close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+18°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կանայք կարեւորագույն էակներն են

Միտք

20 Մայիսի 2013, 19:00
 Կանայք կարեւորագույն էակներն են

Կանանց բռնաբարությունը, ծեծը, ստիպողական ծննդաբերությունը, սեռական շարժառիթներով սպանությունը, մարմնավաճառության մղելը, ֆիզիկական խեղումը, սադիստական հոգեբանական բռնությունը եւ այլ համընդհանուր բռնություններ, որոնք կատարվել են կանանց նկատմամբ անցյալում կամ պատմվել են ժամանակակից տուժածների կողմից, պետք է այրեին մեր սրտերը, պետք է տառապեինք, մեր խիղճը պետք է վերելք ապրեր... Սակայն  այդ ամենը տեղի չի ունենում:

 

Անկախ նրանից, թե այս պատմությունները քանի անգամ են պատմվում, ինչպիսի պարզությամբ եւ ճարտասանությամբ, դառնությամբ եւ տխրությամբ, միեւնույն է, դրանք անհետանում են, ասես ավազին գրված լինեն: Պատմողներն ու պատմությունները արհամարհվում են, լռեցվում կամ վերացվում, եւ այն դաժան փորձությունը, որի միջով անցել են կանաք, անցնում է պատմության գիրկը ու թաղվում մշակութային անտեսանելիության մեջ:

 

Կանանց պատճառած դաժանությունների իրականությունը` անկախ դրանց համատարած լինելուց եւ կայունությունից, ժխտվում են: Դրանք մերժվում են առօրյա կյանքում, պատմության  գրքերում, բոլոր նրանց կողմից, ովքեր պնդում են, թե հոգ են տանում տանջվողների նկտամամբ, իսկ իրականում անտեսում են դրանք:

 

Խնդիրը պարզ է` մարդ պետք է ընդունի մյուսի գոյությունը, որպեսզի նաեւ ճանաչի նրա տառապանքի իսկությունը: Ո'չ տղամարդիկ եւ ո'չ էլ կանայք չեն ընդունում այն փաստը, որ կանայք կարեւորագույն էակներն են: Անհնար է հիշել որեւէ մեկի տառապանքը` որպես իրականություն, եթե վերջինս չունի արժանապատվության եւ ազատության օրինական պահանջ, մեկը, ով դիտվում է որպես առարկա կամ, ընդհանրապես, բացակայում է:

 

Եվ եթե կինը, որպես անհատականություն, չի ընդունում սեփական կարեւորությունը եւ սեփական գոյությունը, չի կարող ճանաչել նաեւ սեփական տառապանքների իսկությունը, ջնջվում է, չեղյալ է համարվում եւ նրա կյանքի իմաստը, ինչ էլ որ լինի, կամ ինչ կարող էր լինել, անհետանում է: Իսկ այդ կորուստը չի վերականգնվում կամ հաշվարկվում: Այն լայնատարած է եւ ահավոր, ու ոչինչ չի լրացնի դրա տեղը:

 

Անդրեա Դվորկին «Աջակողմյան կանայք»

 

Թարգմանությունը` Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica