close
Եղանակը Երևանում
23 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Հլս 2019
USD1476.18
GBP1593.70
EUR1534.18
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Չես կարող կորցնել այն, ինչ չունես

Միտք

6 Հունիսի 2013, 16:25
 Չես կարող կորցնել այն, ինչ չունես

Ամերիկացի գրող Թոնի Մորիսոնի մտքերից...

 


Կարծում ես` նա քեզ չի՞ սիրում, ուրեմն` դու դրան արժանի չե՞ս: Որովհետեւ նա քեզ այլեւս չի՞ ցանկանում: Նա ճի՞շտ է, նրա դատողություններն ու քո մասին կարծիքը ճի՞շտ են: Եթե նա քեզ դուրս է շպրտում իր կյանքից, ուրեմն դու ա՞ղբ ես: Կարծում ես` նա քե՞զ է պատկանում, միայն որովհետեւ դու ուզում ես իրեն պատկանել: Մի' եղիր այդպիսին: «Պատկանել»-ը վատ բառ է: Հատկապես` երբ այն օգտագործում ես սիրելիիդ մասին խոսելիս:

 

Սերը այդպիսին չպետք է լինի: Երբեւէ նկատե՞լ ես` ինչպես են ամպերը սիրում սարերին: Նրանք մեծ շրջան են կազմում եւ ամբողջովին ծածկում սարը` այնպես, որ վերջինս չի երեւում: Իսկ երբ բարձրանում ես գագաթին, տեսնում ես սարի «գլուխը»: Ամպերը երբեք այն չեն ծածկում: Գլուխը միշտ դուրս է մնում` բարձր եւ ազատ, ոչինչ չի կարող այն կուրացնել կամ ծածկել:

 

Չես կարող կորցնել այն, ինչ չունես: Ենթադրենք` գլուխ չունեիր: Կկարողանայի՞ր սիրել մեկին, ով  ոչինչ կլիներ առանց քեզ: Դու իսկապե՞ս նման մեկին ես ցանկանում: Մեկը, ով կկոտրվի հենց հեռանաս: Չես ուզում, չէ՞:  Նա նույնպես դա չի ուզում: Դու ողջ կյանքդ փոխում ես նրա համար: Եվ եթե դու դա չես գնահատում, նա ինչո՞ւ պետք է գնահատի: Նա քեզ ավելի շատ չի գնահատի, քան դու ես ինքդ քեզ գնահատում:

 

 

Թարգմանությունը` Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica