close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+6°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ցեղասպանության ողջ ընթացքը տեղի ունեցավ աշխարհի աչքի առաջ

Միտք

23 Ապրիլի 2013, 23:20
 Ցեղասպանության ողջ ընթացքը տեղի ունեցավ աշխարհի աչքի առաջ

Ամբողջ հայ ազգը բնաջնջվեց` տուն առ տուն: Ամեն մի նորածին փողոց շպրտվեց: Տղամարդկանց մի մասին բանտարկեցին, որտեղ նրանց սպանեցին, իսկ մնացած մասին կանանց եւ երեխաների հետ քաղաքից դուրս արեցին: Երբ մի փոքր հեռացան, տղամարդկանց առանձնացրեցին եւ տեղափոխեցին լեռնոտ մի վայր, որտեղ զինվորները կամ, այսպես կոչված, քրդական ցեղերը կանչվել էին` սպանությունը իրագործելու համար:

Լորդ Ջեյմս Բրայս (1838-1922)

Բրիտանացի պատմաբան, իրավաբան, հրապարակախոս

 

1915 թվականին Թուրքիայի կառավարությունը սկսեց հայերի հայտնի դաժան սպանդը եւ արտաքսումը:  Որեւէ կասկած չկա, որ այն նախապես պլանավորված է եղել եւ արվել է քաղաքական նկատառումներով:

 Սըր Ուինսթոն Չերչիլ  (1874-1965)

Բրիտանացի քաղաքական գործիչ եւ վարչապետ  (1940-1945, 1951-1955)

 

Ցեղասպանություններն այն քաղաքականության արդյունքն են, որը, ինչպես պարզվում է, իրականացվել է մի խումբ անբարեխիղճ արկածախնդիրների կողմից, որոնք այժմ տիրել են թուրքական կայսրության կառավարությունը: Նրանք սպասում էին հարմար պահի եւ հարմար պահը դարձավ ապրիլ ամիսը:

Բրիտանացի վիկոնտ Ջեյմս Բրայս

Ելույթ` 06 հոկտեմբերի 1915թ.

Լորդերի պալատ

 

Կարծում եմ` չափազանցում չի լինի, եթե ասենք, որ դա մարդկության պատմության ընթացքում տեղի ունեցած ամենասարսափելի հանցագործությունն էր: Սա նախապես պլանավորված հանցագործություն էր: Դրա շուրջ երկար է մտածվել, եւ դա հստակ քաղաքականություն է` հայ ազգի գոյությունը բնաջնջել Թուրքիայի տարածքից: Դա համակարգված էր: Հրամանները վերեւից էին...

 Լորդ Ռոբերտ Սեսիլ

 

Մենք շուտով իմացանք, որ նահանգապետերին հրամայել են  իրենց իրավասության տակ ապրող բոլոր հայերին արտաքսել` անկախ տարիքից եւ սեռից:

Հենրի Մորգենթաու (1856-1946)

Ամերիկացի իրավաբան եւ դիվանագետ, Կոստանդնուպոլսում ԱՄՆ դեսպան (1914-1916)

 

Հայոց ջարդն ամենամեծ հանցանքն էր, իսկ Թուրքիայի դեմ գործելուց հրաժարվելը նշանակում է աչք փակել այդ արարքի վրա, Ապագայի անվտանգության մասին խոսելը նոնսենս է, եթե շարունակում ենք արհամարհել թուրքական սարսափը:

Թեոդոր Ռուզվելտը

11 մայիսի 1918թ. 

  

Ցեղասպանության ողջ ընթացքը տեղի ունեցավ աշխարհի աչքի առաջ:

Հովհաննես Պողոս Երկրորդ

 

Թուրքերը շարունակեցին իրենց նախորդ քաղաքականությունը: Նրանք չէին դադարի իրականացնել մեծագույն եւ ամենասարսափելի ջարդերը, որոնք անգամ Լենկ Թեմուրը չէր հանդգնի անել:

Վալերի Բրյուսով

 

Հայաստանը մահվան շեմին է, բայց այն կփրկվի: Արյունը, որ թափվել է, չափազանց թանկ է, եւ այն կծնի նոր հերոս սերունդ: Այն ազգը, որ չի ցանկանում մահանալ, երբեք չի մահանա:

Անատոլ Ֆրանս (1844-1924)

Ֆրանսիացի վիպասան, Նոբելյան մրցանակակիր

 

 

Թարգմանությունը՝ Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ 

Հարցեր` Բագրատ Եսայանին
19 Նոյեմբերի 2018, 12:01 Հարցեր` Բագրատ Եսայանին
Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica