close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+6°
+12°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1487.27
GBP1622.97
EUR1549.69
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գլուխդ բարձր պահի՛ր եւ, ամենակարեւորը, շարունակի՛ր ժպտալ, որովհետեւ կյանքը հիասքանչ է

Միտք

21 Ապրիլի 2013, 15:25
 Գլուխդ բարձր պահի՛ր եւ, ամենակարեւորը, շարունակի՛ր  ժպտալ, որովհետեւ կյանքը հիասքանչ է

Դերասանուհի, երգչուհի, սեքս-խորհրդանիշ Մերիլին Մոնրոյի մտքերից

 

Կյանքն այնպիսին է, ինչպիսին Դուք եք դարձնում այն: Անկախ ամեն ինչից, Դուք այն կխառնեք, դա տիեզերական ճշմարտություն է: Բայց լավ կողմն այն է, որ հենց դուք եք որոշում, թե ինչպես այն խառնել: Աղջիկները կլինեն Ձեր ընկերուհիները, ամեն դեպքում կձեւացնեն այդպես: Բայց, միշտ հիշեք, որ ոմանք գալիս են, ոմանք՝ գնում: Նրանք, ովքեր Ձեր կողքին են մնում,  անկախ ամեն ինչից, հենց նրանք են Ձեր իրական ընկերները: Բաց մի թողեք նրանց: Նաեւ հիշեք, որ միայն քույրերն են լավագույն ընկերուհիները:


Իսկ սիրեկանները, դե նրանք գալիս ու գնում են: Եվ, սիրելիս, ատում եմ սա, բայց նրանցից շատերը կամ, ավելի ճիշտ, ԲՈԼՈՐԸ, կոտրելու են սիրտդ: Բայց դու չպետք է հանձնվես, քանի որ կարող ես բաց թողնել քո իրական սիրուն: Երբեք չես գտնի քո այն կեսին, ով քեզ կլրացնի: Այն, որ մի անգամ ձախողել ես, դեռ չի նշանակում, որ ամեն ինչում ես ձախողելու: Շարունակիր փորձել, դիմացի՛ր եւ միշտ, միշտ, միշտ հավատա ինքդ քեզ, քանի որ, եթե դու չհավատաս, էլ ո՞վ կհավատա, քաղցրիկս: Դե ուրեմն, գլուխդ բարձր պահի՛ր եւ, ամենակարեւորը, շարունակի՛ր  ժպտալ, որովհետեւ կյանքը հիասքանչ է եւ այնքան բան կա ժպտալու համար:

 

Թարգմանությունը՝ Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ

ԱԺ նիստն` ուղիղ
16 Նոյեմբերի 2018, 10:24 HES_VIDEOԱԺ նիստն` ուղիղ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica