close
Եղանակը Երևանում
10 Հուլիսի 2020
+21°
+28°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Հլս 2020
USD1486.60
GBP1615.69
EUR1551.22
RUB16.87
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարդիկ կատարյալ չեն ստեղծվում

Առողջապահություն

5 Հունիսի 2013, 14:05
 Մարդիկ կատարյալ չեն ստեղծվում

Ս. Ս. Ջոյբելի գործերից.

 

Նրա միակ խնդիրն այն է, որ նա կատարյալ է: Նա վատ է հրապուրելու հարցում, բայց շատ լավ` սփոփելու: Նա չարաճճի է,  բայց ջերմ տանը: Երազում է վայրիության ու վտանգի մասին, բայց հիշողությունները մանկական ու ուրախ են: Նա կատարելություն է: Երբ որեւէ մեկը կատարյալ է ստեղծված, բնությունը մյուսներին իմաստություն է տալիս, որպեսզի գոնե մեկ սխալ գտնեն նրա մեջ, ովքեր գտնելու դեպքում հիշում ու մատնանշում են միայն այդ սխալը` մոռանալով մյուս լավ կողմերը:

 

Ահա, թե ինչու մարդիկ կատարյալ չեն ստեղծվում, որովհետեւ անկատարության դեպքում մարդիկ փնտրում են մարդկանց մեջ լավ կողմեր, որից հետո կտեսնեն միայն այդ լավ կողմերը` մոռանալով բոլոր վատերը:

 

Այսպիսով` մարդիկ բողոքում են Աստծուն` իրենց ակնկալիքներից քիչ ունենալու համար, բայց մարդը ստանում է այն, ինչին  կարող է դիմանալ: Մարդը կատարելությունը չի կարող գնահատել: Սա է մահկանացուների բնույթը` ուրախանալ հայտնագործությունների համար եւ հպարտորեն բարձրաձայնել, որ վատի մեջ լավն են գտել` առանց որեւէ մեկի օգնության...

 

 

Թարգմանությունը` Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ

 

 

Նախկին ներկան. Բ. Եսայան
9 Հուլիսի 2020, 18:41 Նախկին ներկան. Բ. Եսայան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica