close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+8°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքականության մեջ հիմարությունը խոչընդոտ չէ

Միտք

8 Մայիսի 2013, 16:38
 Քաղաքականության մեջ հիմարությունը խոչընդոտ չէ

Ընթերցող, ենթադրենք` դու հիմար ես, եւ ենթադրենք` կոնգրեսական ես, բայց ես կրկնվում եմ:

 

Հավատարմություն առ հայրենիք` միշտ: Հավատարմություն առ կառավարություն` միայն երբ վերջինս արժանի է:

 

Փոփոխությունների սկզբում հայրենասերը եզակի է, քաջ, ատելի եւ քարկոծվող: Երբ նա հաջողության է հասնում, վախկոտները միանում են, քանի որ արդեն կորցնելու բան չկա:

Մարկ Տվեն

 

Նրբազգացությունը` մարդուն դժոխք ուղարկելն է այնպես, որ վերջինս անհամբեր սպասի այդ ճամփորդությանը:

Ուինսթոն Չերչիլ

 

Եթե պատրաստվում ես իշխանություններիդ դեմքին հարվածել, ճիշտ կլինի` երկու ոտքդ օգտագործես:

Քիտ Ռիչարդ

 

Քաղաքականության մեջ հիմարությունը խոչընդոտ չէ:

Նապոլեոն Բոնապարտ

 

Յուրաքանչյուր մարդու իրավունքը փոքրանում է, երբ վտանգվում է մեկ այլ մարդու իրավունքը:

Ջոն Քենեդի

 

Ոչխարների ազգը կկառավարեն գայլերը:

Էդվարդ Մյուրոու

 

Խաղաղարարը նա է, ով սնում է կոկորդիլոսներին` հուսալով, որ նրանք վերջում իրեն կուտեն:

Ուինսթոն Չերչիլ

 

Ինչպե՞ս կարող եք կառավարել մի երկիր, որտեղ 246 տեսակի պանիր կա:

Շառլ դը Գոլ

 

Հայրենասիրությունը, սկզբունքորեն, այն հավատամքն է, որ քո երկիրը լավագույնն է աշխարհում, քանի որ դու այնտեղ ես ծնվել:

Ջորջ Բեռնարդ Շոու

 

Հեղափոխությունը ինձ ծանոթացրեց արվեստի հետ եւ, փոխադարձաբար, արվեստը ծանոթացրեց ինձ հեղափոխության հետ:

Ալբերտ Էյնշտեյն

 

Արհամարհել այն դեպքերը, որոնք տեղի են ունեցել մինչ Ձեր ծնվելը, նշանակում է մշտապես երեխա մնալ: Իսկ որն է մարդկային կյանքի արժեքը, եթե ոչ` մեր նախնիների կյանքը, որը հյուսված է պատմության մեջ:

 

Մարկուս Տուլիուս Ցիցերոն

 

Պատերազմում հաղթելը բավարար չէ: Ավելի կարեւոր է խաղաղությունը ապահովելը:

Արիստոտել

 

Նա ոչինչ չգիտի եւ տեղյակ է այդ մասին: Դա ուղղորդում է դեպի քաղաքականություն:

Ջորջ Բեռնարդ Ջոու

 

Ստատուս քվոն լատիներեն նշանակում է «մենք խառնաշփոթի մեջ ենք»:

Ռոնալդ Ռեյգան

 

 

 Թարգմանությունը` Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ

ՊԵԿ-ը պարզաբանում է
19 Նոյեմբերի 2018, 16:55 ՊԵԿ-ը պարզաբանում է
Պուտինը Ստամբուլում է
19 Նոյեմբերի 2018, 16:07 Պուտինը Ստամբուլում է
Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
Հարցեր` Բագրատ Եսայանին
19 Նոյեմբերի 2018, 12:01 Հարցեր` Բագրատ Եսայանին
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica