close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+2°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ես քեզ եմ ցանկանում եւ թող անիծվեմ դրա համար...

Միտք

31 Մայիսի 2013, 16:40
 Ես քեզ եմ ցանկանում եւ թող անիծվեմ դրա համար...

Ամերիկացի գրող Այն Ռանդի գործերից

 

«Արդյոք չե՞մ մտածել այդ մասին,- մտածեց նա:- Արդյոք չե՞մ մտածել այդ մասին, քեզ տեսնելու առաջին պահից: Արդյոք ուրիշ ոչինչ չե՞մ մտածել վերջին երկու տարիների ընթացքում»...Նա նստեց անշարժ` անվերջ այդ աղջկան նայելով: Նրա մտքում բառեր էին, որոնք երբեք ինքն իրեն թույլ չէր տվել անգամ մտածել, սակայն այս պահին դրանք միակ բառերն էին, որ նա գիտեր...

 

Դա արդեն վախեցնող էր, կարծես, նա ասում էր այդ խոսքերը այդ աղջկան:

 

Հենց առաջին պահից, երբ քեզ տեսա... մարմինդ, շուրթերդ, հայացքդ, երբ ինձ ես նայում...Քեզ երբեւէ ասած յուրաքանչյուր նախադասություն, յուրաքանչյուր հանդիպում, որ անվտանգ ես համարել, այն բոլոր թեմաները, որ քննարկել ենք... Դու ինձ վստահում էիր, չէ՞... թույլ էիր տալիս, որ գնահատեմ քո հզորությունը, այնպես, ինչպես դու դրան արժանի ես... Կարծում ես չգիտե՞մ` քանի անգամ եմ քեզ դավաճանել... Գիտե՞ս ես ով եմ: Ես մտածում եմ այն ամենի մասին, ինչ չպետք է մտածեի: Քեզանից  բացի, ուրիշին չեմ ցանկացել... Երբեք չեմ իմացել` ինչ բան է ցանկություն ունենալը` մինչ քեզ հանդիպելը:

 

Ասե՞մ, թե ինչ եմ մտածում, երբ քեզ եմ տեսնում... Երբ արթուն գիշերներ եմ անցկացնում... Երբ լսում եմ ձայնդ հեռախոսով... Երբ ջանացել եմ քեզ տալ այն, ինչ ցանկացել ես, եւ երբ ամեն ինչ անում էի, որ հասկանաս, որ հենց ԵՍ եմ անում դա... Երբ քեզ պատմում էի  կենդանիների հաճույքների մասին, եւ տեսնում էի, թե ինչպես ես ամբողջ հոգով ցանկանում ինքդ փորձել... Քեզ տեսնում էի այնպես, ինչպիսին դու կաս, քո մաքուր ու հպարտ հայացքներով...Ցանկանում եմ քեզ տեսնել իմ անկողնում` իմ հնարած բոլոր անարգ քմահաճույքները իրականացնելով... Ես քեզ եմ ցանկանում...Եվ թող անիծվեմ դրա համար...

 

 Թարգմանությունը` Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ

Հայացք՝ խոսքից խոսուն
11 Դեկտեմբերի 2018, 22:55 Հայացք՝ խոսքից խոսուն
 Խաշուկջին` տարվա մարդ
11 Դեկտեմբերի 2018, 17:24 Խաշուկջին` տարվա մարդ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica