close
Եղանակը Երևանում
21 Սեպտեմբերի 2018
+17°
+26°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժողովրդի ցանկությունն է բերում հաղթանակ

Միտք

9 Մայիսի 2013, 17:20
 Ժողովրդի ցանկությունն է բերում հաղթանակ

Ես ոչինչ չունեմ տալու, բացի իմ արյունից, մաքառումից, արցունքներից եւ քրտինքից: Մենք ամենածանր փորձության առաջ ենք կանգնած: Մեզ սպասվում են պայքարի եւ տառապանքի երկար-երկար ամիսներ: Հարցնում եք՝ ո՞րն է մեր քաղաքականությունը: Կպատասխանեմ` այն մեր պայքարն է՝ ծովով, օդով ու ցամաքով, մեր ողջ հզորությամբ եւ Աստծո պարգեւած ողջ ուժով, պայքար՝ հրեշավոր բռնապետության դեմ, որը մարդկության դեմ հանցագործության ողբալի դրվագներից է: Սա է մեր քաղաքականությունը: Դուք հարցնում եք՝ ո՞րն է մեր նպատակը: Ասեմ մեկ բառով՝ հաղթանակը: Հաղթանակ՝ ամեն գնով, հաղթանակ՝ անկախ բոլոր տեսակի ահաբեկումներից, դժվար ու երկար ճանապարհով:

 

Ուինսթոն Չերչիլ

 

Լավ գիտեք, որ թվերն ու ուժը չէ, որ հաղթանակ են բերում պատերազմի ժամանակ: Ոչ: Դա Աստծո պարգեւած նվերն է՝ հզոր բարոյական ոգին, որ ստիպում է ձեզ կանգնել թշնամու առաջ, ովքեր չեն կարողանում դիմակայել դրան: Ես նկատել եմ, բարեկամնե'ր, որ այն մարդիկ, ովքեր ամեն ինչ անում են, միայն թե կենդանի մնան, մահանում են խղճուկ ու անպատիվ մահով, մինչդեռ նրանք, ովքեր գիտակցում են, որ բոլորը հավասար են մահվան առաջ եւ նախընտրում են մահանալ պատվով, ավելի երջանիկ են ապրում իրենց տրված կյանքը: Սրանք փաստեր են, որոնք պետք է հաշվի առնեք եւ պետք է ցույց տաք, որ դուք խիզախ եք եւ պահանջեք բոլորին նմանվել ձեզ:

Քսենոֆոն
 

 

Մարդկության պատմության ընթացքում շատ է պատահում, երբ որեւէ երկրի տարածք գրավողները ամուր կառչում են դրանից, իսկ երկրի տերերը փորձում են ազատագրել իրենց հողերը: Մարդիկ պայքարում են իրենց կորուստը վերադարձնելու համար: Սակայն վերջում ժողովրդի ցանկությունն է բերում հաղթանակը:

Սայեդ Հասան Նասրալլա

 

Թարգմանությունը՝ Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ

Օրվա կադր
20 Սեպտեմբերի 2018, 13:13 Օրվա կադր
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica