close
Եղանակը Երևանում
12 Դեկտեմբերի 2018
+6°
+10°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Դեկ 2018
USD1485.28
GBP1612.42
EUR1552.35
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մենք ավելի ու ավելի ենք մոտենում մեզ հատկացված ժամանակի ավարտին

Միտք

20 Ապրիլի 2013, 13:40
 Մենք ավելի ու ավելի ենք մոտենում մեզ հատկացված ժամանակի ավարտին

Ճապոնացի գրող եւ թարգմանիչ Հարուկի Մուրակամիի մտքերից.

 

Ահա, թե ինչպես ենք ապրում մեր կյանքը: Անկախ նրանից, թե որքան խորը եւ ճակատագրական է մեր կորուստը, անկախ նրանից, թե որքան կարեւոր էր այն ամենը, ինչ մեզանից գողացվեց` հենց մեր ձեռքերի միջից, ու թեեւ մենք մնում ենք ամբողջովին մերկ` միայն  մաշկի արտաքին շերտով, այնուամենայնիվ, շարունակում ենք ապրել մեր կյանքը` լռությամբ: Մենք ավելի ու ավելի ենք մոտենում մեզ հատկացված ժամանակի ավարտին` հրաժեշտ տալով: Մենք կրկնում ենք միեւնույն աշխատանքները ամեն օր` անհաղթահարելի դատարկություն թողնելով մեր հետեւում:

 

Գուցե մի հեռավոր վայրում ամեն ինչ արդեն լռությամբ կորել է: Կամ` գուցե այնտեղ կա մի լուռ տեղ, որտեղ ամեն ինչ անհետանում է, որտեղ ամեն ինչ հալչում ու ձուլվում է` մեկ ամբողջական դառնալով: Եվ մեր կյանքը ապրելով` բացահայտում ենք դեպի մեզ եկող պարուրակները, որ մի ժամանակ կորցրել էինք: Ես փակեցի աչքերս եւ փորձեցի մտաբերել այն ամենը, ինչ կորցրել էի: Նրանց ավելի մոտեցնելով, ավելի ամուր պահելով: Մշտապես իմանալով նրանց արագահոս կյանքի մասին:

 

 

Թարգմանությունը` Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ

Չավուշօղլուն կայցելի Բաքու
12 Դեկտեմբերի 2018, 12:21 Չավուշօղլուն կայցելի Բաքու
Հայացք՝ խոսքից խոսուն
11 Դեկտեմբերի 2018, 22:55 Հայացք՝ խոսքից խոսուն
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica