close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2018
+1°
+10°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հրազդանում կադրային փոփոխություններ չեն լինի

Հարցազրույց

23 Փետրվարի 2013, 12:17
 Հրազդանում կադրային փոփոխություններ չեն լինի

ՀՀ նախագահի ընտրությունների նախնական արդյունքներով`  գյուղական համայնքների մեծ մասի, Երևանի և մի քանի այլ քաղաքների ընտրողների հաշվին գործող նախագահն ամրապնդեց իր դիրքերը և առաջիկա 5 տարիներին կշարունակի ղեկավարել երկիրը, եթե, իհարկե,  չմտքափոխվի և իշխանությունն, ինչպես առաջարկում է Րաֆֆի Հովհաննիսյանը, չփոխանցի ժողովրդին: Արդյո՞ք կխրախուսվեն Սերժ Սարգսյանի օգտին լավ աշխատած ՀՀԿ-ականները, պարզ կդառնա առաջիկայում:

 

Yerkir.am-ը զրուցել է ՀՀԿ առաջնորդի օգտին բնակչության զգալի զանգվածի քվեն ապահոված քաղաքապետերից մեկի՝  Հրազդանի քաղաքապետ, Սերժ Սարգսյանի Հրազդանի ընտրական շտաբի պետ Արամ Դանիելյանի հետ:

 

- Պարո’ն քաղաքապետ, Հրազդանում գործող նախագահն իր հիմնական մրցակից Րաֆֆի Հովհաննիսյանից կրկնակի ավելի ձայն է ստացել: Ինչո՞վ է պայմանավորված նման ցուցանիշը:

- Նախ և առաջ` ես շնորհավորում եմ մեր ժողովրդին, քանի որ դա նրա քվեն էր, ուզում եմ շնորհակալություն հայտնել թե' մեր նախագահին ընտրողներին, թե' նրան չընտրողներին: Հրազդանի տարածաշրջանի ժողովուրդը միշտ էլ ապացուցել է, որ մեզ մոտ ընտրություններն անցնում են խաղաղ, օրենքին համաձայն: Այս անգամ ևս և մեկ տարի առաջ էլ նույնն ապացուցեինք:

 

Այնպես չէ, որ մեր քաղաքում ամեն ինչ բարձր մակարդակի վրա է, և ժողովուրդը բարեկեցիկ է ապրում, ո'չ, մեզ մոտ էլ կան բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծումը մենք գտնում ենք:

 

- Հրազդանում, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս անցան ընտրությունները, լուրջ ընտրախախտումներ կայի՞ն:

- Մեր ընտրատարածքում ոչ մի դիմում-բողոք չի եղել, խախտման արձանագրություն չի կազմվել, և մենք ոչ մի բանից տեղյակ չենք:


- Գյումրիում Սերժ Սարգսյանի պարտությունը որոշ վերլուծաբաններ կապում են բնակչության սոցիալական ծանր վիճակի հետ: Հրազդանում նույնպես շատերը սոցիալապես լավ պայմաններում չեն ապրում, սակայն նախապատվություն տվեցին գործող նախագահին, ինչո՞վ էր դա պայմանավորված:

- Վերլուծաբանները, քննադատները վերլուծում են խնդիրները, սակայն դրանց լուծման ուղիներ չեն առաջարկում: Նրանք մոռանում են, որ մեր պետությունը գտնվում է պատերազմական վիճակում, և մեր երկրում բազմաթիվ խնդիրներ կան: Կարևորը` որ այսօր մենք ապրում ենք խաղաղ կյանքով, և որ մեր երկրում, կոնկրետ մեր տարածաշրջանում բազմաթիվ խնդիրներ լուծում են ստանում: Այսօր մեր քաղաքի ջրամատակարարման համար միայն 13 մլն դոլար է հատկացվել, ինչի արդյունքում ջրամատակարարումը դարձել է 12-ից մինչև 18 ժամ, աշխատում ենք դարձնել 24 ժամ: Բարեկարգվում են փողոցները, այսինքն՝ աշխատանքներ արվում են, սակայն այդ ամենն աստիճանաբար է կատարվում:

 

Ես ուրախ եմ, որ բնակչության մեծ մասն իր քվեն տվել է գործող նախագահին, դա նշանակում է, որ մեր ազգաբնակչության մեծ մասն իր հույսերը կապում է գործող նախագահի հետ: Ուրախալի է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այդքան ձայն է հավաքել, դա նշանակում է, որ մեր երկրում գործում են Սահմանադրության և օրենքի շրջանակներում: Բնականաբար, խախտումներն էլ բացառված չեն:

 

- Որպես Սերժ Սարգսյանի՝ Հրազդանի ընտրական շտաբի պետ, ինչպե՞ս եք գնահատում Ձեր աշխատանքը:

- Ես իմ քաղաքացիական պարտականությունն եմ կատարել, մեր ժողովուրդն իր մոտեցումները ցույց է տվել ընտրություների վերաբերյալ, բայց դա չի նշանակում, որ ինձ վրա դրել էին այսքան կամ այնքան ձայն ապահովել, ո'չ , սա մեր ժողովրդի մոտեցման արդյունքն էր:

 

- Սովորաբար յուրաքանչյուր ընտրություններից հետո կադրային փոփոխությունններ են տեղի ունենում, հնարավո՞ր է փոփոխություններ լինեն նաև Ձեր աշխատակազմում:

- Ո'չ, քանի որ մեր աշխատակազմի բոլոր աշխատողներն էլ աշխատում են կանոնադրության համաձայն և պատշաճ կերպով կատարում են իրենց աշխատանքային պարտականությունները, ես չեմ կարող այլ մոտեցումներ ցուցաբերել:

 

Արդյո՞ք այսօր հրազդանցին ապրում է ապահով կյանքով, որո՞նք են քաղաքի հրատապ խնդիրները, ի վերջո, ընտրություններից հետո ինչպիսի՞ բարեփոխումներ են սպասվում քաղաքում, այս և այլ հարցերի պատասխանները կարդացեք` այստեղ:

Օդի ջերմաստիճանը չի փոխվի
18 Նոյեմբերի 2018, 16:27 Օդի ջերմաստիճանը չի փոխվի
Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica