Կիկոսը մրցանակներ է բաժանելու
Թուղթուգիր

Արձակագիր Արմեն Օհանյանը, ում «Կիկոսի վերադարձը» գրքի շնորհանդեսը օրեր առաջ էր տեղի ունեցել, ընթերցողներին հերթական անակնկալն է մատուցում:
Օհանյանը նշում է` եթե արդեն կարդացել եք գիրքը, ուրեմն անպայման լուսանկարվեք դրա հետ և գրեք ձեր կարծիքը կամ կարճ գրախոսականը.«Ֆեյբուքյան էջիս ուղարկեք ձեր տպավորությունն ամբողջացնող լուսանկարն ու տեքստը: Լավագույն լուսանկարներն ու մեկնաբանությունները կարժանանան ԿԻԿՈՍԻ մրցանակի»: