close
Եղանակը Երևանում
28 Սեպտեմբերի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Սեպ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանը Կաննի փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել

Մշակույթ

12 Մարտի 2013, 11:40
 Հայաստանը Կաննի փառատոնին մասնակցելու հայտ է ներկայացրել

 

Հայաստանն այս տարի եւս կմասնակցի մայիսի 15-26-ն անցկացվող Կաննի կինոփառատոնին: Yerkir.am-ի հետ զրույցում Հայաստանի ազգային կինոկենտրոնի լրատվության բաժնի պատասխանատու Ռուզան Բագրատունյանը նշեց, որ Հայաստանը կինոփառատոնին կփորձի մասնակցել թե՛ մրցութային ծրագրում, թե՛ կինոփառատոնի շրջանակում անցկացվող կինոշուկային:

 

«Մրցութային ծրագրի «Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում արդեն ներկայացված է Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» ֆիլմը: Իսկ հայ-ֆրանս-ուկրաինական համատեղ նախագիծը` «Փարաջանով` գեղեցիկի սիրահար»-ը ֆիլմը կներկայացվի շուտով»,- ասաց Բագրատունյանը:

 

Նա նաեւ տեղեկացրեց, որ կինոշուկային Հայաստանը կմասնակցի 7 փաթեթով` «Հայք» կինոստուդիան, Ջիվան Ավետիսյանը, Հարություն Խաչատրյանը, Հովիկ Գալստյանը, Արամ Շահբազյանը, Մարիա Սահակյանը եւ «Արմենիա TV»-ն /«Գարեգին Նժդեհ» ֆիլմով/ կներկայացնեն իրենց ֆիլմերը:

 

Հայաստանը կփորձի նաեւ երկու շատ կարեւոր հանդիպումներ ունենալ: «Կփորձենք ֆրանսիական CNC ընկերության հետ նոր պայմանագիր կնքել` համատեղ ֆիլմարտադրություն եւ ֆինանսավորման ծրագիր իրականացնելու համար: Մենք CNC-ի հետ ունեինք համագործակցության պայմանագիր, սակայն նոր պայմանագիրը հնարավորություն կտա մեր ֆիլմերի կարգավիճակը փոխելու, այսինքն` կունենանք եվրոպական չափանիշների ֆիլմեր, ինչն էլ համապատասխան արտոնություններից օգտվելու հնարավորություն կտա»,- նշեց Բագրատունյանը:

 

Իսկ հաջորդ կարեւոր հանդիպումը, ըստ նրա, «Եվրամաժի»-ի անդամների հետ կլինի. պետք է քննարկվի Հայաստանի` «Եվրամաժի»-իանդամ դառնալու հարցը: «Թեեւ «Եվրամաժի»-ի անդամ դառնալու համար անհրաժեշտ է տարեկան 150 հազար եվրո վճարել, սակայն հայկական կողմը բանակցություններ պետք է վարի` «Եվրամաժի»-ի` մասնակի մուծումով  անդամ դառնալու համար»,- տեղեկացրեց Բագրատունյանը:


 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica