close
Եղանակը Երևանում
20 Նոյեմբերի 2018
+2°
+10°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Նմբ 2018
USD1485.09
GBP1624.17
EUR1554.26
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լրատվամիջոցները կարող են այլասերել հասարակությունը

Միտք

16 Փետրվարի 2013, 12:45
 Լրատվամիջոցները կարող են այլասերել հասարակությունը

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը, media.am կայքի լրագրողի հետ խոսելով դիվանագիտության ոլորտի խնդիրների մասին, ակամայից անդրադարձել է նաեւ լրագրությանը: Հարցազրույցից ներկայացնում ենք Արման Նավասարդյանի մտքերը` հատվածաբար: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ www.media.am կայքում

 

Պրոպագանդան ռւ դիվանագիտությունը  նույն  բաները չեն

 

Դիվանագիտության մեջ ինֆորմացիան առաջնահերթ նշանակություն ունի: Ի վերջո, հաղթում է նա, ով ավելի լավ է ինֆորմացված: Դիվանագիտության հիմնական խնդիրներից մեկը ինֆորմացիայի հայթայթումն է, առանց որի մյուս գործառույթների (երկրների միջեւ բարեկամական հարաբերությունների հաստատումն ու սեփական շահերի պաշտպանությունը արտասահմանում) իրականացումը հնարավոր չէ:

 

Ինֆորմացիայի ձեռքբերումը շատ լուրջ ու հետաքրքիր խնդիր է, որը, զուտ ինֆորմացիա ստանալուց բացի, նաեւ սահմանակցում է պրոպագանդայի հետ: Այսինքն՝ դրսում ինֆորմացիան տարածելով՝ քո երկրի իմիջն ու քաղաքականությունն ես դարձնում հասկանալի:

 

Պրոպագանդան ու դիվանագիտությունն, իհարկե, նույն բաները չեն, բայց դրանց սահմանը շատ հեղհեղուկ է: Եթե սահմանն անցնես, այլ երկրի ներքին գործերին խառնվելու մեջ կմեղադրվես: Վերջերս, օրինակ, Մեծ Բրիտանիայի դեսպանն իրեն թույլ տվեց միջամտել Հայաստանի ներքին գործերին (խոսքը նախագահական ընտրությունների կանխորոշված լինելու մասին է), ինչը հակադիվանագիտական քայլ է համարվում: Այս դեպքում դեսպանն անգամ կարող է հայտարարվել persona non grata` անցանկալի անձ:

 

Լրագրության մեջ դիլետանտ լինելն անբարոյականություն է

 

Վերջերս նկատեցի, որ լրագրությունը հեռախոսով մեկնաբանություն խնդրելու պրակտիկայի է վերածվել: Կարող են զանգահարել ու խնդրել՝ լավ էլի~, մի հատ Ձեր կարծիքը հայտնեք այս կամ այն հարցի վերաբերյալ: Դրանից ես մի տեսակ նեղսրտում եմ: Հեռախոսով կարծիք հարցնելը լրագրություն չէ:

 

Ի վերջո, կարծիք հայտնողն այդ պահին կարող է ճաշել կամ լոգանք ընդունել, նրա կարծիքի վրա հիմնված լուրը ինչպե՞ս կարող է որակյալ լրագրողական աշխատանքի հիմք դառնալ:

 

Անձամբ ես շատ եմ հարգում լրագրողի աշխատանքը եւ իմ պետական ծառայության ժամանակ հնարավորինս բաց եմ եղել լրատվամիջոցների համար թե՛ ԱԳՆում, թե՛ արտասահմանում: 

 

Դիվանագիտական աշխատանքում, օրինակ, քարացած կանոններ կան՝ ամեն առավոտ ողջ դիվանագիտական կազմը կարճատեւ խորհրդակցություն է անցկացնում, քննարկում է լրատվամիջոցների ինֆորմացիան, եւ այդ ինֆորմացիայի, ինչպես նաեւ այլ տեղեկությունների հիման վրա որոշվում է դիվանագետների այդ օրվա անելիքը:

 

Կարծում եմ՝ նույն կերպ էլ պետք է աշխատեն խմբագրությունները:

 

 

Դեմոկրատական երկրներում մենաշնորհ լինել չի կարող, այդ թվում՝ նաեւ ինֆորմացիայի

 

Դիվանագիտությունը միշտ էլ սերտ աշխատել է լրագրության հետ, քանի որ ինֆորմացիայի հայթայթման գործում ահռելի դեր են խաղում լրատվամիջոցները: Դիվանագետը պրոֆեսիոնալ է, եթե բաց ինֆորմացիայի օվկիանոսում կարողանում է չշփոթվել, մանեւրել ու տարբերակել ապատեղեկատվությունը, կեղծ կամ էլ բացահայտ սուտ ինֆորմացիան: Ասեմ, որ փորձը ցույց է տալիս, որ տեղակատվական աղբյուրների հետ աշխատող դիվանագետները միշտ հաջողություն են ունեցել:

 

Դեմոկրատական երկրներում մենաշնորհ լինել չի կարող: Այդ թվում՝ նաեւ ինֆորմացիայի: Մեզ մոտ մոնոպոլիան գործում է ամենաազդեցիկ ինֆորմացիոն ոլորտում՝ հեռուստատեսությունում: Չնայած մոտ ապագայում այդ մոտեցումը փոխվելու է (արդեն փոխվում է), եւ կգա մի պահ, երբ ինտերնետային տարածքը ոչ մի ռեժիմ էլ չի կարողանա սահմանափակել, հսկել կամ էլ պատժամիջոցներ կիրառել:

 

Ինֆորմացիայի հայթայթումն ու անալիտիկ աշխատանքը երկվորյակ եղբայրներ են

 

Լավ խոսք կա՝ իշխանությունը այլասերում է, իսկ բացարձակ իշխանությունը բացարձակ է այլասերում: Իհարկե, լրատվամիջոցները կարող են այլասերել հասարակությունը: Կարծում եմ՝ մեզ մոտ հենց դա էլ կատարվում է: Եվ փոքր-ինչ մտածող մարդկանց համար քաղաքական կամ դիվանագիտական հարցերում ճիշտ կողմնորոշվելն ու օգտակար ինֆորմացիայի կվինտէսենցիան քաղելը բարդանում է, դառնում պրոբլեմատիկ:

 

Բայց վստահեցնում եմ, որ նույնիսկ արգելքներ դնող, տոտալիտար ռեժիմներում, լավ վերլուծաբանների կարիք կա: Ընդհանրապես ինֆորմացիայի հայթայթումն ու անալիտիկ աշխատանքը երկվորյակ եղբայրներ են, եթե միասին չեն, ապա ինֆորմացիան կորցնում է իր ազդեցությունը: Մարդիկ կարդում են ու արագորեն մոռանում: Տողերի արանքում կարդալն ու նույնիսկ բաց ներկայացվող ապատեղեկատվության մեջ ճշմարտության հատիկ գտնելը լուրջ աշխատանք, անալիտիկ գործունեություն է:

 

Մի օրինակ բերեմ անցյալից. երբ Գերմանիան հարձակվեց Խորհրդային միության վրա, այդ ժամանակ ԽՍՀՄ-ում ընդամենը 3 թերթ («Պրավդա», «Իզվեստիա», «Կոմսոմոլսկայա պրավդա») ու մեկ ռադիոկայան կար, որոնք «գլավլիտի»` գրաքննության լիակատար վերահսկողության տակ էին աշխատում: Եվ այդ աղբյուրների վրա հիմնվելով՝ գերմանական հետախուզությունը կարողացավ այնպիսի վերլուծություն անել, որ հետագայում (երբ այդ փաստաթուղթը հայտնի դարձավ) բոլորը զարմացել էին, թե ինչպես կարելի էր նման խորը անալիզ անել: Եվ դա լրտեսական աշխատանք չէր, այլ բաց շրջանառության մեջ դրված ինֆորմացիայի ճիշտ կիրառում:

 

Լրագրողական աշխատանքի վրա էր հիմնված նաեւ Զորգեի հետախուզական հանճարը:

 

Սպասվում են տեղումներ
19 Նոյեմբերի 2018, 18:01 Սպասվում են տեղումներ
ՊԵԿ-ը պարզաբանում է
19 Նոյեմբերի 2018, 16:55 ՊԵԿ-ը պարզաբանում է
Պուտինը Ստամբուլում է
19 Նոյեմբերի 2018, 16:07 Պուտինը Ստամբուլում է
Կառավարության նիստն` ուղիղ
19 Նոյեմբերի 2018, 15:06 HES_VIDEOԿառավարության նիստն` ուղիղ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica