close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2018
+7°
+9°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2018
USD1487.96
GBP1632.69
EUR1549.93
RUB17.21
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աքրամ Այլիսլիի վեպը` հայերեն

Հարցազրույց

10 Ապրիլի 2013, 18:38
 Աքրամ Այլիսլիի վեպը` հայերեն

Արդեն լույս է տեսել ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլիի «Քարե երազներ» վիպակի հայերեն տարբերակը: Թարգմանության հեղինակը Լեոնիդ Զիլֆուղարյանն է, գիրքը հրատարակվել է «Նորք» հրատարակչությունում: Զիլֆուղարյանն այն թարգմանել է կարճ ժամանակահատվածում` 2-3 շաբաթում, եւ աշխատել այնպես անել, որ ընթերցելիս կարդացողի լեզուն չսայթաքի եւ չխանգարի, որ հեղինակը կարողանա իր հետեւից տանել ընթերցողին: yerkir.am-ը զրուցել է Լեոնիդ Զիլֆուղարյանի հետ:


-Ասում են` Ադրբեջանում կամ Թուրքիայում, ով ցանկանում է հայտնի գրող դառնալ, Ցեղասպանության մասին է գրում: Որպես թարգմանիչ` ի՞նչ կասեք Այլիսլիի գրքի գեղարվեստական արժեքի մասին:

-Գրքի հանդեպ հետաքրքրությունը գրգռեց, եւ Ադրբեջանում վայնասուն բարձրացրեց գրքի` ռուսերեն լեզվով Ադրբեջանում հրատարակվելը, ինչպես նաեւ գրողի հանդեպ իշխանությունների վերաբերմունքը: Այլիսլին 50 տարվա ստեղծագործական կյանքի պատմություն ունի, եւ այս տարիների ընթացքում նա մեծ համբավ է ձեռք բերել, ինչպես նաեւ մի շարք մրցանակների արժանացել հենց Ադրբեջանում, այնպես որ` նա ճանաչման խնդիր չուներ: Գրքում արժեքավոր են Այլիսի, այսինքն` մեր պատմական Ագուլիսի մասին պատմող հատվածները: Գրողը սիրում է իր ծննդավայրը եւ անկեղծ իր զգացողություններն ու հիշողություններ է ներկայացրել:

 

-Գրքում նաեւ Լուսիկ Ագուլեցու մասին է, չէ՞, խոսվում:

-Այո: «Քարե երազներ»-ում մի հատված կա, որտեղ խոսվում է մի աղջնակի` Լուսիկի մասին /չգիտեմ ինչու ռուսերեն թարգմանության մեջ Լյուսիկ է գրված/: Լուսիկը Երեւանից գալիս է իր տատիկի մոտ` Այլիս, եւ ամբողջ օրը նկարում:

 

-Որպես ադրբեջանցի գրող` ի՞նչ նոր բան է ասում Այլիսլին հայերի մասին, որը մյուսները չեն ասել:

-Չեմ կարծում, որ նրա վերաբերմունքը շատ տարբեր է, քանի որ մի շարք գրողներ կան, որոնք նույնպես համարժեք վերաբերմունք են ցուցաբերել: Գիրքն աննախադեպ է նրանով, որ այդքան հանրահայտ գրողն է այսպիսի հարցեր շոշափում: 2006-2007թթ., երբ գիրքը գրվեց,  մեծ աղմուկ բարձրացրին Ադրբեջանում: Ես համոզված եմ, որ ցուցարարների մեծ մասը գիրքը չէր էլ կարդացել: Դա հիշեցնում է այն պատկերը, երբ սովետական ժամանակաշրջանում Պաստեռնակի վեպն առանց կարդալու քննադատում էին:

 

-Գրքում նաեւ պատմական փաստեր են, չէ՞, բերվում այն մասին, թե ադրբեջանական այսինչ վայրում նախկինում հայեր են բնակվել:

-Իհարկե, հերոսի բերանով ինչ-ինչ պատմական փաստեր է հաղորդում գրողը: Ավելի շատ Ագուլիսի ջարդերի մասին է պատմում, ինչը նաեւ բավականին ազդեցիկ է նկարագրում, բնականաբար, մի քիչ գեղարվեստական հորինվածք էլ կա: Գրքում նաեւ հայ վաճառական Զաքարեի օրագրությունից է մեջբերումներ անում գրողը:

 

-Ադրբեջանում ասում էին, թե գիրքը կարող է խաղաթուղթ լինել մեր ձեռքին: Դուք համամի՞տ եք, որ գեղարվեստական գիրքը կարելի է քաղաքական ոլորտում «ձեռքբերում» համարել:

-Գեղարվեստական ստեղծագործությունը քաղաքական բանակցության, սակարկության մակարդակում չպետք է լինի: Օրհան Փամուկն արդեն ունի նման գրքեր, բայց ո՞վ է քաղաքական պայքարի մեջ դրանք օգտագործել:

 

Հ. Գ. Գրքի շնորհանդեսի հետ կապված մանրամասները կտեղեկացնենք ավելի ուշ:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սպասվում է անձրև
14 Նոյեմբերի 2018, 18:03 Սպասվում է անձրև
Եվս մեկ շաբաթ անորոշություն
14 Նոյեմբերի 2018, 17:26 Եվս մեկ շաբաթ անորոշություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica