close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+8°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կնոջ սերը հաղթահարում է ժամանակի փորձությունը, տրամաբանությունը եւ բոլոր իրավիճակները

Միտք

6 Մայիսի 2013, 13:45
 Կնոջ սերը հաղթահարում է ժամանակի փորձությունը, տրամաբանությունը եւ բոլոր իրավիճակները

Դերասան, կատակերգակ Բրոդերիք Սթիվենի մտքերից

 

Այս աշխարհում ոչինչ չի կարող համեմատվել կնոջ սիրո հետ: Այն բարի է, կարեկցող, համբերատար, սնուցող, մեծահոգի, քաղցր, անսահման եւ մաքուր: Եթե դու նրա տղամարդն ես, նա հանուն քեզ կքայլի ջրերի վրայով, սարեր կանցնի` անկախ նրանից, թե ինչպես ես նրան վերաբերվում, ինչպիսի հիմարություններ ես քեզ թույլ տվել նրա նկատմամբ, անկախ ժամանակից եւ պահանջարկից: Եթե դու նրա տղամարդն ես, նա քեզ հետ կխոսի մինչ բառերը վերջանան, կոգեւորի քեզ, երբ անդունդի եզրին լինես եւ վստահ լինես, որ այլեւս ելք չկա, ձեռքդ կբռնի, երբ հիվանդ լինես եւ կծիծաղի քեզ հետ, երբ բարձր տրամադրություն ունենաս:


Եվ, եթե դու նրա տղամարդն ես, եւ նա քեզ սիրում է` իսկական մեծ սիրով, նա քեզ կփայլեցնի, երբ փոշոտ լինես, կոգեւորի, երբ տխուր լինես, կպաշտպանի, երբ վստահ չլինի սեփական կարծիքի վրա, կլսի քո արտասանած յուրաքանչյուր բառը, անգամ եթե հիմարություններ ես ասում:


Եվ, անկախ նրանից, թե ինչ կանես, թե քանի անգամ նրա ընկերները կասեն, որ դու արժանի չես նրան, թե քանի անգամ դուռը կփակես հետեւիցդ ու կասես, որ ամեն ինչ վերջացած է, նա, միեւնույն է, քեզ կտա լավագույնը եւ կփորձի սիրտդ շահել, անգամ երբ նրա հետ միշտ վերաբերվես այնպես, ասես` հենց նա է վատը քեզ համար:


Սա է կնոջ սերը: Այն հաղթահարում է ժամանակի փորձությունը, տրամաբանությունը եւ բոլոր իրավիճակները:


Դե, այսքանից հետո ուզում եմ ասել կանանց` նման սեր, նման կատարելություն չսպասեք տղամարդուց: Դա անիրական կլինի: Նման բան երբեք տեղի չի ունենա, ոչ մի կերպ, ոչ մի պատճառով: Քանի որ տղամարդը չի կարող սիրել այնպես, ինչպես կինն է սիրում:

  

Թարգմանությունը` Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ 

ՊԵԿ-ը պարզաբանում է
19 Նոյեմբերի 2018, 16:55 ՊԵԿ-ը պարզաբանում է
Պուտինը Ստամբուլում է
19 Նոյեմբերի 2018, 16:07 Պուտինը Ստամբուլում է
Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
Հարցեր` Բագրատ Եսայանին
19 Նոյեմբերի 2018, 12:01 Հարցեր` Բագրատ Եսայանին
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica