտքերդ կփակեմ (բառի յուրաքանչյուր իմաստով), կպաշտպանեմ քեզ` քո սեփական անպաշտպանությունից, ես քեզ կպաշտպանեմ բնավորության բոլոր այն լավ գծերից, որոնք դու այդպես էլ ձեռք չբերեցիր եւ ամանորյա նվերներ կգնեմ ընտանիքիդ անդամների համար: Ես քեզ արեւն ու արձրեւը կնվիրեմ: Քեզ այս ամենը կնվիրեմ եւ ավելին: Ու երբ անչափ հոգնեմ ու սպառվեմ, ապաքիինման միակ ելքը կլինի ուրիշի կողմից գերված լինելը:

 

Էլիզաբեթ Ջիլբերտ

 

 

Ես քեզ միշտ կսիրեմ: Երբ այս կարմիր մազերը սպիտակեն, երբ երիտասարդական նրբությանը փոխարինի տարիքային փխրուն նրբությունը, ես դեռ կցանկանամ հպվել քո մարմնին:  Երբ դեմքդ ժպիտի, զարմանքի եւ արցունքների պատճառով առաջացած կնճիռներով պատված լինի, ես քեզ ավելի շատ կսիրեմ, քանի որ վկան եմ եղել յուրաքանչյուր ծալքի: Ես կկիսեմ կյանքս քեզ հետ եւ քեզ կսիրեմ մինչեւ իմ կամ քո վերջին շունչը լքի մեր մարմինները:

 

Լորել Համիլթոն

 

Թարգմանությունը` Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica