close
Եղանակը Երևանում
26 Սեպտեմբերի 2018
+17°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Սեպ 2018
USD1481.66
GBP1633.53
EUR1566.62
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վա՜յ, Կիկո'ս ջան, վա՜յ, բալա' ջան

Հարցազրույց

20 Մարտի 2013, 18:02
 Վա՜յ, Կիկո'ս ջան, վա՜յ, բալա' ջան

Մարտի 21-ին` ժամը 20-ին, BOBS pub-club-ում /Թումանյան 26 ա/ տեղի կունենա Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» գրքի շնորհանդեսը, մուտքը` գրքով: Yerkir.am-ի հետ զրույցում Օհանյանը նշեց, որ գրքի շնորհանդեսը ավանդական ձեւերից դուրս է լինելու, ավելի ճիշտ` գրքի երեկույթ /book party/ է լինելու: Միջոցառման ընթացքում Հովհաննես Թեքգյոզյանը կցուցադրի ինտերակտիվ ներկայացում:

 

-Կարծես, առաջին անգամ է, որ, դեռ գիրքը լույս չտեսած, արդեն աղմուկ է բարձրացնում: Դո՞ւք եք այսքան հաջող ստացված PR-ի հեղինակը:

-Այո, ես եմ մտածել, եւ այս հարցում ինձ օգնել է մասնագիտությունս` ես հանրային կապերի մասնագետ եմ եւ աշխատում եմ այդ ոլորտում: Մասնագիտական կարողությունները համադրվել են գրականության հետ եւ ստացվել է այսպիսի մի քարոզարշավ: Իհարկե, ընկերներս նույնպես օգնել են` կամավորության սկզբունքով, եւ ոչ մի կոպեկ չենք ծախսել գովազդի համար: Մարդիկ իրենք են մեզ միացել, քանի որ գրքի ծնունդն ուրախություն է, եւ այդ ուրախությունը մենք ուզում ենք կիսել բոլորի հետ:

 

-Կարծում եմ` շնորհանդեսի օրը ընթերցողներին անակնկալներ են սպասվում, այնպես չէ՞:

-Իհարկե: Շնորհանդեսը կլինի ավանդական ձեւաչափից դուրս: Չեն հնչելու ընդունված բաժակաճառերը: Ընթերցողները կարող են իրենց հետ բերել շապիկներ, որոնք կնկարազարդվեն պրոֆեսիոնալ նկարիչների կողմից: Այլ անակնկալներ էլ կան, որոնց մասին չեմ ուզում խոսել:

 

- Դուք նաեւ համանուն պատմվածք ունեք, ինչո՞ւ որոշեցիք գիրքն էլ այդպես անվանել:

- Իմ համագործակցությունը «Անտարեսի» հետ սկսվել է այդ պատմվածքի միջոցով. 2011-ին իրենք անցկացրին արձակի մրցույթ, եւ իմ պատմվածքը երկրորդ տեղին արժանացավ, այդպես էլ սկսվեց մեր համագործակցությունը: Պատմվածքը, չասեմ` շատ լայն ճանաչում բերեց ինձ, բայց, համենայն դեպս, քննարկվեց եւ սիրվեց: Իհարկե, այն նաեւ սիմվոլիկ նշանակություն ունի` ես շատ եմ կարեւորում Թումանյանին եւ իմ գրքի հետեւում գրված է, որ Թումանյանի հեքիաթների վերապրումից է կախված մեր վաղվա օրը: Կարծում եմ, որ հայկական ժամանակը քարացել է երեք մեծ թումանյանական հեքիաթների մեջ` «Քաջ Նազարը» մեր ներկան է, «Ձախորդ Փանոսը»` անցյալը, մեր չար բախտը, որ չի բերել, եւ ապագան` «Կիկոսի մահն է», այսինքն` մեր վախը ապագայի նկատմամբ: Ես փորձում եմ այդ ստեղծագործությամբ հաղթահարել վախը, որը մեզ շատ է կաշկանդում:

 

-Քանի՞ պատմվածք է ընդգրկված լինելու գրքում եւ հիմնականում չհրատարակվա՞ծ պատմվածքներ են լինելու:

- 10 պատմվածք է լինելու գրքում, եւ բոլորն էլ ինտերակտիվ պատմվածքներ են: Կան նաեւ համահեղինակությամբ գրված գործեր, օրինակ` ունեմ Արամ Պաչյանի հետ համահեղինակությամբ գրված «Թռչող հեծանիվը» պատմվածքը: Գրքում չհրատարակված պատմվածքներ կան, ինչպես նաեւ «Գրեթերթում» եւ այլ գրական պարբերականներում հրատարակված գործեր: Կարելի է ասել` իմ ստեղծագործությունների ամբողջացման փորձ է կատարվել եւ ընտրվել է լավագույնը, ինչ ես գրել եմ 3 տարիների ընթացքում: Հա, ի դեպ, նույնիսկ առաջին պատմվածքս գրելու օրն եմ հիշում` 2010-ի հուլիսի 7-ին ծնվեց իմ առաջին պատմվածքը` «ՊոչԱՏՈՒՄ»-ը:

 

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica