close
Եղանակը Երևանում
23 Սեպտեմբերի 2018
+15°
+24°Ցերեկ
+13°Գիշեր
weather
close
Փոխարժեք
23 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին. Շմայս

Հարցազրույց

27 Փետրվարի 2013, 16:00
 Րաֆֆի Հովհաննիսյանը շնորհավորել է Սերժ Սարգսյանին. Շմայս

Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգավոր Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը:

 

-Պարո'ն Մովսիսյան, Ձեր տարածաշրջանում գրանցած արդյունքներից գո՞հ եք:

-Ինչքան աշխատել ենք, մեր աշխատանքներից գոհ ենք: 55 տոկոս Արմավիրի մարզն է վերցրել, ինչի՞ մասին եք խոսում, հաղթած նախագահ է:


-Բայց ասում են` նախագահը դժգոհ է, քանի որ սկզբում կուսակից ընկերները, մեղմ ասած, սարեր էին խոստացել:

-Դուք ի՞նչ գիտեք` որեւէ մեկն ինչ սարեր է խոստացել: Արդար ընտրություններ են եղել, կյանքում հնարավորություն ենք ունեցել ամենաարդար ընտրությունները իրականացնել: Ով ոնց աշխատել է, նա է ստացել ա իրա արդյունքները: ՀՀ նախագահը ստացել է 58 տոկոսից ավել, Րաֆֆի Հովհաննիսյան անսպասելի ստացել է 36 տոկոս: Ես չեմ ընդունում, որ մեր սերունդներին ուզում են հեղափոխել, ինչ-որ դասընթացներից դուրս գալու, դասադուլներ կազմակերպելու: Չի կարելի էդ երեխեքի հոգին կեղտոտել: Էսօր էն մարդիկ են երեխայի հոգին կեղտոտում, որոնք ուզում են երկիրը տանել անդունդը, սա է իրենց սպասելիքը: Բայց դա չի ստացվի, իրենց նպատակները իրականության չեն հասնի, որովհետեւ մենք կայացած պետություն ենք, ամբողջ աշխարհը զանգել ա՝ շնորհավորել ա: Որեւէ մեկին հանրապետության նախագահը չի ասել` ինչու ես քիչ վերցրել կամ շատ. բավարարված է եղել 58 տոկոսով: Արդար ընտրություններ են, էդքան հե՞շտ է ՀՀ 58 տոկոսի քվեն ստանալ: Շատ դժվար է, մաքուր ընտրությունների դեպքում, իհարկե, շատ դժվար է, իսկ կյանքը ապացուցեց, որ մաքուր ընտրություններ են: Իրանց դրած հանձնաժողովներում բոլոր տեղերը, որտեղ որ տվել են, բացել են, տեսել են մի հատի, երկու հատի տարբերություն է եղել, դա էլ, դե, մարդը սխալվում է կյանքում: Բայց եթե չկա բողոք, դիմում, խոսալու թեմա չեմ տեսնում:


-Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն այդ դեպքում ինչի՞ է ուզում հասնել:

-Ուզում են երկիրը ուրիշի զակազներով, դրսի՝ Թուրքիայի, չգիտեմ որտեղի զակազներով, Ղարաբաղի վրա քար գլորեն, երկիրը անկում ապրի, որ վերջում էլ ազգանունները սարքեն թուրքի ու տենց ապրեն: Որոշ մարդկանց դա ձեռ ա տալիս, իսկ մեզ ձեռ չի տալում:


-Րաֆֆի Հովհաննիսյանի՞ն նկատի ունեք:

-Չգիտեմ, ով որ ուզում ա երկիրը քանդած լինի, չի ստացվի դա: Ես գիտեմ մի բան, որ հանձնաժողովները բոլորը ստորագրել են, իրենց դիտորդների, մասնակիցների գլխավորությամբ, որտեղ որ բողոք է եղել, շնորհակալ ենք՝ բողոքել են, ուղղել ենք:


-Իսկ ինչո՞ւ էին անսպասելի Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքած ձայները:

-Կան մարդիկ, որ վատ են ապրում, կան, որ տենց են կամեցել, բայց մի բան մի մոռացեք, որ հանրապետության նախագահը հայտարարել է, որ բոլորի նախագահն է: Մենք չենք նայում՝ ով է դեմ քվեարկել, ով վատ, որ պատժենք, նաաբառոդ, պետք ա լավ աշխատես, էս ժողովուրդն էլ լավ ապրի, լավ հասկանան, որ մենք, իրոք, ճիշտ էինք, իրանք սխալվել են, սխալ ընտրություն են կատարել: Վաղը մյուս օր կդզվեն, որովհետեւ արդարությունը կհաղթի: Ամեն մարդ իր ապրելու կերպարից է ձայն տվել, դրանք Րաֆֆի Հովհաննիսյանի ձայները չեն, հեռատես չլինելով են ձայն տվել Րաֆֆի Հովհաննիսյանին:


-Վանաձորի քաղաքապետն ասել էր, որ ժողովրդի անգիտակից հատվածն է ընտրել Րաֆֆի Հովհաննիսյանին: Համամի՞տ եք այս դիտարկման հետ:

-Ես չեմ լսել, չեմ կարող կարծիք հայտնել: Բայց կասեմ, որ մեր հայ ժողովրդի ինքնասիրությունը, արժանապատվությունը ՀՀ նախագահի կողմից դա առանց որեւէ մեկի միջամտության հսկվում ա, ցանկացած հայի եւ' կարծիքը, եւ' հոգին նախագահի սրտում ա, ես դա լավ գիտեմ: ՀՀ նախագահը հայտարարեց՝ ես բոլորի նախագահն եմ, ու մենք այդ սկզբունքով էլ շարժվում ենք, աշխատում ենք որեւէ մեկս մի հատ ի վնաս ժողովրդի քայլ չանել: Իսկ ինչ վերաբերում ա նրան, որ ՀՀԿ-ականները միտինգի չհելան՝ մենք իրանց խելքին չենք: Ջահելներ են. կոնֆլիկտ կլինի, բան կլինի, մենք հասկանալով չենք գնացել միտինգին, հասկանալով չենք արել էդ միտինգը, որ իրանք իրանց փոքր մասսայով չսարքեին կա'մ մարտի 1, կա'մ ինչ-որ մի բան: Չեմ ընդունում դա, երեխաներին, ուսանողներին հանել իրար դեմ, ինչ ա՞, արյո՞ւն եք ուզում, չի կարելի դա, հայի կեցվացք չի: Մենք չենք ուզում էս երկիրը քանդվի որոշ մարդկանց ձեռքերով, սա է մեր խնդիրը:


-Փաստորեն, ՀՀ նախագահը որեւէ մեկի վրա չի՞ զայրացել, եւ այս պաշտոնանկություններն էլ վատ արդյունքների հետեւանք չե՞ն:

-Իհարկե, պաշտոնանկությունները դրա հետ կապված չեն: ՀՀ նախագահը միայն կոչ է արել արդար ընտրությունների: Որտեղ եք տարել, որտեղ՝ տարվել, բերեք ընտրական հանձնաժողով, ընտրական հանձնաժողովը կորոշի: Եթե խախտում լիներ՝ էս վիճակը չէր լինի:Ամեն ինչն էլ կավարտվի, մեր ժողովուրդը կհասկանա, որ հանրապետության նախագահը ճիշտ ընտրություն է կատարել: Պատմության մեջ առաջին դեպքն ա, որ մաքուր ընտրություններ են կատարվել: Անկեղծ եմ ասում, իրոք, մաքուր ա եղել, բոլոր տեղերը դիտորդները նայել են, դաժը հիացել են, թե չէ չէին շնորհավորի բոլոր երկրները: Դիտորդների կարծիքը մեզ համար մեծ կարծիք ա, մեծ բան ա:


-Իսկ ինչո՞վ է պայմանավորված հատկապես այս փուլում սկսված պաշտոնանկությունների շքերթը:

-Ոչ մի բան հավերժ չի: Կարող է դուրս գամ, ես էլ ընկնեմ, մեռնեմ, ոչ մի բան հիմնական չի մնում, կյանքը շարունակվում է: Լավ կլիներ, իհարկե, որ բոլոր տեղերում ՀՀ նախագահը հաղթեր, ժողովուրդը ճիշտ ընտրություն կատարեր:


-Ինչպե՞ս եք գնահատում Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի հանդիպումը:

-Րաֆֆի Հովհաննիսյանը գնացել էր շնորհավորելու, ձեռքը սեղմել է: Շնորհակալություն եմ հայտնում, որ գնաց եւ շնորհավորեց:

 

-Հետաքրքիր է` իսկ նախագահը գո՞հ է այս ամենից, իր հավաքած ձայներից:

-Ւրան հարցրեք:

 

-Առիթ չի լինում իրեն անձամբ հարցնելու:

-Ես էլ առիթ չեմ ունեցել եւ իրավունք էլ չունեմ հարցնելու:

 

-Ինչո՞ւ, ի վերջո, կուսակից ընկերներ եք:

-Երբ որ գրաժդանսկի ֆորմայով ֆուտբոլ խաղալուց լինեմ, կարանք ընկերական որոշ խնդիրներից խոսել, սլուժբա` սլուժբա, դրուժբա` դրուժբա: Ես իրավունք չունեմ նման խնդիրներ քննարկել: Երբ որ կլինի խորհրդի նիստ, հնարավոր է` որոշ հարցեր ուղղենք, իսկ գործից դուրս նման հարցեր երբեք իրավունք չունենք քննարկելու:

 

Ագնեսա Խամոյան


Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica