close
Եղանակը Երևանում
3 Օգոստոսի 2015
+26°
+40°Ցերեկ
+22°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Օգս 2015
USD1478.29
GBP1744.41
EUR1524.92
RUB17.92
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
[email protected] [email protected]
ՎԵՐԵՎ

Ինչպես ԵՊՀ ռեկտորի օգնականը դարձավ գիտությունների թեկնածու

Հասարակություն

7 Մարտի 2013, 14:39
 Ինչպես ԵՊՀ ռեկտորի օգնականը դարձավ գիտությունների թեկնածու

Շուրջ 9 ամիս առաջ yerkir.am-ին «բախտ» էր վիճակվել ներկա գտնվել ԳԱԱ պատմության ինստիտուտում մի թեկնածուական ատենախոսության պաշտպանության: Պաշտպանողը ԵՊՀ ռեկտորի տխրահռչակ օգնական Գեւորգ Մելքոնյանն էր` «Ախալքալաքցիների զորքն առաջ քաշեք» արտահայտության հեղինակը:

 

Գեւորգ Մելքոնյանի գիտական աշխատանքի ղեկավարն էր ինքը`ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Ատենախոսության թեման էլ ձեւակերպված էր այսպես` «Գերմանիայի քաղաքականությունը Արեւմտյան Հայաստանում 1914-1918 թվականներին»:

 

Պաշտպանության ամենասկզբից մասնագիտական հանձնաժողովի անդամներից` պատմական գիտությունների դոկտոր Գեւորգ Խուդինյանը մի շարք առարկություններ ներկայացրեց` սկսելով ուսումնասիրության առարկայի անվանումից: Հարցն այն էր, Մելքոնյանն իր աշխատանքի ամբողջ տեքստում գրել էր «Կայսերական Գերմանիա»: Գեւորգ Խուդինյանն էլ այն ժամանակ ամենայն պատասխանատվությամբ հայտարարեց, թե այդպիսի պետություն այդ ժամանակաշրջանում` 1871-1918 թվականներին, գոյություն չի ունեցել: Պետության պաշտոնական անվանումը 1871-1918 թվականներին եղել է Գերմանական Կայսրություն, որը որոշ դեպքերում անվանել են նաեւ կայզերական Գերմանիա: Բայց Գեւորգ Մելքոնյանը վերցրել էր ու գրել` «Կայսերական Գերմանիա», այսինքն` «Կայսերական»-ը` մեծատառով` որպես հատուկ անուն,  եւ ս-ով, այսինքն` ճիշտ չէր ձեւակերպել անգամ իր ուսումնասիրության առարկայի անվանումը:

 

Անցյալ տարվա հունիսի վերջին, երբ տեղի ունեցավ հիշյալ պաշտպանությունը, yerkir.am-ը հասցրել էր ճշտել, որ Գ. Մելքոնյանի ատենախոսությունը պարզապես սովորական «ֆոկուս է»: Տասնյակ, եթե ոչ հարյուրավոր ուսումնասիրողներ կան, որոնք զբաղվել են «Գերմանիան եւ Հայոց ցեղասպանությունը» թեմայով: Ով ասես` գրել է այս թեմայով` խոշորագույն գիտնականներից մինչեւ ամենասովորական հետազոտողները: Ու Գեւորգ Մելքոնյանի դեպքում «ֆոկուս» էին արել, թեման փոխակերպել ու դարձրել «Գերմանիայի քաղաքականությունը Արեւմտյան Հայաստանում 1914-1918 թվականներին»: Դա մի ձեւ է, երբ, փոխելով վերնագիրը, թեմայի նյութերը քո անունից մտցնում ես աշխատանքի մեջ, վերաշարադրում ու դարձնում դիսերտացիա:

 

Բայց նույնիսկ այսպիսի «շահեկան» պրոցեսում թույլ էին տրվել բազմաթիվ սխալներ, ինչպես այն ժամանակ պնդում էին Գեւորգ Խուդինյանը եւ մասնագիտական խորհրդի այլ անդամներ: Իսկ ամենազավեշտալին այն էր, որ Գեւորգ Մելքոնյանն իր ուսումնասիրության առարկայի անունն անգամ չգիտեր:

 

«Գիտական» աշխատանքի ղեկավար, «ամենազոր» Արամ Սիմոնյանն այն ժամանակ կարողացավ Գեւորգ Մելքոնյանին «դարձնել» գիտությունների թեկնածու: Իսկ դրանից հետո` նաեւ իր օգնական: Մեր տղան էլ ոգեւորվեց «հաջողությունից», սկզբում սկսեց եթեր դուրս գալ, մի օր էլ` հետընտրական կրքերի ամենաթեժ պահին, դարձավ «ախալքալաքցիների զորավար»:

 

Մեջբերում ենք yerkir.am-ի կողմից 02.07.2012 թ.-ին հրապարակված` Գեւորգ Մելքոնյանի թեկնածուական ատենախոսության պաշտպանության տեսագրությունը`

 

Երբ ապաշնորհները ստանում են գիտական աստիճան կամ կոչում, բնական է, որ ամեն կերպ կփորձեն «վարձահատույց» լինել իրենց «գիտնական դարձրածներին»:

Խոշոր հրդեհ Նորք Մարաշում
2 Օգոստոսի 2015, 22:28 Խոշոր հրդեհ Նորք Մարաշում
Հրդեհ ԿԳՆ շենքում
2 Օգոստոսի 2015, 16:16 Հրդեհ ԿԳՆ շենքում
Պայթյուններ Թուրքիայում
2 Օգոստոսի 2015, 11:04 Պայթյուններ Թուրքիայում
Օդի ջերմաստիճանը չի փոխվի
1 Օգոստոսի 2015, 17:43 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Փլվող տան ամուր ընտանիքը
31 Հուլիսի 2015, 18:20 HES_VIDEOՓլվող տան ամուր ընտանիքը
yerkir.am
yerkir.am
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica