close
Եղանակը Երևանում
17 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Հլս 2019
USD1476.45
GBP1590.89
EUR1534.43
RUB17.58
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փորձում եմ վերադառնալ դեպի ինձ. Արամ Պաչյան

Թուղթուգիր

19 Մարտի 2013, 17:30
 Փորձում եմ վերադառնալ դեպի ինձ. Արամ Պաչյան

Այսօր արձակագիր Արամ Պաչյանի ծննդյան օրն է: Նա ծննդյան օրը տոնում էր «Գրքի տաղավար»-ում, որտեղ հավաքվել էին նրա ընկերները, ընթերցողները: Պաչյանի «Ցտեսություն, ծիտ» գրքի առաջին տպաքանակը սպառվել էր, եւ այսօր նաեւ երկրորդ տպաքանակի «շնորհանդեսն» էր:

 

Պաչյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ծննդյան տոնի նման ֆորմատը լավագույն նվերներից մեկն է:

 

«Կուզեի կամքս չթուլանար ոչ մի վայրկյան, հանկարծ խոչընդոտ չլինի այն ճանապարհին, որն ընտրել եմ, թեկուզ եթե չստացվի: Կարեւորը` իմ ճանապարհով գնալու քայլքն է. ես պիտի ուղղակի քայլեմ, գնամ իմ ճանապարհով, թե ինչ կլինի, որտեղ կընկնեմ, արդեն երկրորդական է դա»,- ասում է գրողը` հավելելով, որ փորձում է ինքն իր հետ ավելի շատ լինել, թեեւ նոր տեխնոլոգիաներն այնքան էլ չեն թողնում. «Պիտի փորձեմ վերադառնալ դեպի ինձ»:

 

Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանի կարծիքով` Պաչյանին շատ են կարդում, քանի որ այն թեմաները, որոնք արծարծում է գրողը, ավելի շատ են խոսում մարդկանց հոգիների հետ, եւ ոչ թե այն պատճառով, որ նրա գործերում սիրային, սենտիմենտալ վիճակներ կան, այլ պարզապես, ըստ Նիկողոսյանի, Արամը, այդ տեսակ թեմաներ արծարծելով, մատը դնում է հասարակական, քաղաքական, խառնիճաղանջ ժամանակների բուն վերքերի վրա:

 

«Կարող եմ վստահ ասել, որ մեր երկրում չկա որեւէ սոցիալական, քաղաքական խնդիր, որը նա արծարծած չլինի, ընդ որում` գեղարվեստական շատ բարձր մակարդակով: Նրա գրողական կերպարը նույնպես շատ մեծ դեր է խաղում, քանի որ շփումների մեջ անկեղծ է, իբրեւ կերպար` դրական, եւ այն քիչ հեղինակներից է, որոնք համապատասխանում են իրենց գրին, եւ նրա հետ շփվելիս գրի եւ գրողի միջեւ հակասություն չի առաջանում»,- ասաց Նիկողոսյանը:

 

Արձակագիր Արմեն Օհանյանը նույնպես եկել էր` Պաչյանի ծննդյան օրը շնորհավորելու: Նա համարում է, որ Պաչյանի ձեռագիրը տարբերվում է, քանի որ Պաչյանը կերպար է, որի հետեւում լուրջ գրական փորձարարի խոսք ունեցող մարդու տեքստ կա. «Տեքստ, որը բովանդակություն է, իսկ Արամ Պաչյան կերպարը ձեւն է: Այս երկուսի համադրությունը շատ լավ աշխատում է առ այսօր: Ես անընդհատ սպասում եմ նրա նոր գործերին, որովհետեւ դրանք իսկապես սնում են, կարեւոր խոսքեր են, որոնք պիտի լսենք, որոնք մեզ մտածելու տեղիք են տալիս»:

 

Բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանն էլ նշեց, որ ուզում է շեշտել Պաչյանի դերը մեր գրական հասարակայնության եւ գրականություն-ընթերցող կապի մեջ, քանի որ, ըստ Գաբրիելյանի, Պաչյանի գրականությունը ստիպեց, որ ընթերցողը նորից հավատա գրականությանը. «Դրա համար էլ այս ասպարեզում գրող-ընթերցող կապի համար շատ մեծ է Պաչյանի դերը»:

 

Լուսանկարը` Կ. Հ.-ի

 

Գումգաբուի նոր հայերը
17 Հուլիսի 2019, 20:00 Գումգաբուի նոր հայերը
ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
17 Հուլիսի 2019, 18:32 ԱԱԾ-ն՝ ֆեսյբուքում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica