close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+5°
+8°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1488.68
GBP1629.86
EUR1549.03
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես սիրում եմ քեզ` առանց սկզբի ու վերջի

Միտք

3 Հունիսի 2013, 13:25
 Ես սիրում եմ քեզ` առանց սկզբի ու վերջի

Գրող Կոկո Ջինջերի գործերից

 

Երբեմն ուզում ես ասել` «ես քեզ սիրում եմ, բայց...»:

 

Ահա այդ «բայց»-ը միշտ ջնջում է «ես քեզ սիրում եմ» խոսքերը: Սիրո մեջ չկան «բայց»-եր, «եթե»-ներ: Այն մշտական է, հավերժ:  Այն չունի սկիզբ ու վերջ: Այն մեր սրտին պայմաններ չի թելադրում: Այն ինչ-որ զգացմունք չէ, որ գալիս ու գնում է` իր քմահաճույքով: Այն մեր սրտում է, մեր սրտի մի մասը, որը կամաց-կամաց տեղավորվում է մեր մարմնի յուրաքանչյուր վերջույթի եւ մասնիկի մեջ: Սերը փոխում է մեր ուղեղը, մեր խոսելու ձեւը, քայլերը... Սերը ապրում է մեր հոգում եւ արժանացնում է մեզ իր ներկայությունը` ամեն օր, մինչ մահ:

 

Ասել` «ես քեզ սիրում եմ, բայց....», նշանակում է ասել` «ես քեզ ընդհանրապես չէի սիրում»:


Հիմա քեզ ասում եմ` ես սիրում եմ քեզ` առանց սկզբի ու վերջի: Քեզ սիրում եմ այնպես, ասես` դարձել ես իմ օրգաններից մեկը, առանց որի չեմ կարող ապրել: Ես քեզ սիրում եմ այնպես, ինչպես աղջիկը` տղային: Առանց վախի: Առանց ակնկալիքների: Ոչինչ չպահանջելով փոխարենը, բացի մի բանից` թույլ տուր, որ քեզ պահեմ իմ սրտում, որպեսզի միշտ իմանամ քո ուժը, քո աչքերը եւ քո հոգին, որը ինձ ազատություն տվեց եւ թույլ տվեց, որ թռչեմ...

 

Թարգմանությունը` Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ

Գիտնականները դժգոհում են
13 Նոյեմբերի 2018, 23:15 HES_VIDEOԳիտնականները դժգոհում են
Դուք եք որոշում
13 Նոյեմբերի 2018, 21:30 Դուք եք որոշում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica