close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+18°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քաղաքապետն առաջին հերթին նստարան պետք է դնի եւ ծաղիկ տնկի

Հարցազրույց

15 Ապրիլի 2013, 14:30
 Քաղաքապետն առաջին հերթին նստարան պետք է դնի եւ ծաղիկ տնկի

Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը: 

 

- Պարո'ն Նուշիկյան, առջեւում Երեւանի ավագանու ընտրություններն են, որին,  ի տարբերություն նախագահական ընտրությունների, մասնակցում են բոլոր հիմնական քաղաքական ուժերը: Ըստ այդմ` ինչպիսի՞ ընտրություններ են մեզ սպասվում:

- Նախ` ուզում եմ ասել` շատ լավ է, որ բոլորն էլ մասնակցում են: Եվ կարծում եմ, որ կլինեն շատ առողջ, մրցակցային ընտրություններ:

 

- Չե՞ք կարծում, որ ՀՀԿ-ի համար շատ դժվար կլինի հաղթել:

- Կարծում եմ, որ բոլորի համար շատ դժվար կլինի, եւ ՀՀԿ-ն էլ, բնականաբար, պետք է աշխատի, որ հաղթի:

 

-Հաղթանակի առումով` նախագահական ընտրությունների վստահությունն այս անգամ ՀՀԿ-ն, կարծես, չունի: Ճի՞շտ եմ զգացել:

- Ճիշտն ասած` չեմ կարող ասել, բայց կարծում եմ, որ ՀՀԿ-ն կհաղթի այս ընտրություններում, որովհետեւ հանդես է գալիս առաջին համար Տարոն Մարգարյանով, որը բավականին բարձր վարկանիշ ունի: Երեւանցիները Տարոն Մարգարյանին սիրում են:

 

- Ինչի՞ համար են սիրում:

- Իր արած աշխատանքների համար:

 

- Ի՞նչ աշխատանք է արել, որ այդքան «մեծ» սեր է վայելում:

- Ասենք` քաղաքի բարեկարգում...

 

- Թույլ տվեք շարունակել` ծաղիկներ, նստարաններ, քաղաքի ձեւավորում...

- Դե գիտեք, շատերն ասում են, որ քաղաքապետի գործունեությունը ծաղիկների, նստարանների տեղադրման մեջ չէ: Ես էլ հարցնում եմ` բա ինչո՞ւմն է:

 

Այսինքն` հենց ծաղիկ տնկելն ու նստարան դնե՞լն են քաղաքապետի գործառույթները:

- Առաջին հերթին, իհարկե, հենց դրանք... Քաղաքի լուսավորությունը, քաղաքի տեսքը...

 

- Իսկ չե՞ք կարծում, որ քաղաքապետի առաջնային գործառույթներից է, օրինակ, երթուղային տաքսիների, մեղմ ասած, խայտառակ վիճակը բարելավելը:

-Գիտեք, ես չէի ուզենա կապել մեկը մյուսի հետ, դա էլ պետք է արվի, նա էլ: Այնպես չէ, որ այդ առումով ոչինչ չի արվում, պարզապես Երեւան քաղաքի խնդիրները շատ ծավալուն են, եւ, բնականաբար, բոլոր խնդիրներին անմիջապես ուղղություն տալը շատ բարդ է: Կարծում եմ, որ առաջիկա ժամանակաշրջանում այդ հարցերն էլ կամաց-կամաց լուծումներ կստանան, համենայն դեպս, քայլեր այդ ուղղությամբ արվում են: Իհարկե, խնդիրներ շատ-շատ կան` տրանսպորտի հարցը, վթարային շենքերը, խցանումները, վերելակները, կենտրոնի ծանրաբեռնվածությունը: Այդ բոլոր խնդիրների լուծումը գումարներ է պահանջում, Հայաստանի Հանրապետությունն էլ չունի այդ գումարները, որ միանգամից ներդրումներ անի, եւ արդյունքները զգալի լինեն:

 

- Ձեր խոսքի սկզբում ընդգծեցիք, որ Տարոն Մարգարյանը բավականին մեծ վարկանիշ ունի, եւ որ երեւանցիները նրան սիրում են: Եվ չնայած սրանք մեծամասնական ընտրակարգով Երեւանի ավագանու ընտրություններ չեն, բայց ՀՀԿ-ն հույսը դրել է հենց այդ վարկանիշի եւ սիրո վրա: Կարո՞ղ ենք փաստել, որ Երեւանում Տարոն Մարգարյանի վարկանիշն ավելի բարձր է, քան ՀՀԿ-ինը:

-Չէ այդպես չասենք, պարզապես ՀՀԿ-ն ասում է, որ քաղաքապետի իր թեկնածուն Տարոն Մարգարյանն է: Իսկ թե ինչո՞ւ է շեշտը դնում Տարոն Մարգարյանի վրա, որովհետեւ Տարոն Մարգարյանի վարկանիշը բավականին բարձր է: Շատ տրամաբանական որոշում է, որ շեշտը դրած է հենց նրա վրա: Բա էլ ո՞ւմ վրա դնի շեշտը ՀՀԿ-ն:

 

- Փաստորեն,  ՀՀԿ-ի հույսը Տարոն Մարգարյանի վարկանիշն է, թե որքան լավն է նա:

- Չասենք հույսը: Բայց չէ՞ որ Տարոն Մարգարյանն է քաղաքապետի թեկնածուն եւ դրա համար էլ շեշտը դրել է հենց նրա վրա:

 

- Ստացվում է` Տարոն Մարգարյանի վարկանիշը բարձր է ՀՀԿ-ի վարկանիշից:

- Կդժվարանամ ասել: Կարծում եմ` հավասար են:

 

- Դուք է՞լ եք կարծում, որ նա Երեւանի վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետն է:

- Վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետ չասեմ, որովհետեւ բոլորն էլ իրենց լուման ունեն, բայց, ճանաչելով, շփվելով Տարոն Մարգարյանի հետ, կարող եմ ասել, որ ամենատեսանելի եւ երեւացող աշխատանքը նրա ժամանակ է արվել:

 

- Փաստորեն, նստարան դնելն ու ծաղիկ աճեցնելն այդքան լուրջ գո՞րծ է: Ավելի լուրջ գործ, ծրագիր կարո՞ղ եք ասել, որ իրականացրել է Տարոն Մարգարյանը:

- Գիտեք, մեկուկես տարվա ընթացքում չեմ կարծում, որ հնարավոր էր նման մեծ, խոշոր ծրագիր իրականացնել: Մի քիչ ճիշտ չէ ասել` ումից ինչքան է առավել, կամ ումից ինչքան է պակաս:

 

- Դուք էլ եք ասում, որ մեկուկես տարվա ընթացքում հնարավոր չէ մեծ գործ անել, բայց, մյուս կողմից էլ, որոշ ՀՀԿ-ականներ հայտարարում են, որ նա վերջին 20 տարվա լավագույն քաղաքապետն է: 2009թ.-ից այս կողմ ՀՀԿ-ն արդեն երեք քաղաքապետ է փոխել, երեքն էլ կարճ են պաշտոնավարել: Կարո՞ղ եք ասել` գործող քաղաքապետը նախկին երկուսից ինչով է այդքան լավը:

- Չեմ ուզում ասել, որ ավելի լավն է, բայց ավելի վատ էլ չի:

 

- Լավ, պարո'ն Նուշիկյան, որն է լինելու Ձեր աջակցությունը Տարոն Մարգարյանին:

-Բնականաբար, աջակցություն ցուցաբերելու եմ Տարոն Մարգարյանին: Ես ուզում եմ, որ Տարոն Մարգարյանը քաղաքապետ ընտրվի:

 

- Ֆինանսակա՞ն է լինելու Ձեր աջակցությունը, թե՞ բարոյական:

-Բարոյականը քի՞չ է, մարդկայինը, դա քի՞չ է:

 

Զրուցեց Ագնեսա Խամոյանը

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica