close
Եղանակը Երևանում
15 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

″Գրական թերթն″ արդեն իր կայքն ունի

Թուղթուգիր

26 Մարտի 2013, 14:53
 ″Գրական թերթն″ արդեն իր կայքն ունի

Այսօր տեղի ունեցավ www.grakantert.am կայքի շնորհանդեսը: «Գրական թերթը» Հայաստանի գրողների միության պաշտոնաթերթն է, որն արդեն 80 տարեկան է:

 

Թերթի խմբագիր Կարինե Խոդիկյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ հուսով է` կայքի շնորհիվ թերթի բաժանորդների թիվը կավելանա: Նա հավաստիացնում է, որ առաջիկայում կայքը գրական պորտալ կդառնա եւ կարտահայտի սերունդների համապատկերը:

 

«Լինում են դեպքեր, որ տեղի պատճառով հոդվածը կրճատումներով ենք թերթում տեղադրում, իսկ կայքի առավելություններից մեկը կլինի այն, որ այնտեղ նյութերը կտեղադրենք ամբողջությամբ»,- ասաց Խոդիկյանը:

 

Արձակագիր, կայքի աշխատանքների համադրող Նառա Վարդանյանն էլ նշեց, որ առաջիկայում կայքում կտեղադրվի «Գրական թերթի» արխիվը:

 

«Կայքն արդեն ակտիվորեն տարածվել է սոցցանցերում. երկու օրվա մեջ Facebook-յան իր էջը 300 օգտատեր է հավանել»,- ասաց նա` հավելելով, որ «Գրական թերթի» ընթերցողների մեծ մասը այն սերունդն է, որը հիմնականում տպագիր տարբերակն է նախընտրումեւ այդքան էլ վիրտուալ աշխարհի հետ չի շփվում: «Կայքն ավելի ակտիվ բնույթ կկրի, կդառնա գործուն օղակ` վիրտուալ դաշտի եւ «Գրական թերթի» միջեւ»,- հավելեց նա:

Շրջանցել փակուղին
15 Հունվարի 2021, 15:44 Շրջանցել փակուղին
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica