close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2019
+2°
+11°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իմ շուլուխը Վահանի հանճարին վնաս չի. Գալուստ Սահակյան

Քաղաքական

23 Մայիսի 2013, 14:54
 Իմ շուլուխը Վահանի հանճարին վնաս չի. Գալուստ Սահակյան

Այսօր ԱԺ-ում կառավարության ծրագրի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության դիրքորոշումը հայտնելիս խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, օգտվելով առիթից, անդրադարձավ վերջին օրերին ՀՀԿ-ի հասցեին հնչող քննադատություններին:

 

Հիշեցնենք, որ Վահան Հովհաննիսյանը Գալուստ Սահակյանի այն հայտարարությունը, թե իբր ՀՀԿ-ն ամենալավն է, որակել էր «դասական գրիգորիչական շուլուխ»:

 

«Իմ հարգելի գործընկեր Վահան Հովհաննիսյանին շնորհակալ եմ, որ մեծարեց երկրի նախագահին՝ ասելով, թե մենք ինչ կլինեինք, եթե ինքը չլիներ: Բա որ դուք չլինեիք, ի՞նչ կլիներ: Իմ շուլուխը Վահանի հանճարին վնաս չի: Աստված անի մեր տեղը գաք, քանի որ իշխանությունն ընդամենը միջոց է՝ նպատակին հասնելու համար եւ միակ գործոնը չէ: Կառավարության ծրագրի մեջ զետեղված են ձեր ամբողջական մտքերը՝  աշխատեք, մեզ մի' ասեք` եկեք միասին աշխատենք: Մենք ձեր կարիքը չունենք, մենք ընդամենը ասում ենք, որ դուք պետք է մեր կարիքը ունենաք»,- հայտարարեց Գալուստ Սահակյանը:

 

Նա անդրադարձավ նաեւ Լեւոն Զուրաբյանի վերջին օրերի հայտարարություններին: Նախ հայտարարեց, որ մարդկանց փողոցից բերե լ են ԱԺ, բայց դարձյալ փողոցից են խոսում: «Լևոն Զուրաբյանը պատմության մեջ մնալու է առաջին նախագահին երկրորդական դարձնող: Հլա որ էդքան անիմաստ խոսում եք, խրոխտ թիմն այստեղ նստած է, էս ազնիվ ձևանալու քաղաքականությունը ո՞րն է: Ժողովուրդն ասում է, որ եթե հոգեվարքի մեջ ես, մենք քո կողքին կանգնած ենք, էդ խռխռալը ո՞րն է: Զրոյի կարգավիճակով գալ զրոյացնել ողջ գործընթացը, իմաստը ո՞րն է: Որ էդքան խոսում, խոսում եք, մի հատ տեսեք` որտեղից եք եկել: Էդքան խոսելով, կառավարությանը դաս տալով, ռունգերը ուռացնելով` ի՞նչ է սա»,- հայտարարեց Սահակյանը եւ հավելեց, որ կարկուտն ու գազի թանկացումը խոսելու թեմա տվեցին` «կպավ, էլի»:

 

«Զրո եք, զրոները ճանապարհ չունեն, իսկ մեր թիմը նույն կերպ պետք է գնա: Դուք պետք է զորանաք խոսքով, մենք մեր աշխատանքով: Կաշխատեք, ուրեմն` կանմահանաք, չեք աշխատի, ուրեմն` անաշխատունակ եք»,- եզրափակեց նա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica