close
Եղանակը Երևանում
13 Նոյեմբերի 2018
+4°
+10°Ցերեկ
+4°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Նմբ 2018
USD1488.57
GBP1627.52
EUR1549.84
RUB17.22
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մազմանյանը զզվելի ճիճու է. Ռ. Հախվերդյան

Հարցազրույց

3 Մարտի 2013, 18:54
 Մազմանյանը զզվելի ճիճու է. Ռ. Հախվերդյան

Ստորև ներկայացնում ենք Ռուբեն Հախվերդյանի հարցազրույցը` տրված hayeli.am-ին:


Ո՞վ է Արմեն Մազմանյանը.


Ես կարծում եմ, որ Արմեն Մազմանյանն իր նախորդ կյանքում ասկարիդ է եղել: Դա բավականին զզվելի ճիճու է: Մազմանյանն այն մարդն է, որը, իհարկե, պետք է Սերժին պաշտպաներ, որովհետեւ Սերժն է նրան թույլ տվել կտոր-կտոր վաճառել թատերական ընկերության  շենքը՝ 2 կամ 3 միլիոնով: Եվ ինչպե՞ս կարող էր Մազմանյանը չպաշտպանել իր տիրոջը եւ չհաչալ ինձ վրա: Ահա, Սերժ Սարգսյանը Թատերական ինստիտուտի ռեկտոր է նշանակում մի մարդու, երբ նա որեւէ հայտնի բերմադրություն չի արել, բայց անընդհատ խոսում է իր բեմադրություններից: Գիտե՞ք ինչ, կուրծք ծեծող մարդկանցից գարշելի բան չկա: Ի վերջո, երբ Սերժ Սարգսյանը հեռանա, նոր նախագահը թույլ չի տա, որպեսզի այդ մարդը մնա Թատերական ինստիտուտի ռեկտոր, որովհետեւ պիտի հարցնի՝ «Դու ի՞նչ մեծ գործ ես արել, ինչի համար արժանի ես լինելու այս կրթական օջախի ռեկտորը»:

 

Նորից պարզաբանում «աղմկահարույց» հայտարարության շուրջ.


Ու հիմա ես ուզում եմ նորից խոսել այն մասին, թե ինչ եմ իրականում ասել հրապարակում եւ ինչպես են նենգափոխել միտքը: Իմ ասածն այն էր, որ Սերժ Սարգսյանը՝ որպես քաղաքական գործիչ, կայացել է Կեւորկովի օգնականը լինելով, ով հայտնի է եղել իր հայատյացությամբ: Հետեւաբար, Սերժ Սարգսյանը գործում է Կեւորկովի մեթոդով՝ ատելությամբ եւ ուժ կիրառելով, պաշտոններով բաժանելով եւ գնելով մարդկանց: Եվ այսօր քաղաքում կախված պլակատները՝ «իմ զենքն իմ դուդուկն է» եւ այլն, շատ հիշեցնում է խորհրդային պաստառներին, ինչպես օրինակ՝ «Слава КППС»: Այսօրվա ՀՀԿ-ականներն ինձ շատ հիշեցնում են նախկին կոմսոմոլներին: Հենց նրանց դեմ է դուրս եկել ժողովուրդը: Մենք ուզում էինք համակարգը փոխել, բայց այդ համակարգը վերադարձավ ավելի այլանդակ տեսքով՝ կա դիկտատորը, որը շրջապատված է իրեն քծնողներով, որոնք անընդհատ թալանում են, ստրկացնում են եւ ստորացնում են մարդկանց:  Իսկ բոլոր նրանք, ովքեր այսօր պաշտպանում են Սերժ Սարգսյանին, ֆինանսական կախվածություն ունեն նրանից:

 

Ի՞նչ է ՀՀԿ-ն եւ ի՞նչ կարող է անել «Ժառանգությունը».


Անընդհատ շրջանառվում է այն միտքը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը թիմ չունի: Ուրեմն, ես ուզում եմ նշել այն, ինչ ինքս եմ զգացել ու հասկացել՝ այս ժողովուրդն այնքան է զզվել ռեժիմից, որ ուղղակի դեմ է Սերժ Սարգսյանին: Իսկ երբ Րաֆֆի Հովհաննիսյանը դառնա նախագահ, նրա շուրջը անպայման կհավաքվի արժանի թիմ, ովքեր ոչ թե կզբաղվեն քծնանքով, այլ ձեռքերը կքշտեն ու կսկսեն զբաղվել Ավգյան ախոռների մաքրությամբ: Ժողովուրդն օտարացած է կառավարությունից: Նա չի ուզում այլեւս Սերժ Սարգսյանին: Վերջինս էլ հանկարածակիի եկավ, երբ տեսավ, որ մարզպետներն ու քաղաքապետերը չկարողացան ապահովել իր ձայները: Ի՞նչ, նա պիտի շարունակի ղեկավարե՞լ իրեն չընդունող ժողովրդին: Էս ժողովուրդը դիմացավ ցրտին, սովին, որովհետեւ նպատակ ուներ, լույս էր տեսնում թունելի վերջում: Բայց երբ ժողովուրդը տեսնում է, որ իր հետ վերաբերվում են ֆաշիստաբար, էս դեպքում ժողովուրդն էլ չի դիմանում եւ դուրս է գալիս հրապարակ: Սրանից ավելի պարզ բան կա՞: Ժողովուրդը նրանց ասում է՝ «ս բարոյազուրկ չեմ, բարոյազուրկը դու ես»: Եթե Սերժ Սարգսյանը ազնիվ ու բարոյական մարդ է, պիտի ասի՝ «Եղբայր, եթե չեք ուզում, չեք սիրում ինձ, ես դուրս եմ գալիս», ինչպես Լեւոն Տեր-Պետրոսյանն արեց ժամանակին:

 

Ռուբեն Հախվերդյանը չի կարող «վինտիկ» լինել.


Ես էնքան հուսահատված էի, որ մտածում էի՝ ես էլ հեռանամ երկրից: Մտածում էի՝ եթե ժողովուրդը ոտքի չի կարողանում կանգնել, ես մենակ ինչպե՞ս պիտի ոտքի կանգնեմ: Ես ոգեւորված եմ, որ ժողովուրդը վերջապես ասաց իշխանություններին՝ «Ոչխարը ես չեմ»: Ես երբեք չէի կարող լինել այսպիսի իշխանույթունների կողքին: Որովհետեւ այդ դեպքում ես երբեք չէի կարողանա ո՛չ երգ գրել, ո՛չ էլ մտածել: Ես չէի կարող «վինտիկ» լինել, որին կարող էին օգտագործել այնպես, ինչպես Մազին: Էդ էր պակաս:

Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
12 Նոյեմբերի 2018, 21:30 Նիկոլենց «իզմ»-ի հետքերով
Հարցեր` դաշնակցականներին
12 Նոյեմբերի 2018, 17:37 Հարցեր` դաշնակցականներին
Պուտինը կայցելի Թուրքիա
12 Նոյեմբերի 2018, 15:14 Պուտինը կայցելի Թուրքիա
Ալիևը կայցելի Բելառուս
12 Նոյեմբերի 2018, 13:55 Ալիևը կայցելի Բելառուս
«Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
12 Նոյեմբերի 2018, 13:19 «Երևան Ջազ ֆեստ»-ը Շուշիում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica