close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+22°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կյանքը թվում է տարբեր, հետաքրքիր եւ անգին

Միտք

21 Ապրիլի 2013, 15:05
 Կյանքը թվում է տարբեր, հետաքրքիր եւ անգին

Ջամայկացի երգիչ-երգահան Բոբ Մարլիի մտքերից

 

Ես հավատացած եմ, որ կյանքում գոնե մեկ անգամ մարդ հանդիպում  է մեկին, ում շնորհիվ նրա կյանքն ամբողջությամբ փոխվում է: Դուք նրան այնպիսի բաներ եք պատմում, որ երբեւէ որեւէ մեկին չեք ասել, իսկ նրանք ընկալում են այն ամենը, ինչ պատմում եք եւ ցանկանում են ավելին լսել: Դուք ապագայի հույսերն եք կիսում նրա հետ, երազանքները, որ երբեք չեն իրականանա, նպատակները, որոնց չեք հասնի եւ շատ հիասթափություններ, որ կյանքն է Ձեզ տվել: Երբ որեւէ հիանալի բան է կատարվում Ձեզ հետ, չեք համբերում նրան պատմել` իմանալով, որ նա կիսում է Ձեզ ոգեւորությունը:


Նրանք չեմ անաչում Ձեզ հետ միասին լաց լինել եւ ծիծաղել, երբ հիմար իրավիճակում եք հայտնվում: Նրանք երբեք Ձեզ չեն նեղացնի եւ չեն ասի, որ Դուք այդքան էլ լավը չեք, փոխարենը նրանք Ձեզ կոգեւորեն եւ ցույց կտան, որ Դուք ամենալավն ու ամենագեղեցիկն եք: Երբեք չկա խանդ, ճնշում կամ հակամարտություն, այլ միայն հանգստություն, երբ նրանք Ձեր կողքին են: Դուք կլինեք այնպիսին, ինչպիսին որ կաք եւ չեք մտածի նրանց կարծիքի մասին, որովհետեւ նրանք Ձեզ սիրում են այնպիսին, ինչպիսին Դուք կաք:


Շատ բաներ դառնում են անգին գանձեր, որոնք Դուք հավիտյան պահում եք Ձեր սրտում: Մանկական հիշողությունները կրկին վերադառնում են եւ այնքան վառ դառնում, որ, կարծես, կրկին մանուկ ես դարձել: Գույներն ավելի վառ են թվում: Ծիծաղը դառնում է օրվա անբաժանելի մաս, մինչդեռ առաջ այն անգամ գոյություն չուներ: Մեկ կամ երկու հեռախոսազանգը թոթափում է ողջ օրվա հոգնածությունը եւ ժպիտ է առաջացնում դեմքիդ: Նրա ներկայությամբ բառեր հարկավոր չեն, լռությունն էլ բավական է, քանի դեռ կողքիդ են:


Բաներ, որոնք Ձեզ երբեք չեն հետաքրքրել, դառնում են զվարճալի, քանի որ դրանք հետաքրքրում են այն մարդուն, ով Ձեզ համար հատուկ է: Դուք այդ մարդու մասին եք մտածում ցանկացած իրավիճակում եւ ցանկացած գործ անելիս: Դուք բացում եք Ձեր սիրտը` իմանալով, որ այն կարող են կոտրել մի օր, եւ բացելով, զգում եք այն սերն ու երջանկությունը, որ միշտ անհնար եք համարել:


Դուք ուժեղ եք դառնում` իմանալով, որ Ձեր կողքին է մեկը, ով մինչեւ վերջ հավատարիմ կմնա: Կյանքը թվում է տարբեր, հետաքրքիր եւ անգին:

 

Թարգմանությունը՝ Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica