Պատահական չէ, որ մենակ եմ
Միտք

Կոկո Շանելի մտքերից...
Պատահական չէ, որ մենակ եմ: Ցանկացած տղամարդու համար դժվար կլիներ ինձ հետ ապրել: Թերեւս միայն նա, ով չափազանց ուժեղ է: Բայց այդ դեպքում ես ինքս չէի ցանկանա նրա հետ ապրել:
Ես հիմար չեմ, ոչ էլ` խելացի, բայց չեմ կարծում, որ փախչող եմ: Ես բիզնեսի մեջ եմ եղել` առանց գործարարի կոչում ունենալու, սիրել եմ` առանց «ստեղծված է սիրելու համար» տիտղոսն ունենալու: Երկու տղամարդ ինձ հավերժ կհիշեն` երկրում, թե երկնքում, որովհետեւ տղամարդիկ միշտ հիշում են այն կանանց, ովքեր անհանգստություն են պատճառել նրանց:
Ես միշտ ճիշտ եմ վարվել կյանքի ու մարդկանց նկտմամբ` առանց ցուցումների, բայց եւ` արդարադատության հակումով:
Թարգմանությունը` Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ