close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2018
+6°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երբ դուրս գաս փոթորկից, նույնը չես լինի

Միտք

19 Ապրիլի 2013, 16:15
 Երբ դուրս գաս փոթորկից, նույնը չես լինի

Գերմանալեզու գրող Ֆրանց Կաֆկայի մտքերից


«Երբեմն ճակատագիրը մրրկահողմի է նման, որն անընդհատ փոխում է ուղղությունը: Փորձում ես ուղղությունդ փոխել, բայց մրրկահողմը հետապնդում է քեզ: Դու նորից ես շրջվում, բայց անօգուտ: Շարունակում ես այդ խաղը` կրկին ու կրկին, ինչպես մահվան չարագուշակ պար` արեւածագից առաջ: Ինչո՞ւ: Որովհետեւ այդ մրրկահողմը հեռվից չի եկել եւ քեզանից անկախ չէ: Այն պտտվում է քո մեջ: Եվ միակ բանը, որ կարող ես անել` ներս մտնել, փակել աչքերդ ու ականջներդ, որպեսզի ավազի հատիկները չներթափանցեն, եւ քայլել դրա միջով: Այնտեղ չկա արեւ, չկա լուսին, նաեւ ուղղություն եւ ժամանակի զգացողություն: Միակ բանը, որ կա` սպիտակ ավազն է, որը պտտվելով երկինք է բարձրանում: Սա է այն մրրկահողմը, որ պետք է պատկերացնես:

 

Դու պետք է հաղթահարես այդ կատաղի, վերացական եւ խորհրդանշական փոթորիկը: Եվ, անկախ նրանից, թե որքան վերացական եւ խորհրդանշական է այն, սխալներ գործելու իրավունք չունես: Այն կկտրի մարմինդ` հազարավոր ածելիների նման: Այնտեղ մարդիկ կարյունահոսեն, եւ դու նույնպես կարյունահոսես: Տաք, կարմիր արյուն: Ձեռքերդ կարյունոտվեն քո սեփական եւ օտարների արյամբ:

 

Եվ հենց փոթորիկն ավարտվի,  չես հիշի անգամ, թե ինչպես կարողացար հաղթահարել այն: Անգամ վստահ չես լինի` այն ավարտվե՞լ է, թե՞ ոչ: Սակայն մի բան հաստատ է` երբ դուրս գաս փոթորկից, դու նույնը չես լինի: Ահա, թե ինչի համար է փոթորիկը»:

 

 Թարգմանությունը` Էդիթ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ

Տեղումներ` թաց ձյան տեսքով
16 Նոյեմբերի 2018, 18:01 Տեղումներ` թաց ձյան տեսքով
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica