close
Եղանակը Երևանում
19 Սեպտեմբերի 2018
+15°
+26°Ցերեկ
+14°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Սեպ 2018
USD1484.37
GBP1635.69
EUR1565.50
RUB17.15
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միտքը ծագում է միայն այն ժամանակ, երբ կորչում է մտածելու սովորությունը

Միտք

16 Մարտի 2013, 12:32
 Միտքը ծագում է միայն այն ժամանակ, երբ կորչում է մտածելու սովորությունը

20-րդ դարի հայտնի հրապարակախոս, 1940-1949 թթ. անգլիական հեղինակավոր «Հորիզոն» գրական ամսագրի խմբագիր Սիրիլ Կոննոլիի մտքերից

 

Գրականությունն այնպես գրելու արվեստն է, որ գրածդ կարդան երկու անգամ, իսկ ժուռնալիստիկան` որ հասկանան միանգամից:

 

Ավելի լավ է` գրես ինքդ քեզ համար ու կորցնես ընթերցող, քան գրես ընթերցողի համար ու կորցնես քեզ:

 

Ժուռնալիստիկայի գաղտնիքը` գրել այնպես, ինչպես ասում են մարդիկ: Պարտադիր չէ բառացի այն, ինչ ասում են, այլ չգրել այնպիսի բան, որ չեն ասում:

 

Քանի դեռ գոյատեւում է միտքը, բառերն ապրում են, ու գրականությունը մնում է որպես փախուստի միջոց, բայց ոչ թե կյանքից, այլ դեպի կյանք:

 

Արվեստը հիշողությունն է, իսկ հիշողությունը` կրկին պարուրած ցանկություն:

 

Բավական է գրողը գրչով դիպչի թղթին, անմիջապես սկսում է պատկանել իր ժամանակին, հետեւաբար` կմոռացվի: Նա, ով ուզում է գիրք գրել դարերի համար, պետք է օգտագործի անտեսանելի թանաք…

 

Էգոիզմը մեզ սեղմում է գետնին, ինչպես երկրի ձգողականության օրենքը:

 

Քաղաքակրթությունը մոխիր է, որ մնացել է ներկայի ու անցյալի այրումից: Այն, ինչ մենք անում ենք, միշտ ավելի վատն է նրանից, ինչ երեւակայում ենք:

 

Գրողը դառնում է լավ ոճաբան, երբ նրա լեզուն անում է այն ամենը, ինչ նրանից պահանջվում է` առանց որեւէ ամոթխածության:

 

Սեփական կրքերի տերը սեփական գիտակցության գերին է:

 

Բոլորս արժանի ենք սեփական մարմնում ցմահ դատապարտման:

 

Գրողները միշտ հույս են ունենում, որ իրենց հաջորդ գիրքը կլինի ամենալավը, եւ երբեք չեն խոստովանում, որ ի վիճակի չեն որեւէ նոր բան ստեղծել:

 

Միտքը ծագում է միայն այն ժամանակ, երբ կորչում է մտածելու սովորությունը:

 

Ենթարկվելով այլոց կարծիքին` գրողը կորցնում է ինքն իրեն:

 

Միայն գյուղում է հնարավոր իրապես մերձենալ մարդուն կամ գրքին:

 

Ձանձրույթն առաջանում է այն բանից, որ մենք չենք իրագործում մեր հնարավորությունները, խղճի խայթը` թե ինչու այն չիրագործեցինք, վտանգի զգացումը` որ ի վիճակի չենք իրագործել: Հարց է առաջանում` այդ դեպքում այդ ի՞նչ հնարավորություն էր դա…

 

Երիտասարդությունը բաց թողնված հնարավորությունների դարաշրջանն է:

 

Չի լինում ատելություն` առանց վախի:

 

Նա, ում համար մարդիկ հետաքրքրություն, այլ ոչ թե սեր են առաջացնում, պետք է գրի աֆորիզմներ, այլ ոչ թե վեպեր:

 

Թարգմանությունը` yerkir.am

Երևանյան օրերի խրոնիկա
18 Սեպտեմբերի 2018, 17:38 Երևանյան օրերի խրոնիկա

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica